User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..

    Հայաստանում շատ եմ տեսել ու լսել, որ որոշ Հայեր թաքցնում են շրջապատից իրենց հիվանդ և-կամ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող երեխաներին..

    ի՞նչ եք կարծում այս կոմպլեքսի մասին..
    և ինչպիսի՞ք կարող են լինել դրա դրդապատճառները..

    և, եթե այս երևույթին բացսական եք վերաբերվում, ինչպե՞ս կարելի է, ըստ ձեզ, պայքարել դրա դեմ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.07.2010), Ֆոտոն (06.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում շատ եմ տեսել ու լսել, որ որոշ Հայեր թաքցնում են շրջապատից իրենց հիվանդ և-կամ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող երեխաներին..

    ի՞նչ եք կարծում այս կոմպլեքսի մասին..
    և ինչպիսի՞ք կարող են լինել դրա դրդապատճառները..

    և, եթե այս երևույթին բացսական եք վերաբերվում, ինչպե՞ս կարելի է, ըստ ձեզ, պայքարել դրա դեմ..
    Նախ շնորհակալություն այս թեման բացելու համար…

    Ես էլ եմ բազմիցս հանդիպել այս երևույթին ու ամեն անգամ բարկությունս հազիվ եմ զսպել… Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե հատկապես ինչից են ամաչում ծնողները, բարեկամները ֆիզիկական արատ կամ հոգեկան խանգարում ունեցող իրենց հարազատներից: Ամաչում են հենց իրենց հարազատների համար, թե, որ իրենցից այդպիսի երեխա է ծնվել կամ էլ իրենց երեխայի հետ նման դեպք է պատահել?? Ամաչելը դեռ մի կողմ, բայց որ մի հատ էլ թաքցնում են, դա արդեն իմ կարծիքով հանցանք է:
    Այս երևույթը կարծում եմ խորը արմատներ ունի: Ծնողների նմանատիպ պահվածքն էլ գալիս է նաև հասարակության վերաբերմունքից: Նկատե՞լ եք, թե ինչպես ենք մենք նայում նման խնդիրներ ունեցող երեխաների կամ մարդկանց: Մենք նրանց չենք ընդունում՝ որպես հասարակության լիարժեք անդամներ: Այստեղ չասեմ նաև այն մասին, թե որքան կոպիտ ու վայրենի մենք կարող ենք լինել նրանց հանդեպ, թե ինչպես կարող ենք այդ մարդկանց վիրավորել: Այն դեպքում, որ իմ տեսած բոլոր ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող թե երեխաները, թե մեծերը յուրահատուկ բարությամբ օժտված էակներ են, որնք մեզանից միայն ակնկալում են մի փոքր հոգատարություն և սեր:

    Բերեմ ձեզ մի օրինակ: Ծանոթներիս երեխան վաղժամ ծնունդ էր: Ծնվելուց հետո բոլորը ծնողների խորհուրդ էին տալիս հրաժարվել այդ երեխայից, բայց նրանք, Փառք Աստծո, այդպիսի բան չարեցին: Այն վատ տարիներին ծնողները ամեն կերպ պայքարեցին իրենց երեխայի կյանքի համար, դրանից հետո էլ տարատեսակ բուժումների էին դիմում, բայց բոլորին էլ պարզ էր, որ այդ երեխան լիարժեք չի ապաքինվի: Դա դեռ քիչ էր, նաև ավելացավ մարդկանց բռի վերաբերմունքը այդ երեխայի հանդեպ… Մի քանի տարի անց այդ ընտանիքը մեկնեց ԱՄՆ, այդտեղ բնակվում են արդեն 10 տարուց ավել: Այդ երեխայի առողջական խնդիրները բավականին լավացել են, նա արդեն քոլեջ է ընդունվել ու համարվում է հասարակության լիարժեք անդամ և իրեն շատ լավ է զգում: Իսկ այժմ ասեմ, թե ինչի եմ գրում սա: Մի քանի տարի է, ինչ նրա ծնողները համոզում էին գոնե մի ամսով գալ Հայաստան, իսկ նա չէր համոզվում, որովհետև հիշում էր այստեղ նրա հանդեպ մարդկանց վերաբերմունքը… Ի ուրախություն մեզ, այս տարի նա հաղթահարել է իր այդ վախը և համաձայնել է գալ Հայաստան, բայց այստեղ նա, այնուամնենայնիվ, կհանդիպի մի շարք խնդիրների… Հայաստանում հասարակական վայրերը հաշմանդամների հարմարավետության համար պայմաններ չունեն: Սա էլ մեկ այլ մեծ խնդիր է: Սա էլ պետք է լուծում ստանա…

    Իսկ թե ինչպես պետք է պայքարենք ծնողների այսպես ասած "կոմպլեքս-ամոթի", վերաբորմունքի դեմ, կարծում եմ նախ պետք է սկսենք հենց մեզանից: Պետք է նախ մենք դառնանք գիտաքկից, քաղաքակիրթ, հանդուրժող: Մեր փոփոխություններն էլ կստիպեն, որ ծնողների պահվածքն էլ փոխվի: Հետո կարելի է նաև հոգեբանակն աշխատանք էլ տանել ծնողների հետ: Կարծում եմ պայքարելու և այս երևույթը վերացնելու համար այլ միջոցներ էլ կգտնվեն:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Kanamar (16.02.2012), My World My Space (03.07.2010), Yevuk (07.10.2010), Արևածագ (05.07.2010), Արևհատիկ (04.07.2010), Գաղթական (03.07.2010), Ուլուանա (03.07.2010)

  5. #3
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապացուցված փաստ

    Անբուժելի հիվանդների 90 տոկոսը չեն ուզում բուժվել, որովհետև իրենց դուր է գալիս երբ իրենց խղճում են:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.10.2010), Lord (06.07.2010), VisTolog (04.07.2010)

  7. #4
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապացուցված փաստ

    Անբուժելի հիվանդների 90 տոկոսը չեն ուզում բուժվել, որովհետև իրենց դուր է գալիս երբ իրենց խղճում են:
    Հենց ամենավատն էլ այն է, որ հասարակությունը (իբր թե նորմալ մարդիկ) խղճում է էդ հիվանդներին:
    Էս պրոբլեմը պիտի հենց վաղ մանկուց լուծել: Ամեն հնարավոր պայման ստեղծել, որ երեխան շփվի իր հասակակիցների հետ, ոչ թե մեկուսացնել ու դրանով իսկ երեխային հասցնել էն վիճակին, որ իրեն դուր գա «խղճուկ» լինելը:

    Ամենամեծ հոգեբանական խնդիրները հենց նման պիտի երեխաների նկատմամբ վայրենի ու ծաղրական վերաբերվող մարդիկ ունեն: Նաև այն ծնողները, ովքեր թաքցնում են իրենց երեխաներին:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.07.2010), Yevuk (07.10.2010), Անտիգոնե (07.10.2010)

  9. #5
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ մի բան էլ այս աշխարհում անբուժելի հիվանդություն չկա:

  10. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ մի բան էլ այս աշխարհում անբուժելի հիվանդություն չկա:
    Մի՞թե, Հինատա ջան, ես ուրախ եմ, որ ակումբում դպրոցականները այսքան ակտիվ են, բայց որքան բան կա, որ դու դեռ չգիտես, պատկերացրու կան անբուժելի հիվանդություններ ու չափազանց շատ, ներիր, որ այս դառը ճշմարտությունը հայտնում եմ քեզ

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (06.07.2010), Kanamar (16.02.2012), NetX (04.07.2010), VisTolog (04.07.2010), Արևհատիկ (04.07.2010), Հայուհի (07.10.2010), Ուլուանա (04.07.2010)

  12. #7
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե, Հինատա ջան, ես ուրախ եմ, որ ակումբում դպրոցականները այսքան ակտիվ են, բայց որքան բան կա, որ դու դեռ չգիտես, պատկերացրու կան անբուժելի հիվանդություններ ու չափազանց շատ, ներիր, որ այս դառը ճշմարտությունը հայտնում եմ քեզ
    Սա բնավ էլ դառը ճշմարտություն չէ Շինարար ջան ուղղակի խաբկանք է:
    Դպրոցական եմ ու գիտեմ մարդու հզորության մասին: Ընդհանրապես ժողովուրդ դուք գիտեք ի՞նչ է ենթագիտակցությունը, գիտեք դուք ի՞նչ հզոր եք:
    Իսկ այդ ո՞նց է լինում, որ բացարձակ կուրությամբ մարդը, աչքի չորացած նյարդերով տեսնում է, այն էլ փայլուն տեսողությամբ: Իսկ այդ ո՞նց է լինում, որ բնածին շաքարով հիվանդ երեխաները հանկարծ բուժվում են: Սրան միայն մեկ պատասխան կա՝ ենթագիտակցություն:
    Ընդհանրապես, տեսած կլինեք չէ՞, թե ինչպես է մի փոքրիկ խոտը ճեղքում ամուր գետինը և դուրս գալիս, տեսնում եք ինչ հզոր է այդ խոտը, որը կարողացավ գետինը ճեղքել, բա պատկերացնում եք մարդը ինչ հզոր է:
    Ինչ հրաման տաք ձեր ենթագիտակցությանը այն էլ կլինի, ուզում եք առողջ լինեք, ուրեմն կլինեք, միայն թե սրտանց ցանկացեք, բայց սրտին մի հրամայեք, միայն ու միայն ենթագիտակցությանը: Փորձեք տարբերել գիտակցությունը ենթագիտակցությունից:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.07.2010), Ֆոտոն (31.08.2012)

  14. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա բնավ էլ դառը ճշմարտություն չէ Շինարար ջան ուղղակի խաբկանք է:
    Դպրոցական եմ ու գիտեմ մարդու հզորության մասին: Ընդհանրապես ժողովուրդ դուք գիտեք ի՞նչ է ենթագիտակցությունը, գիտեք դուք ի՞նչ հզոր եք:
    Իսկ այդ ո՞նց է լինում, որ բացարձակ կուրությամբ մարդը, աչքի չորացած նյարդերով տեսնում է, այն էլ փայլուն տեսողությամբ: Իսկ այդ ո՞նց է լինում, որ բնածին շաքարով հիվանդ երեխաները հանկարծ բուժվում են: Սրան միայն մեկ պատասխան կա՝ ենթագիտակցություն:
    Ընդհանրապես, տեսած կլինեք չէ՞, թե ինչպես է մի փոքրիկ խոտը ճեղքում ամուր գետինը և դուրս գալիս, տեսնում եք ինչ հզոր է այդ խոտը, որը կարողացավ գետինը ճեղքել, բա պատկերացնում եք մարդը ինչ հզոր է:
    Ինչ հրաման տաք ձեր ենթագիտակցությանը այն էլ կլինի, ուզում եք առողջ լինեք, ուրեմն կլինեք, միայն թե սրտանց ցանկացեք, բայց սրտին մի հրամայեք, միայն ու միայն ենթագիտակցությանը: Փորձեք տարբերել գիտակցությունը ենթագիտակցությունից:
    Դե քանի անբուժելի հիվանդ մարդը չի կարողանա էդ հնարավորություններից օգտվել, նա կմնա նույն անբուժելի հիվանդը...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.10.2010)

  16. #9

    Հինատա ջան, վաղուց անցյալում մնացած մանկությանս համար ափսոսանքի ժպիտով եմ կարդում գրառումդ

  17. #10
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե քանի անբուժելի հիվանդ մարդը չի կարողանա էդ հնարավորություններից օգտվել, նա կմնա նույն անբուժելի հիվանդը...
    Ցանկանալ է պետք, եթե մարդ սրտանց ուզում է բուժվել, նա կգտնի այդ հնարավորություններից օգտվելու ձևը:

    ---------- Ավելացվել է՝ 18:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:33 ----------

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հինատա ջան, վաղուց անցյալում մնացած մանկությանս համար ափսոսանքի ժպիտով եմ կարդում գրառումդ
    Շինարար ջան չհասկացա ձեր գրառման իմաստը, կխնդրեի ուրիշ ձև շարադրեիք ձեր միտքը:

  18. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան չհասկացա ձեր գրառման իմաստը, կխնդրեի ուրիշ ձև շարադրեիք ձեր միտքը:
    Իրականում, լավ է, որ հավատում ես, Աստված տա, որ երբեք ասածներիդ հանդեպ հավատդ ու համոզվածությունդ չփոխես

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անտիգոնե (07.10.2010)

  20. #12
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, լավ է, որ հավատում ես, Աստված տա, որ երբեք ասածներիդ հանդեպ հավատդ ու համոզվածությունդ չփոխես
    Գիտեք հաստատ, համոզված եմ ասում, եթե իմ խոսքերը ասեր տարիքով մեծ մարդ, կփորձեիք մտածել այդ մարդու ասածների շուրջ:
    Իսկ հիմա նայում եք գրառմանս ու հետո տարիքիս:
    Շարունակեք խավարատեսի նման ապրել, որը կազմում է մարդկության 98 տոկոսը:

  21. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Հինատային հասկանում եմ ու համաձայն եմ ինչ–որ առումով, բայց մարդու հնարավորությունների անսահմանության մասին էս թեմայում խոսելը գուցե էնքան էլ տեղին չէ, որովհետև էստեղ հարցն այլ կերպ է դրված՝ ծնողների, հարազատների ու հասարակության վերաբերմունքը բնածին հիվանդ մարդկանց նկատմամբ և դրա դրդապատճառները։ Իսկ ասել, որ էդպիսի մարդիկ հիվանդ են, որովհետև իրենք են էդպես ուզում, մի քիչ կատեգորիկ ու վերամբարձ է հնչում։ Բացի դրանից, եկեք չմոռանանք, որ էդ հիվանդներից շատերը ծնվել են էնպիսի հոգեկան ու մտավոր ունակություններով, որ ի վիճակի չեն նույնիսկ առողջ դատելու իրենց վիճակի մասին, էլ ուր մնաց դրանից ելնելով՝ փորձեին բուժվել։ Էլի եմ ասում. եթե խոսքը զուտ ֆիզիկական կամ ոչ էնքան լուրջ հոգեկան կամ մտավոր խնդիրների մասին է, ապա համաձայն եմ, որ հնարավոր է կամքի ուժի, սեփական անձի նկատմամբ հավատի ու նաև որոշակի գիտելիքների շնորհիվ զարմանահրաշ արդյունքների հասնել, իսկապես հաղթահարել շատ ու շատ խնդիրներ, հիվանդություններ։ Բայց, ցավոք, գործնականում ոչ բոլոր դեպքերում է դա իրական՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ Իսկ տեսականորեն ես էլ համարում, որ մարդու հնարավորություններ անսահման են։ Ուղղակի հարցն այն է, թե արդյոք դա հավասարապես բոլո՞ր մարդկանց է վերաբերում, թե՞, այնուամենայնիվ, կան ինչ–որ սահմանափակումներ։ Իմ կարծիքով, կան, ու արդեն նշեցի դրանք։

    Էլի որոշ բաներ կուզենայի ասել էս թեմայով, բայց մնացած ասելիքս հիմնված է իմ որոշ համոզմունքների վրա, որոնց էստեղ շատ քչերն են լուրջ վերաբերվում, ուստի էս պահին երևի բավարարվենք էսքանով...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (05.07.2010)

  23. #14
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևհատիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պրոբլեմը պիտի հենց վաղ մանկուց լուծել: Ամեն հնարավոր պայման ստեղծել, որ երեխան շփվի իր հասակակիցների հետ, ոչ թե մեկուսացնել ու դրանով իսկ երեխային հասցնել էն վիճակին, որ իրեն դուր գա «խղճուկ» լինելը:
    Շփումը պետք է, բայց կարծում եմ, որ երեխաներէ էնքան հասուն չեն, որ չծաղրեն մեկին, ով իրենցից էդքան տարբեր է: Ծնողները ոչինչ էլ չեն կարող անել էս դեպքում:

    Ու չեմ կարծում, որ հոգեկան կամ ֆիզիկական ինչ-որ արատ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց խղճում են: Իրենք իրենց լիարժեք մարդ են համարում, ու իրենց դուր է գալիս իրենց վիճակը : Չնայած հնարավոր է, որ ֆիզիկական արատի դեպքում ասածս երբեմն ճիշտ չլինի, բայց հոգեկան խնդիրներ ունեցողը դժվար թե գիտակցի, որ ինքն ուրիշներից տարբեր է:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  24. #15
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շփումը պետք է, բայց կարծում եմ, որ երեխաներէ էնքան հասուն չեն, որ չծաղրեն մեկին, ով իրենցից էդքան տարբեր է: Ծնողները ոչինչ էլ չեն կարող անել էս դեպքում:

    Ու չեմ կարծում, որ հոգեկան կամ ֆիզիկական ինչ-որ արատ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց խղճում են: Իրենք իրենց լիարժեք մարդ են համարում, ու իրենց դուր է գալիս իրենց վիճակը : Չնայած հնարավոր է, որ ֆիզիկական արատի դեպքում ասածս երբեմն ճիշտ չլինի, բայց հոգեկան խնդիրներ ունեցողը դժվար թե գիտակցի, որ ինքն ուրիշներից տարբեր է:
    Ես մի օրինակ բերեմ, պրակտիկայի ժամանակ մեզ ուղարկեցին այնպիսի դպրոց, որտեղ արատներով երեխաները սովորում էին , այպես ասած, արատ չունեցող, նորմալ երեխաների հետ։ Բայց տարբեր դասարաններում, նրանց տարբեր ձև էին վերաբերվում, կար դասարան, որտեղ, նրանք մյուսներից ոչնչով չէին տարբերվում, կար դասարան, որտեղ նրանք ուղակի անտեսվում էին։ Այդ ամենը գալիս էր նրանց դասղեկից։
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 17
    Վերջինը: 12.10.2012, 03:11
  2. Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից
    Հեղինակ՝ Peace, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2012, 17:05
  3. Բառերի խորհրդավոր աշխարհից
    Հեղինակ՝ Enipra, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.03.2009, 17:09
  4. Իմ փոքրիկ աշխարհից
    Հեղինակ՝ Sunlight, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.01.2007, 15:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •