User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Պաղպաղակ` սեփական ձեռքերով

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պաղպաղակ` սեփական ձեռքերով

    Հաշվի առնելով այս ամառվա շոգը` անտանելի, ու խանութներում պաղպաղակի որակը` անտանելի, որոշեցի, որ կարելի է ինքնուրույն պաղպաղակ պատրաստել

    Հետաքրքիր է` իսկական, ոչ արհեստական նյութերով, հավելումներով ու անորակ ճարպերով պատրաստած պաղպաղակը ինչ համ ունի...


    Սովորական սերուցքային պաղպաղակ, N1

    Սա ըստ էության սովորական սպիտակ պաղպաղակի բաղադրատոմս է, որի վրա ցաաանկացած հավելումներ ավելացնելով կարելի է ստանալ աշխարհի ամենահետաքրքիր պաղպաղակները, օրինակ, մրգային, շոկոլադե, ընկույզով, ալկոհոլային պաղպաղակ...

    3 բաժակ կաթի սերուցք,
    1,25 բաժակ շաքարավազ,
    3 ձու

    Անհրաժեշտ է ձվի դեղնուցները լավ հարել, խառնել շաքարի հետ, լավ խառնել, ապա վրան ավելացնել տաք սերուցքը /կարելի է նաև կաթ/: Ստացված զանգվածը դնել թույլ կրակին եւ եփել ` անընդհատ խառնելով փայտե գդալով: Երբ զանգվածը փոքր-ինչ պնդանա եւ մակերևույթից անհետանա փրփուրը, զանգվածը անց կացնել մաղով եւ սառեցնել; Սառեցրած զանգվածը լցնել պաղպաղակի ամանների մեջ եւ վրայից ծածկել մանր կոտրած սառույցով, պարբերաբար խառնել: Սառույցը պետք է լինի աղի հետ խառնած, ամեն 6-7 կգ սառույցին մոտ 1 կգ աղ հարաբերակցությամբ: Սառեցնելու պրոցեում անհրաժեշտ է ավելացնել սառույցը եւ հեռացնել ավելորդ ջուրը: Շարունակել 30-40 րոպեի ընթացքում, մինչև որ զանգվածը սառի: Հետո թողնել առանց խառնելու մոտ 1 ժամ եւ պատրաստ է

    ---------- Ավելացվել է՝ 19:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:53 ----------

    Մրգային պաղպաղակ , N 2

    Շատ դուրս եկավ միտքը, չնայած, որ ավելի շուտ մրգային շերբետ է, քան պաղպաղակ:

    Ուրեմն.
    Բանան - 2հատ,
    Կես խնձոր,
    Կես նարինջ,
    Լիմոնի կճեպ - 30գ,
    Սորգոյի սիրոպ - 2 ճաշի գդալ, կարելի է փոխարինել մեղրով, կամ այլ
    բնական քաղցր սիրոպով
    լիմոնի հյութ - 1 ճաշի գդալ,

    Բանանները մաքրել, կտրատել մեծ կտորներով ու մի փոքր լիմոն ճզմել, որ չսևանան /քանի անգամ փորձել եմ, մեկա սևանում են / Մի կտոր լիմոնի կճեպ ենք քերում, մաքրում ենք ինչքան հնարավոր է մաքուր նարինջն ու խնձորը, ավելացնում ենք բանինի վրա: Ամբողջ զանգվածը դնում ենք սառցախցիկ ու մի գիշեր պահում; Հանելուց հետո հարում ենք բլենդերով /այսինքն` ջարդում-մանրացնում/;
    Պատրաստում ենք սիրոպը եւ խառնում ենք լիմոնի հյութի հետ; սիրոպը լցնում ենք մրգերի վրա ու մեկ անգամ էլ ենք հարում; դնում ենք սառցախցիկը նորից, մի ժամից հանում խառնում ենք, նորից սառեցնում ենք, մի քանի ժամից, նորից բլենդերով հարում ենք ու մի քանի ժամով դնում ենք սառցարանը;

    Եթե էլ չեք համբերում, կարող եք հանել ու ուտել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (05.07.2010), yerevanci (05.07.2010), Նիկեա (31.07.2013)

  3. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Մեկ այլ ` պաղպաղակի հարմար բաղադրատոմս.

    6 հատ ձվի դեղնուց,
    3 բաժակ կաթի սերուցք,
    150 գր շաքարավազ կամ շաքարի փոշի,

    Սերուցքը դնում ենք կրակին ու հասցնում եռման /ըստ որոշ բաղադրատոմսերի` շաքարը կարելի է անել կաթին, գոնե դրա մի մասը/ , լավ հարում ենք եւ տաք սերուցքը շատ դանդաղ, փոքր-փոքր ավելացնում ենք դեղնուցին: Եթե շատ արագ լցնենք, դեղնուցը "կկտրվի":
    Այնուհետև, համասեռ զանգված ստանալուց հետո դնում ենք կրակին ու տաքացնում, մինչև որ սկսի պնդանալ, բայց չենք թողնում եռա: Անհրաժեշտ է բռնացնել այն պահը, երբ զանգվածը հեսա-հեսա եռալու է:
    Ստացված զանգվածը սառեցնում ենք 2 ժամվա ընթացքում, այնուհետև հանում ենք սառնարանից ու հարում փոքր արագության վրա: Փակում ենք ամանը եւ նորից պահում ենք սառնարանում ամբողջ գիշերվա ընթացքում:


    Սպիտակ պաղպաղակը շատ եմ սիրում սուրճի, վիսկիի ու ընկույզի հետ;
    Մոտ կես սուրճի բաժակ նորմալ լուծվող սուրճին խառնում եմ մի թեյի գդալ վիսկի ու լցնում եմ պաղպաղակի վրա; Անմահական է

    հ.գ. Շոգ ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (05.07.2010), Yellow Raven (05.07.2010), Նիկեա (31.07.2013)

  5. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն պաղպաղակը պարտադիր ձվո՞վ են սարքում։

  6. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն պաղպաղակը պարտադիր ձվո՞վ են սարքում։
    Ընդհանրապես՝ այո, բայց հանգիստ կարելի ա առանց ձու սարքել, մանավանդ եթե սերուցքը 35 տոկոսանոց լինի, ձու կարելի է չանել:

    Իսկ խանութային պաղպաղակները հաստատ մենակ ձվով են՝ առանց կաթի, որովհետև որ հալվում են, չեն ծորում, այլ դառնում են փրփուր
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (31.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վիսկիի և կոնյակի սեփական կոլեկցիա
    Հեղինակ՝ Remix-Hayko, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.06.2013, 11:01
  2. Սեփական բիզնես
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.01.2012, 15:38
  3. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  4. Ի՞նչ պաղպաղակ եք սիրում
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 92
    Վերջինը: 24.11.2010, 12:38
  5. Ձայնագրված սեփական ձայնը..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.07.2009, 17:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •