User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնածին հիվանդներին թաքցնում ենք աշխարհից..

    Հայաստանում շատ եմ տեսել ու լսել, որ որոշ Հայեր թաքցնում են շրջապատից իրենց հիվանդ և-կամ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող երեխաներին..

    ի՞նչ եք կարծում այս կոմպլեքսի մասին..
    և ինչպիսի՞ք կարող են լինել դրա դրդապատճառները..

    և, եթե այս երևույթին բացսական եք վերաբերվում, ինչպե՞ս կարելի է, ըստ ձեզ, պայքարել դրա դեմ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.07.2010), Ֆոտոն (06.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում շատ եմ տեսել ու լսել, որ որոշ Հայեր թաքցնում են շրջապատից իրենց հիվանդ և-կամ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող երեխաներին..

    ի՞նչ եք կարծում այս կոմպլեքսի մասին..
    և ինչպիսի՞ք կարող են լինել դրա դրդապատճառները..

    և, եթե այս երևույթին բացսական եք վերաբերվում, ինչպե՞ս կարելի է, ըստ ձեզ, պայքարել դրա դեմ..
    Նախ շնորհակալություն այս թեման բացելու համար…

    Ես էլ եմ բազմիցս հանդիպել այս երևույթին ու ամեն անգամ բարկությունս հազիվ եմ զսպել… Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե հատկապես ինչից են ամաչում ծնողները, բարեկամները ֆիզիկական արատ կամ հոգեկան խանգարում ունեցող իրենց հարազատներից: Ամաչում են հենց իրենց հարազատների համար, թե, որ իրենցից այդպիսի երեխա է ծնվել կամ էլ իրենց երեխայի հետ նման դեպք է պատահել?? Ամաչելը դեռ մի կողմ, բայց որ մի հատ էլ թաքցնում են, դա արդեն իմ կարծիքով հանցանք է:
    Այս երևույթը կարծում եմ խորը արմատներ ունի: Ծնողների նմանատիպ պահվածքն էլ գալիս է նաև հասարակության վերաբերմունքից: Նկատե՞լ եք, թե ինչպես ենք մենք նայում նման խնդիրներ ունեցող երեխաների կամ մարդկանց: Մենք նրանց չենք ընդունում՝ որպես հասարակության լիարժեք անդամներ: Այստեղ չասեմ նաև այն մասին, թե որքան կոպիտ ու վայրենի մենք կարող ենք լինել նրանց հանդեպ, թե ինչպես կարող ենք այդ մարդկանց վիրավորել: Այն դեպքում, որ իմ տեսած բոլոր ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցող թե երեխաները, թե մեծերը յուրահատուկ բարությամբ օժտված էակներ են, որնք մեզանից միայն ակնկալում են մի փոքր հոգատարություն և սեր:

    Բերեմ ձեզ մի օրինակ: Ծանոթներիս երեխան վաղժամ ծնունդ էր: Ծնվելուց հետո բոլորը ծնողների խորհուրդ էին տալիս հրաժարվել այդ երեխայից, բայց նրանք, Փառք Աստծո, այդպիսի բան չարեցին: Այն վատ տարիներին ծնողները ամեն կերպ պայքարեցին իրենց երեխայի կյանքի համար, դրանից հետո էլ տարատեսակ բուժումների էին դիմում, բայց բոլորին էլ պարզ էր, որ այդ երեխան լիարժեք չի ապաքինվի: Դա դեռ քիչ էր, նաև ավելացավ մարդկանց բռի վերաբերմունքը այդ երեխայի հանդեպ… Մի քանի տարի անց այդ ընտանիքը մեկնեց ԱՄՆ, այդտեղ բնակվում են արդեն 10 տարուց ավել: Այդ երեխայի առողջական խնդիրները բավականին լավացել են, նա արդեն քոլեջ է ընդունվել ու համարվում է հասարակության լիարժեք անդամ և իրեն շատ լավ է զգում: Իսկ այժմ ասեմ, թե ինչի եմ գրում սա: Մի քանի տարի է, ինչ նրա ծնողները համոզում էին գոնե մի ամսով գալ Հայաստան, իսկ նա չէր համոզվում, որովհետև հիշում էր այստեղ նրա հանդեպ մարդկանց վերաբերմունքը… Ի ուրախություն մեզ, այս տարի նա հաղթահարել է իր այդ վախը և համաձայնել է գալ Հայաստան, բայց այստեղ նա, այնուամնենայնիվ, կհանդիպի մի շարք խնդիրների… Հայաստանում հասարակական վայրերը հաշմանդամների հարմարավետության համար պայմաններ չունեն: Սա էլ մեկ այլ մեծ խնդիր է: Սա էլ պետք է լուծում ստանա…

    Իսկ թե ինչպես պետք է պայքարենք ծնողների այսպես ասած "կոմպլեքս-ամոթի", վերաբորմունքի դեմ, կարծում եմ նախ պետք է սկսենք հենց մեզանից: Պետք է նախ մենք դառնանք գիտաքկից, քաղաքակիրթ, հանդուրժող: Մեր փոփոխություններն էլ կստիպեն, որ ծնողների պահվածքն էլ փոխվի: Հետո կարելի է նաև հոգեբանակն աշխատանք էլ տանել ծնողների հետ: Կարծում եմ պայքարելու և այս երևույթը վերացնելու համար այլ միջոցներ էլ կգտնվեն:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Kanamar (16.02.2012), My World My Space (03.07.2010), Yevuk (07.10.2010), Արևածագ (05.07.2010), Արևհատիկ (04.07.2010), Գաղթական (03.07.2010), Ուլուանա (03.07.2010)

  5. #3
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապացուցված փաստ

    Անբուժելի հիվանդների 90 տոկոսը չեն ուզում բուժվել, որովհետև իրենց դուր է գալիս երբ իրենց խղճում են:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.10.2010), Lord (06.07.2010), VisTolog (04.07.2010)

  7. #4
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապացուցված փաստ

    Անբուժելի հիվանդների 90 տոկոսը չեն ուզում բուժվել, որովհետև իրենց դուր է գալիս երբ իրենց խղճում են:
    Հենց ամենավատն էլ այն է, որ հասարակությունը (իբր թե նորմալ մարդիկ) խղճում է էդ հիվանդներին:
    Էս պրոբլեմը պիտի հենց վաղ մանկուց լուծել: Ամեն հնարավոր պայման ստեղծել, որ երեխան շփվի իր հասակակիցների հետ, ոչ թե մեկուսացնել ու դրանով իսկ երեխային հասցնել էն վիճակին, որ իրեն դուր գա «խղճուկ» լինելը:

    Ամենամեծ հոգեբանական խնդիրները հենց նման պիտի երեխաների նկատմամբ վայրենի ու ծաղրական վերաբերվող մարդիկ ունեն: Նաև այն ծնողները, ովքեր թաքցնում են իրենց երեխաներին:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.07.2010), Yevuk (07.10.2010), Անտիգոնե (07.10.2010)

  9. #5
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ մի բան էլ այս աշխարհում անբուժելի հիվանդություն չկա:

  10. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հինատա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ մի բան էլ այս աշխարհում անբուժելի հիվանդություն չկա:
    Մի՞թե, Հինատա ջան, ես ուրախ եմ, որ ակումբում դպրոցականները այսքան ակտիվ են, բայց որքան բան կա, որ դու դեռ չգիտես, պատկերացրու կան անբուժելի հիվանդություններ ու չափազանց շատ, ներիր, որ այս դառը ճշմարտությունը հայտնում եմ քեզ

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (06.07.2010), Kanamar (16.02.2012), NetX (04.07.2010), VisTolog (04.07.2010), Արևհատիկ (04.07.2010), Հայուհի (07.10.2010), Ուլուանա (04.07.2010)

  12. #7
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևհատիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պրոբլեմը պիտի հենց վաղ մանկուց լուծել: Ամեն հնարավոր պայման ստեղծել, որ երեխան շփվի իր հասակակիցների հետ, ոչ թե մեկուսացնել ու դրանով իսկ երեխային հասցնել էն վիճակին, որ իրեն դուր գա «խղճուկ» լինելը:
    Շփումը պետք է, բայց կարծում եմ, որ երեխաներէ էնքան հասուն չեն, որ չծաղրեն մեկին, ով իրենցից էդքան տարբեր է: Ծնողները ոչինչ էլ չեն կարող անել էս դեպքում:

    Ու չեմ կարծում, որ հոգեկան կամ ֆիզիկական ինչ-որ արատ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց խղճում են: Իրենք իրենց լիարժեք մարդ են համարում, ու իրենց դուր է գալիս իրենց վիճակը : Չնայած հնարավոր է, որ ֆիզիկական արատի դեպքում ասածս երբեմն ճիշտ չլինի, բայց հոգեկան խնդիրներ ունեցողը դժվար թե գիտակցի, որ ինքն ուրիշներից տարբեր է:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  13. #8
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շփումը պետք է, բայց կարծում եմ, որ երեխաներէ էնքան հասուն չեն, որ չծաղրեն մեկին, ով իրենցից էդքան տարբեր է: Ծնողները ոչինչ էլ չեն կարող անել էս դեպքում:

    Ու չեմ կարծում, որ հոգեկան կամ ֆիզիկական ինչ-որ արատ ունեցող մարդիկ կարծում են, որ իրենց խղճում են: Իրենք իրենց լիարժեք մարդ են համարում, ու իրենց դուր է գալիս իրենց վիճակը : Չնայած հնարավոր է, որ ֆիզիկական արատի դեպքում ասածս երբեմն ճիշտ չլինի, բայց հոգեկան խնդիրներ ունեցողը դժվար թե գիտակցի, որ ինքն ուրիշներից տարբեր է:
    Ես մի օրինակ բերեմ, պրակտիկայի ժամանակ մեզ ուղարկեցին այնպիսի դպրոց, որտեղ արատներով երեխաները սովորում էին , այպես ասած, արատ չունեցող, նորմալ երեխաների հետ։ Բայց տարբեր դասարաններում, նրանց տարբեր ձև էին վերաբերվում, կար դասարան, որտեղ, նրանք մյուսներից ոչնչով չէին տարբերվում, կար դասարան, որտեղ նրանք ուղակի անտեսվում էին։ Այդ ամենը գալիս էր նրանց դասղեկից։
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  14. #9
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում շատ եմ տեսել ու լսել, որ որոշ Հայեր թաքցնում են շրջապատից իրենց հիվանդ և-կամ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող երեխաներին..

    ի՞նչ եք կարծում այս կոմպլեքսի մասին..
    և ինչպիսի՞ք կարող են լինել դրա դրդապատճառները..

    Թաքցնում են քանի որ մասսան չի հասկանում և չի ընդունում նման մարդկանց ցավոք սրտի: ՈՒ տենց մասսայական խոսակցություններ են տարածվում (որը կարող է ազդել ծնողի և երեխայի հոգեբանության վրա)և այդ իսկ պատճառով էլ շատերը խուսափում են բացահայտել իրենց երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական խանգարումները:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (07.10.2010), Kanamar (16.02.2012), Morg (03.12.2010)

  16. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Թաքցնում են քանի որ մասսան չի հասկանում և չի ընդունում նման մարդկանց ցավոք սրտի: ՈՒ տենց մասսայական խոսակցություններ են տարածվում (որը կարող է ազդել ծնողի և երեխայի հոգեբանության վրա)և այդ իսկ պատճառով էլ շատերը խուսափում են բացահայտել իրենց երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական խանգարումները:
    Ու եթե անկեղծ լինենք, ապա կտեսնենք, որ շատ դեպքերում էտ մասսայի մի մասն էլ ես ու դու ենք մեր զարմացած ու անտակտ հայացքով, ժպիտով ու մեկ այլ ակնարկիչ նշանով

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.12.2010), Kanamar (16.02.2012), Morg (03.12.2010), murmushka (03.12.2010), Անտիգոնե (07.10.2010), Դեկադա (07.10.2010)

  18. #11
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու եթե անկեղծ լինենք, ապա կտեսնենք, որ շատ դեպքերում էտ մասսայի մի մասն էլ ես ու դու ենք մեր զարմացած ու անտակտ հայացքով, ժպիտով ու մեկ այլ ակնարկիչ նշանով
    Միշտ փորձել եմ այդպիսի մարդկանց հետ այդ մասին ո՛չ խոսել, ու եթե անգամ ինքն ա խոսում, ես թեման փոխում եմ, կարծես իր մոտ ամեն բան նորմալ ա:
    Ահավոր վատ եմ զգում, երբ կողքիններս իրենց նենց են պահում, որ ինքը դա նկատում ա, որ դրանով իրանց ուշադրությունը գրավեց: Ու կարևոր չի, անտակտ կժպտան, թե կկարեկցեն: 2 - ն էլ մարդուն թևաթափ կանի:
    Իսկ դրա համար մարդուն ձեռք առնելը... ինձ համար դա աշխարհի ամենամեծ հանցանքներից մեկն է...

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (04.12.2010), Jarre (07.10.2010), Kanamar (16.02.2012), Morg (03.12.2010)

  20. #12
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում մեղադրել ծնողներին, որ նրանք թաքցնում են իրենց ուրիշներից տարբերվող (չեմ ասելու ոչ «արատավոր», ոչ «աննորմալ», ոչ էլ «դեֆեկտ ունեցող») երեխաներին, սխալ է: Վերջապես բոլոր ծնողներն էլ իրենց երեխաների լավն են ուզում, ու եթե անգամ դուք դրան չեք հավատում, այնուամենայնիվ կյանքը դաժան է, չափազանց դաժան: Նրանք փորձում են անել հնարավորինս ամեն ինչ, որ ինքչան հնարավոր է քիչ մարդ ծաղրի, ծիծաղի, տարօրինակ հայաքներ նետի իր երեխայի վրա: Այդ ամեն ինչը շատ մեծ ցավ է թե ծնողի ու թե երեխայի համար:

    Հ.Գ. В каждом дефекте свой эффект.

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.10.2010), Jarre (07.10.2010), Kanamar (16.02.2012)

  22. #13
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում շատ եմ տեսել ու լսել, որ որոշ Հայեր թաքցնում են շրջապատից իրենց հիվանդ և-կամ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող երեխաներին..

    ի՞նչ եք կարծում այս կոմպլեքսի մասին..
    և ինչպիսի՞ք կարող են լինել դրա դրդապատճառները..

    և, եթե այս երևույթին բացսական եք վերաբերվում, ինչպե՞ս կարելի է, ըստ ձեզ, պայքարել դրա դեմ..
    Կարծում եմ թաքցնում են միայն ու միայն երեխաներին ավելորդ մտատանջություններից զերծ պահելու համար: Լինելով նույն հասարակության անդամ, նրանք հասկանում են, որ մեզ մոտ (ցավով եմ գրում) դեռ ձևավորված չէ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող անձանց նկատմամբ ճիշտ և պատշաճ վերաբերմունք: Սա այն հազվադեպ երևույթներից է, որը պայքարելով չես փոխի: Պետք է սկսել դպրոցներից երեխաների մեջ կաթիլ առ կաթիլ ներարկելով այն գաղափարը, որ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցողները նույնպես մեր հասարակության լիարժեք անդամներ են և ունեն նույն իրավունքներն ու պարտավորվածությունները: Միայն այսօրինակ լուծումն եմ արդյունավետ համարում:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.10.2010), Kanamar (16.02.2012)

  24. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2010
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում շատ եմ տեսել ու լսել, որ որոշ Հայեր թաքցնում են շրջապատից իրենց հիվանդ և-կամ ֆիզիկական ու հոգեբանական խանգարում ունեցող երեխաներին..

    ի՞նչ եք կարծում այս կոմպլեքսի մասին..
    և ինչպիսի՞ք կարող են լինել դրա դրդապատճառները..

    և, եթե այս երևույթին բացսական եք վերաբերվում, ինչպե՞ս կարելի է, ըստ ձեզ, պայքարել դրա դեմ..
    Ինձ էլ են թաքցնում:

  25. #15
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում gevorg ghazaryann-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ են թաքցնում:
    Կարծում եմ դա հա՛մ քո, հա՛մ ուրիշների լավի համար է արվում: Եթե մարդ կարող է վտանգավոր լինել հասարակության համար, ամենաճիշտը նրան մեկուսացնելն ա:


  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (03.12.2010), Մանուլ (03.12.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 17
    Վերջինը: 12.10.2012, 03:11
  2. Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից
    Հեղինակ՝ Peace, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2012, 17:05
  3. Բառերի խորհրդավոր աշխարհից
    Հեղինակ՝ Enipra, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 31.03.2009, 17:09
  4. Իմ փոքրիկ աշխարհից
    Հեղինակ՝ Sunlight, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.01.2007, 15:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •