User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ստրադիվարիուսի գործը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրճարանը կիսադատարկ էր:
    Արամ Գյուրջինյանը ցածր հնչող երաժշտության ռիթմի հետ մատներով թմբկահարում էր սեղանի ապակուց մակերեսին:
    Մատուցողուհին բարձրակրունկներով կտկտացնելով մոտեցավ նրա սեղանին և փոխեց մոխրամանը:
    - Էլի սուրճ բերե՞մ:
    - Ոչ: Կոնյակ բերեք, հարյուր գրամ: Նաիրի:
    Աղջիկն անտարբեր կիսաժպտաց և կտկտացնելով հեռացավ:
    Դռան վրայի զանգակի ծնգոցը ստիպեց Գյուրջինյանին նայել մուտքին:
    Կարմիրյանը կաղարով մոտեցավ և լուռ նստեց Գյուրջինյանի սեղանի մոտ՝ կարճ ու սառը ձեռքսեղմումից հետո:
    - Կոնյակ կխմե՞ս, - Գյուրջինյանը հարցրեց՝ հազիվ նկատելի ժեստով մատուցողուհուն կանչելով:
    - Թեյ, - ասաց Կարմիրյանը՝ վնասված ոտքը հնարավորինս հարմար դիրքով դնելով:
    - Ի՞նչ է եղել ոտքիդ, - առանց ներքև նայելու հարցրեց Գյուրջինյանը:
    - Խփել են, - կարճ կապեց Վաչեն:
    - Ո՞վ:
    - Հին պատմություն էր: Բայց գոհ եմ: Սրանով պրծա: Կարային սպանեին:
    - Ի՞նչ գործի ես:
    - Ինչի համար որ փող տան, էդ գործին:
    - Ես գիտեի՝ թարգել ես, - Գյուրջինյանը տարօրինակ հայացքով նայեց:
    - Լավ գործի դեպքում չեմ հրաժարվում:
    - Ինչի՞ ես կանչել, Վաչո: Ինչո՞վ կարող եմ օգնել:
    - Լսել ե՞ս՝ ինչ ա եղել: Հովսեփին:
    - Լսել եմ: Ինչի՞:
    - Ես եմ արել:
    - Ի՞նչն ես դու արել:
    - Ջութակն եմ գողացել, Արամ, էլ ի՞նչ:
    Գյուրջինյանը ժպտաց, բայց աչքերը չէին ժպտում:
    Մատուցողուհին բերեց Վաչեի թեյը: Գյուրջինյանը վերցրեց այն և փոխանցեց Վաչեին:
    - Եվ ինչ կարող եմ քեզ համար անե՞լ, - հարցրեց նա:
    - Պետք ա ընդհատակ մտնեմ: Մարդ չունեմ: Պետք ա օգնես:
    - Իսկ ինչո՞ւ ես որոշել, որ ես քեզ օգնելու եմ: Ոչ թե ասենք՝ հանձնեմ ում և ուր որ պետք է:
    - Դու Հովսեփին չէիր սիրում: Դեռ էն ժամանակ: Հիշում եմ: Իմ մոտ չէիր թաքցնում: Մտածում էիր՝ չեմ հասկանում:
    Գյուրջինյանը լուռ նայում էր:
    - Համ էլ՝ փող կտամ: Էդ գործից լիքը փող ունեմ: Օգնի:
    Գյուրջինյանը դեռ ուշադիր նայում էր սառը հայացքով:
    - Թեյդ խմի, Վաչո: Խմի, դեռ կորոշենք:
    Կարմիրյանը վերցրեց բաժակը և մոտեցրեց շուրթերին:
    Այդ գործողությանը հետևող իրադարձությունները կատարվեցին շատ արագ:
    Երեք սեղան այն կողմ նստած երկու կանանցից մեկն անհավատալի արագությամբ, դատարկ սեղանների վրայից գրեթե ցատկելով մոտեցավ և Կարմիրյանի ձեռքին հարվածելով՝ թեյով լի բաժակը մի կողմ շպրտեց՝ մինչ նա կում կաներ:
    Մյուս կինը ոչ պակաս արագությամբ մոտեցավ արդեն դեպի դուռն ուղղվող Գյուրջինյանին և ատրճանակը դեմքին պահելով ասաց.
    - Տեղիցդ չշարժվես: Ձեռքերդ վեր:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 14.03.2011, 18:03:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Շինարար (18.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 91
    Վերջինը: 24.12.2013, 23:59
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Գործը վարում են գիտակները
    Հեղինակ՝ Erkrazi, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 16:16
  4. «Լոգիկադ ուտեմ» կամ 7ի գործը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 103
    Վերջինը: 21.05.2009, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •