User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ստրադիվարիուսի գործը

  1. #16
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի վերադարձ Գալ… քրքրվանք սպասելով: Մի քանի օր առաջ աճուրդում Ստրադիվարիուս էին վաճառել՝ քեզ էի հիշել: Ասի էլ դժվար գրի, ջութակը գտան, վաճառեցին… հիմա պարզվում ա ուրիշ ջութակ ա եղել, "մեր"-ի որոնումները շարունակվում են: Գրի՝ սպասում ենք…

    Հ.Գ. Քեզ ուղղումներ չէի ուզի անել, բայց… "հանուն դեդեկտիվի անաղարտության"… Դիլանյանն ի՞նչ իմացավ, որ Կարապետյանի "ապացույցը" "թղթակտոր" է: Լավ քննիչները նման "պռապուսկատները" չեն ներում…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  2. #17
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի վերադարձ Գալ… քրքրվանք սպասելով: Մի քանի օր առաջ աճուրդում Ստրադիվարիուս էին վաճառել՝ քեզ էի հիշել: Ասի էլ դժվար գրի, ջութակը գտան, վաճառեցին… հիմա պարզվում ա ուրիշ ջութակ ա եղել, "մեր"-ի որոնումները շարունակվում են: Գրի՝ սպասում ենք…

    Հ.Գ. Քեզ ուղղումներ չէի ուզի անել, բայց… "հանուն դեդեկտիվի անաղարտության"… Դիլանյանն ի՞նչ իմացավ, որ Կարապետյանի "ապացույցը" "թղթակտոր" է: Լավ քննիչները նման "պռապուսկատները" չեն ներում…
    Հա էդ մեկը մերը չէր

    Ջուզեպպե ջան, ո՞նց կարող էր չիմանալ: Իր տան տեղազննումն իր ներկայությամբ էր կատարվել...ես պարզապես անհրաժեշտ չհամարեցի այդ դետալը հատուկ նշել

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #18
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Վաչե Կարմիրյանը երբեք մշտական աշխատանք չի ունեցել, այդ իսկ պատճառով գործընկերներին հարցնելը բացառում ենք: Արտաշատի Դալար գյուղում ունի 89-ամյա կիսախելագար մորաքույր: Նախնական ստուգումը չի հայտնաբերել Կարմիրյանի ներկայությունը Դալար գյուղում կամ դրա շրջակայքում:
    - Գյուրջինյանը ե՞րբ է այստեղ լինելու,- հարցրեց մայորը:
    Մինասյանը նայեց ձեռքի ժամացույցին:
    - Տասնյոթ րոպեից:
    - Եթե հանկարծ մեկ րոպե ուշանա, կուղարկես տուն, թող վաղը 17:33 գա, - անտրամադիր կատակեց Կարապետյանը:
    - Դե, ինքն ասաց՝ "մի ժամ տասներեք րոպեից կլինեմ", - անիմաստ արդարացավ Մինասյանը:

    - Վաչեն երեք տարի մնաց նույն դասարանում, հինգերորդում: Վատ էր սովորում: Ավելի ճիշտ՝ չէր սովորում: Ու խուլիգան էր, մի քիչ, - Արամ Գյուրջինյանը բարի ժպտաց, - բայց ես իր հետ խնդիր չունեի, Հովսեփը նույնպես, մի շրջան շատ մտերիմ էինք երեքով:
    - Ավարտելուց հետո կապը պահպանվե՞ց:
    - Այսինքն իմ ու Հովսեփի ավարտելուց հետո... Վաչեին դպրոցից հեռացրին ի վերջո: Այո, մինչ Հովսեփի Հայաստանից գնալը մի քանի անգամ հանդիպել, գարեջուր ենք խմել:
    - Դուք որևէ պատկերացում ունե՞ք, թե որտեղ կարող է Վաչեն այժմ գտնվել:
    - Վերջին անգամ շատ վաղուց ենք հանդիպել...երևի տարի կլինի արդեն: Վաչեն սիրում է ժամանակ առ ժանանակ կորել: Նույնիսկ ես չգիտեմ՝ ինչ է անում և որտեղ:
    Մայորը, որ մինչ այդ լուռ լսում էր, միջամտեց:
    - Արամ, Դուք Վաչեի տանը եղե՞լ եք:
    - Ոչ, ինչո՞ւ:
    - Իսկ գիտե՞ք, ով է իր հարևանը:
    - Մի անգամ հպանցիկ ասաց, որ ... հմմմ... փորձեմ իր բառերով... "յանը տարած սազանդար" է... ինչ խնդիրներ էր հետը ունեցել, տան հետ կապված:
    - Լավ, խնդրում եմ, եթե որևէ նորություն իմանաք Կարմիրյանի գտնվելու վայրից, անմիջապես տեղեկացրեք մեզ:
    - Անպայման մայոր, - Գյուրջինյանը ոտքի կանգնեց, քայլեց դեպի դուռը, անհաստատ կանգ առավ ու դանդաղ շրջվեց դեպի սենյակը:
    - Գտեք ջութակը մայոր, խնդրում եմ: Դուք չեք պատկերացնում ինչ էր այն Հովսեփի համար:
    Մայորը նայեց Գյուրջինյանի ուղիղ աչքերին ու որքան կարող էր փափուկ ասաց.
    - Կանենք հնարավոր ամենը:
    Դուռն անաղմուկ ծածկվեց արամ Գյուրջինյանի հետևից:

    Մինչ մայորը կարդում էր Դիլանյանի ու Հովսեփ Խաչատրյանի մոր տան տեղազննումների արձանագրությունները, Մինասյանը զանգահարեց ընդունարան և քարտուղարուհուց խնդրեց երկու բաժակ սուրճ:
    Սիգարետը վառելուց և սուրճի առաջին ամենահամեղ կումը խմելուց հետո մայորն ասաց:
    - Դիլանյանին ստիպված ենք լինելու բաց թողնել: Նախ, միայն վառված թղթի կտորի վրա գործ չես սարքի...
    Մինասյանը մտքում ավելացրեց՝ "Որքան էլ մեծ լինի գայթակղությունը…"
    _ ...երկրորդը՝ զանգել են իրեն բաց թողնելու համար:
    - Որքա՞ն վերևից:
    - Ամենա, Մինասյան:

    Արձանագրությունները կարդալ-վերջացնելուց հետո մայորը դիմեց գործընկերոջը:
    - Դիլանյանին բաց թողնելուց առաջ ևս մեկ անգամ պետք է խոսեմ հետո: Հրավիրիր նրան այստեղ, մեկ ժամից:
    Նա գրասեղանի վրայից վերցրեց գործի ներկա պահի զեկույցը և դուրս եկավ աշխատասենյակից: Սերգեյ Գրիգորիչին սպասեցնել չարժեր: Առանց այն էլ այս գողության պատճառով անհանգստությունից նիհարել, կես մարդ էր դարձել:
    "Ոչինչ լավ, - ինքն իրեն պատասխանեց մայորը մտքում՛,- "մեկ էլ երբ պետք է փորը էդքան իջներ":


    շարունակելի

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.12.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (19.12.2010), My World My Space (18.12.2010), Շինարար (18.12.2010)

  6. #19
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուրեն Դիլանյանը, սովորության համաձայն, հանդարտ էր ու խաղաղ: Իր շատ հմայիչ ու հազիվ նկատելի, բայց հեգնական ժպիտը շուրթերին նստել էր գրասեղանի մոտ և սպասում էր մայորի հարցերին:
    Մայորը զբաղված էր արխիվից հենց նոր իրեն հասցրած գործի ընթերցմամբ: Տղաներն իր խնդրանքով գտել էին Վաչե Կարմիրյանին վերաբերող բոլոր տեղեկություններն ու կենսագրական տվյալները:
    - Զանգեցի՞ն, - հանկարծ հարցրեց Դիլանյանը:
    Կարապետյանը, որ այդ պահին կարդում էր Կարմիրյանի առաջին դատվածության մասին, բարձրացրեց գլուխը և, իր համար անգամ անսպասելիորեն, ժպտաց:
    - Այո, պարոն Դիլանյան, չզանգեին էլ, բաց էինք թողնելու:
    - Պարզապես ուզում էի իմանայիք, որ ես չեմ խնդրել: Հիշո՞ւմ եք՝ "Մի խնդրիր, իրենք կառաջարկեն": Վոլանդն էր ասում... ի դեպ, Վոլան-դե-Մորտի հետ կապ չունի:
    - Պարոն Դիլանյան, Դուք կարո՞ղ եք հիշել՝ վերջին անգամ երբ եք տեսել ձեր հարևան Վաչե Կարմիրյանին:
    - Հմմ.. կլինի մի տասնհինգ-քսան օր..
    - Իսկ նա երբվանի՞ց է ձեր շենքում բնակվում, կարո՞ղ եք ասել:
    - Առաջին անգամ ինձ չորս ամիս առաջ ջրեց...այսինքն ինձ չէ, խոհանոցս: Այդ ժամանակ առաջին անգամ տեսա... ու կարծես նոր էր տեղափոխվել... Վերջինը ամիսուկես առաջ էր: Նման հարցերով իմ ներքևի հարևանուհի Հայկուշ տատիկին կարող եք դիմել: Անգլիական հետախուզությունը գլուխը քարովն է տվել: Իմ մասին ինձնից շատ գիտի:
    - Դուք շարունակում եք պնդել, որ ոչ մի առնչություն չունեք ձեր աղբամանում հայտնաբերած բացիկի մնացորդի հետ:
    - Հավանաբար դուք նույնպես, եթե ինձ բաց եք թողնում, - ժպտաց Դիլանյանը:
    - Պետք չէ այդքան ուրախանալ, պարոն Դիլանյան, հարկ եղած դեպքում առնչությունը կգտնենք, - չոր տոնով ասաց մայորը:
    - Հուսով եմ՝ մինչ այդ դուք կգտնեք ուրիշ, ավելի կարևոր բան.. ասենք՝ Ստրադիվարուսի ջութակը, - հետ չմնաց կոլեկցիոները:
    Մայորը նայեց Դիլանյանին և մտածեց, որ այլ պայմաններում մեծ հաճույքով կշփվեր այս փորք-ինչ ցինիկ, բայց անչափ գրավիչ մարդու հետ:
    Նա ափսոսանքով կանգնեց՝ ցույց տալու համար, որ խոսակցությունն ավարտված է:
    Դիլանյանը նույնպես կանգնեց, ձեռքը մեկնեց մայորին և ասաց.
    - Մեկ ուրիշ, պակաս քրեակատարողական միջավայրում ես ուրախ կլինեի ձեզ հետ մեկ գավաթ սուրճ ըմպել և խոսել կյանքից:
    Մայորը զարմացած նայեց նրա դեմքին և անիծելով իր աշխատանքը սառը ասաց.
    - Դեռ կհանդիպենք, այստեղ:
    - Եթե Աստված կամենա, - վերջին անգամ ժպտաց Դիլանյանը և դուրս եկավ աշխատասենյակից:

    Երեկոյան, երբ Անժելա Կարապետյանը գիրքը ձեռքին, բազմոցին պառկած փորձում էր հետևում թողնել հերթական ծանր օրը, հնչեց հեռախոսի զանգը:
    - Անժելա, Մինասյանն է:
    - Լսում եմ, Արմեն:
    - Ամատիի աշակերտի օրագիրն է գտնվել:
    Մայորը լարվեց:
    - Ե՞վ:
    - Ֆրանսիայի քաղաքացի Ժերոմ Անսելյեն փորձել է դուրս տանել այն երկրից: Մերոնք մաքսայինում չեն թողել, զգուշացված էին:
    - Ի՞նչ է ասել:
    - Օրագիրը գնել է, մոտ մի շաբաթ առաջ քանի որ նման հինավուրց բաների սիրահար է: Ստուգվել է, իսկապես այդպես է: Իր նմանների շրջանակում հայտնի, հարգված մարդ է:
    - Բայց դա ռուսերեն թարգմանված տարբերակն է եղել: Ինչի՞ն է պետք:
    - Ինքը բնօրինակն էլ ունի: Սա էլ քանի որ հին ու հազվագյուտ հրատարակություն է եղել, որոշել է գնի: Ինչ իմանամ: Դրանք ցնդած են, չէ:
    - Իսկ ո՞վ է իրեն հարցաքննել:
    - Բելգիայից եկած գործակալներն ու Ինտերպոլը:
    - Պարզ է:
    - Անժելա...
    - Ասա, մնացածն ասա:
    - Ըստ Անսելյեի, նա նամակագրական կապ է պահպանել մի կոլեկցիոների հետ, որն իրեն առաջարկել է այդ օրագիրը:
    - Ո՞վ է, - մայորին թվաց, թե օդը կտրուկ պակասեց սենյակում:
    - Անձամբ օրագիրը իրեն հանձնել է պատահական մարդ, քանի որ վաճառողը չի կարողացել գալ հանդիպման, ուրիշին է ուղարկել: Այս մեկը նույնիսկ չի էլ ներկայացել: Օրագիրը տվել է, փողը վերցրել, գնացել:
    - Կոլեկցիոները, Մինասյան: Ո՞ւմ հետ էր նամակագրական կապը:
    - Դիլանյան Սուրենի,- չուզենալով արտաբերեց Մինասյանը:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 18.12.2010, 23:55:

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.12.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (19.12.2010), murmushka (19.12.2010), My World My Space (20.12.2010), paniaG (19.12.2010), Արամ (19.12.2010), Շինարար (19.12.2010)

  8. #20
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ խնդրում եեեեեեեմ էլ մի տանջի մեզ, մի կորի շաաաաաաաաաատ լավն է, գրավում է ամեն մի բառը, ոչ մի տող պատահական չէ… Շնորհակալություն

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (19.12.2010), Գալաթեա (19.12.2010)

  10. #21
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակությունը փլիիզզզզ....շատ հետաքրքիր է:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (19.12.2010), My World My Space (20.12.2010), Գալաթեա (19.12.2010)

  12. #22
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայոր Անժելա Կարապետյանը մռայլ դեմքով, սիգարետը սիգարետի հետևից ծխելով, ուշադիր համեմատում էր իր առջև դրված երկու թղթերը: Կես ժամից դրանք տարվելու էին լաբորատորիա, առավել ճշգրիտ ու ի պաշտոնե զննման, բայց մինչ այդ նա որոշել էր համոզվել: Ինքն իր համար:

    Թղթերից մեկի վրա Դիլանյանի ձեռքով գրված ցուցակն էր այն իրերի, որոնք նրա մոտ էին եղել նախնական կալանքի նստեցնելու պահին:

    "Ժամացույց արծաթե շղթայով
    Արծաթից մատանի մանր փորագրություններով
    Մեկ կապ բանալի
    Կաշվից դրամապանակ, պարունակությունը՝ 8 000 հայկական դրամ և 150 ամերիկյան դոլար, վարորդական իրավունք, սոցիալական քարտ":

    Մյուս թղթի վրա Ժերոմ Անսելյեին ուղղված ֆրանսերեն լեզվով գրված նամակներից մեկի կրկնօրինակն էր, որ Ինտերպոլը հատկացրել էր իրենց՝ բավականին երկար տևած թղթաբանությունից հետո: Վերջինիս կցված էր նաև հայերեն թարգմանությունը:

    "Հարգելի պարոն Անսելյե, ինչպես արդեն պատիվ էի ունեցել նշել նախորդ նամակում, մեզ միացնում է ընդհանուր մի սեր՝ արվեստի և գեղեցիկի հանդեպ: Երբ Դուք վերջապես գաք Հայաստան, ես երջանիկ կլինեմ ներկայացնել ձեզ իմ երաժշտական գործիքների հավաքածուն:
    Իմ այդ հավաքածուի կարևորագույն գանձերից մեկն է նաև օրագիրը, որի մասին արդեն հիշատակել եմ: Պատճառը, որ ես պատրաստ եմ բաժանվել դրանից՝ հանձնելով ձեզ, այն է, որ ըստ իմ ուսումնասիրությունների օրագրերի ձեր ունիկալ հավաքածուն իսկապես ունի դրա կարիքը, մինչդեռ ես նախընտրում եմ հարստացնել իմ գանձարանը նմուշներով, որ ձայն ունեն: Իրենց ուրույն, անկրկնելի ձայնը:
    Այդ որոշումն ինձ հեշտ չտրվեց, բայց ես անում եմ դա հանուն արվեստի:
    Եվ ընդհանրապես, ամեն ինչ պետք է իր տեղում լինի:
    Խնդրում եմ, տեղեկացրեք ինձ նամակով՝ երբ եք ժամանելու Հայաստան:

    Հարգանքներով՝ Սուրեն Դիլանյան":

    Անուն-ազգանվանը հետևում էր Դիլանյանի հասցեն:

    Մայոր Կարապետյանն իրար կողքի դրեց ֆրանսերեն գրված նամակը և իրերի ցուցակը: Մի քանի րոպե նայելուց հետո նա չուզելով խոստովանեց ինքն իրեն, որ թեև լեզուները տարբեր էին, ձեռագիրը նույնն էր:

    Դուռը թակելուց հետո ներս մտավ լաբորատորիայի աշխատողներից մեկը և մայորի թույլտվությամբ տարավ թղթերը:
    Մինասյանն ուշանում էր: Մայորը նյարդային նայեց ժամացույցին և ձեռքը տարավ հեռախոսին:
    Հենց այդ պահին հեռախոսը զնգաց:
    - Մայոր Կարապետյան:
    - Մայոր, լավ կլիներ գայիք Դիլանյանի բնակարան:
    Մինասյանի ձայնը տարօրինակ էր: Մի տեսակ խուլ:
    - Ձեզ հանձնարարված էր ձերբակալել Դիլանյանին նոր հանցանշանների հիման վրա և բերման ենթարկել բաժին:
    - Ես դեմ չէի լինի դա անել մայոր, նույնիսկ ուրախ կլինեի:
    - Մինասյան ես ժամանակ չունեմ...
    - Նա մեռած է Անժելա: Դիլանյանը մեռած է:


    շարունակելի

  13. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.12.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (19.12.2010), murmushka (19.12.2010), My World My Space (20.12.2010), Արամ (20.12.2010), Շինարար (19.12.2010), Ջուզեպե Բալզամո (20.12.2010)

  14. #23
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մմմ հետաքրքիրա, ինձ թվում էր տանում ես տրամաբանական ավարտին, են էլ....

  15. #24
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Դուռը թակում էինք, չէր բացում: Ձայն էլ տվեցինք: Մեր աղմուկին ինչ-որ տատիկ բարձրացավ ներքևից: Երդվեց, որ Դիլանյանը տանն է: Ասաց՝ "Տեսել եմ, երկու ժամ առաջ է եկել ու դուրս չի եկել: Լուսամուտից կախված նայում էի: Ամբողջ ժամանակ":
    Մայորն անուշադիր լսում էր՝ հայացքը հառած Դիլանյանի սառած դեմքին: Մի պահ թվաց, թե տեսնում է նրա ծուռ, հեգնական ժպիտը:
    Բազմոցին խաղաղ պառկած՝ խորը քնածի տպավորություն էր թողնում, եթե դեմքի գունատությունը հաշվի չառնեիր:
    - Ստիպված կոտրեցինք դուռը, որ կարողանանք ներս մտնել, - կիսաձայն շարունակեց Մինասյանը: Ըստ դատաքննչական բժշկի նախնական զննման՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է:
    Բազմոցի կողքին ընկած էր լրագիր, որի բացված էջի վրա մայորը կարդաց մեծ տառերով հոդվածի վերնագիրը՝ "Ստրադիվարիուսի ջութակը տարա՜ն-տարա՜ն":
    Տեղազննում անող ոստիկաններից մեկը մոտեցավ մայորին:
    - Թղթերի զամբյուղում...այն նույնում, այս նամակն էր:
    Նա մայորին մեկնեց ճմրթած ծրարը:
    Կարապետյանը հանեց ծրարի միջի ֆրանսերեն գրված նամակը և ներքևում կարդաց անուն-ազգանունը՝

    Jérôme Anselier

    - Ինձ պետք է լինելու տեղազննման մասին մանրամասն զեկույցը,- Մինասյանին դիմեց մայորը, - բացի այդ, գտիր Դիլանյանի շենքի փոստատարին և հրավիրիր բաժին, - ասաց նա՝ մեկնելով նամակը,- և թարգմանել կտաս սա:
    - Բաժի՞ն եք գնում:
    - Այո, Կարմիրյանի դոսյեում հիշատակվում է ոմն Դերենիկ Հալոյան: Գրպանահատության համար առաջին դատվածությունից հետո Վաչեն երկու շաբաթ ապրել է Հալոյանի տանը: Պետք է հետը խոսել: Զանգիր բաժին թող գտնեն՝ որքան հնարավոր է շուտ: Հասցեն նշված էր:
    - Մայոր բայց ախր արդեն.. ամեն ինչ Դիլանյանի վրա է ցույց տալիս, նամակները, օրագիրը, բացիկը, հավաքածուի հանդեպ մոլագարությունը:
    - Դու փոքր ժամանակ դետեկտիվներ չես կարդացե՞լ, Արմեն,- կիսաժպտաց մայորը,- չափազանց բացահայտ հանցանշանները միշտ կասկածելի են:
    - Բայց այստեղ այնքան էլ բացահայտ չէին: Բացիկը վառել էր: Առաջին տեղազննման ժամանակ ոչ մի նամակ չգտանք: Անսելյեին մաքսայինը պատահական բռնեց: Հետո պարզապես բախտը չբերեց՝ մեռավ: Հակառակ դեպքում այս նամակն էլ չէինք գտնի, - ցույց տվեց ձեռքի ծրարը:
    - Եթե շատ բացահայտ չէին՝ ուրեմն գործ ունենք շատ ավելի վտանգավոր մեկի հետ: Վտանգավոր ու խելացի:
    - Մայոր... կարծո՞ւմ եք:
    - Դիակն ուղարկեք դիահերձարան: Ինձ պետք է մահվան ճշգրիտ պատճառը: Իսկ իմ ասածն ընդամենը վարկած է: Եվ մեր աշխատանքն է՝ ստուգել բոլոր հնարավոր վարկածները:
    Մայորը մի քանի վայրկյան մտածեց հետո նայեց Մինասյանին:
    - Ես մինչ բաժին գնալն ուզում եմ զրուցել Հայկուշ տատիկի հետ:
    - Հայկուշ տատի՞կն ով է, - զարմացավ Մինասյանը:
    - Նույն ինքը՝ լուսամուտից կախված ամենատեսը:


    շարունակելի

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.12.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (21.12.2010), murmushka (20.12.2010), Shah (20.12.2010), Շինարար (20.12.2010)

  17. #25
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկուշ տատիկի դուռը թակելու կարիք չեղավ: Կիսաբաց արած, դեմքի լարված արտահայտությամբ վերև էր նայում:
    Մայորին տեսնելով՝ լայն ժպտաց և դուռը բացելով՝ ասաց.
    - Համեցեք քաղաքացուհի պետ:
    Սուրճի գավաթն ու մոխրամանը մայորի առջև դնելուց հետո կինը նստեց նրա դիմացի աթոռին և սպասողական նայեց:
    - Դիլանյանին ճանաչո՞ւմ էիք:
    - Մեռել է՞:
    - Այո, տիկին Հայկանուշ:
    - Ափսոս... լավ մարդ էր:
    - Իսկապե՞ս:
    - Հա, քաղաքացուհի պետ ջան, միշտ քաղաքավարի էր հետս: Բարևում էր, որպիսությունս էր հարցնում: Գլխիս վերևը չէր աղմկում, չէր խանգարում:
    - Մոտը հաճա՞խ էին հյուրեր գալիս:
    - Համարյա չէին գալիս: Մի երկու ջահել-ջուհուլներ էին երևում մեկ-մեկ, գործով կարծում եմ: Մի անգամ էլ մի կին էր եկել, - չգիտես ինչու՝ շշնջալով ավելացրեց տիկին Հայկանուշը:
    - Ի՞նչ կին:
    - Սիրուն... բոյով: Երեք ժամի չափ մնաց Սուրենի տանը: Հետո տաքսիով ճանապարհեց, մեքենայի դռան մոտ համբուրեց:
    - Տիկին Հայկանուշ, ձեր մյուս հարևանի, Կարմիրյան Վաչեի մասի՞ն ինչ կասեք:
    - Ի՞նչ ասեմ քաղաքացուհի պետ, խուլիգան, փչացած, հարբեցողի մեկն է: Էս շենքի անեծքն է:
    - Անձամբ ձեզ անհանգստություն պատճառե՞լ է:
    - Մի անգամ խնդրեցի աղբի տոպրակը հետն իջեցնի, ասաց՝ շտապում եմ, ժամանակ չունեմ, - դեմքը ծամածռեց տիկին Հայկանուշը, - թե իր գնացած տեղն ինչ պետք է լիներ: Ձրիակերի մեկը:
    - Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Կարմիրյանին:
    - Երկու շաբաթ առաջ: Ուղիղ: Մուտքի մոտ ծխում էր:
    - Դուք կարո՞ղ եք ճանաչել Դիլանյանի տուն եկած ջահել-ջուհուլներին ու այն կնոջը, եթե նորից տեսնեք:
    - Պետք է որ, քաղաքացուհի պետ, ես դեմքերը լավ եմ հիշում:
    - Չեմ կասկածում, տիկին Հայկանուշ:

    Դերենիկ Հալոյանն ակնհայտորեն նյարդայնանում էր:
    - Ես ազնիվ քաղաքացի եմ: Ես ոչ մի վատ բան չեմ արել: Ես կյանքում մարդու վատություն արած չկամ: Ի՞նչ եք լսել իմ մասին: Ի՞նչ եմ արել, - աչքերը կատաղի ճպճպացնելով վրա տվեց նա՝ հենց մայորը մտավ աշխատասենյակ:
    - Խնայեք ձեզ, Հալոյան, նյարդային բջիջները չեն վերականգնվում, - հոգնած ասաց մայորը՝ նստելով գրասեղանի առաջ:
    - Ես կբողոքեմ:
    - Շատ լավ, բայց մինչ այդ կպատասխանեք մի քանի հարցի:
    - Ես պարտավոր չեմ:
    - Հալոյան, մի ստիպեք դեմ ձեզ ձեր խղճուկ կենսագրությունը՝ տեղ-տեղ քրեական գունավորումներով հագեցած: Մենք երկուսս էլ գիտենք, որ դուք ավելի շատ եք առանց ճաղերի թրև եղել, քան պետք է: Մի ստիպեք ինձ կենդանացնել ձեր մեռելներին:
    Հալոյանի փուքսը նկատելիորեն իջավ:
    - Ի՞նչ եք ուզում ինձանից:
    - Պատմեք Վաչե Կարմիրյանի մասին: Ամեն ինչ, - հաջորդ հարցը կանխեց մայորը, - ամեն, ինչ գիտեք իր մասին:
    - Վաչեն մեր ընկերն է:
    Մայորը մի կերպ զսպեց ծիծաղը, հիշելով իրենց բաժնում շատ տարածված այդ խոսքը:
    - Իսկ բացի՞ դրանից: Երբ եք ծանոթացել: Ինչ պայմաններում: Ինչ գործերով եք առնչվել: Ինչ ընդհանուր հետաքրքրություններ ունեք: Ւնչու է նա 2002-ի մարտին բանտից ազատվելուց հետո երկու շաբաթ ձեր տանն ապրել: Եվ այլն:
    - Ծանոթացել ենք քեֆի ժամանակ: Տղերքից մեկի ազատվել էինք նշում.. Լավ նշեցինք.. էդ նույն տղեն էլի բանտ նստեց խուլիգանության համար, - իր հիշողություններին ջերմ ժպտաց Հալոյանը:
    - Կարմիրյանը, - հիշեցրեց մայորը:
    - Հա, իրար կողք էինք նստած: Ծանոթացանք: Հետո առանձին հանդիպեցինք մի քանի անգամ, ուտել-խմելու... ուրիշ բանի համար չէ: Ինձ մի երկու անգամ առաջարկեց իր հետ "գործի" մասնակցել, բայց չուզեցի: Ես արդեն ... ինձ վատ էի պահել, ձերոնք աչքի տակ ունեին ինձ: Բայց չեմ նստել:
    - Դեռ, - ավելացրեց մայորը:
    - Ես ինձ խելոք եմ պահում, - Հալոյանի աչքերը նորից սկսեցին ճպճպալ:
    - Ինչո՞ւ էր Կարմիրյանն այն երկու շաբաթը ձեր տանն ապրում:
    - Առաջին դատվածությունն էր... ընկճված եր, նեղված: Չէր ուզում այդպես քոսոտ, թրաշոտ հայտնվեր իր շենքում: Մի քիչ իրեն կարգի բերեց, հետո գնաց:
    - Իսկ դուք չվախեցա՞ք ձեր տանը հյուրընկալել դատված մարդու:
    - Վաչոն լավ տղա է, ընկեր տղա է: Չէի կարող մերժել:
    - Վերջին անգամ ե՞րբ եք տեսել Կարմիրյանին:
    - Մի հինգ օր առաջ:
    Մայորը հետաքրքրությամբ նայեց:
    - Ո՞րտեղ:
    - Մեր գարեջրատանը: Որտեղ որ միշտ հանդիպում ենք:
    - Հանդիպումն ո՞վ էր նշանակում:
    - Հիմնականում Վաչեն:
    - Տուն էր զանգում, թե՞ բջջայինին:
    - Տուն: Համարս գրովի չի:
    - Հարկ էլ չկա: Տեղյա՞կ եք ինչով է զբաղվում Կարմիրյանն այս վերջերս:
    - Այդ մասին չի ասել: Բայց հաստատ գիտեմ՝ մի բան կա: Նյարդային է դառել: Ու միշտ փող կա մոտը: Հաշիվը միշտ ինքն է փակում: Այդպես չէր եղել:
    Մայորը ձեռքը մեկնեց հեռախոսին և համարը հավաքելով՝ հայացքով հասկացրեց, որ Հալոյանն ազատ է:
    - Մարությանին էի խնդրում, - ասաց լսափողի մեջ ու դիմեց դռան մոտ հասած Հալոյանին, - քաղաքից չբացակայեք, կարող եք նորից մեզ պետք գալ:
    Նա գլխով արեց ու դուրս եկավ սենյակից:
    - Նելլ, ողջույն, - լսափողի մեջ ժպտաց մայորը, - հարյուր տարի չենք հանդիպել, լա՞վ ես:
    Դուռը բացվեց և ներս մտավ Մինասյանը՝ ձեռքին թղթապանակ:
    - Լավ ես ինձ ճանաչում, - մեղավոր տոնով ասաց մայորը, - իսկապես գործով եմ զանգել, - նա նայեց դիմացը դրված թղթերի մեջ և գտավ իրեն պետք եղածը,- քեզ համար կթելադրեմ, ձեր բազայում նայիր թե ինչ համարներից է զանգեր ստացել՝երկու ամսվա կտրվածքով:
    Մինասյանը նստեց մայորի դիմացի աթոռին և թղթապանակը դրեց նրա առջև:
    - Շնորհակալ եմ Նելլ ջան, ես քեզ պարտք եմ, - ասաց մայորն ու կախեց լսափողը:
    - Ի՞նչ կա, - հարցրեց Մինասյանը:
    - Վաչե Կարմիրյան: Քեզ մո՞տ:
    - Տեղազննման զեկույցն է , - նա գլխով ցույց տվեց իր հետ բերած թղթապանակը, - դիահերձարանից մեկ ժամից կզանգեն, փոստատարը դրսում սպասում է:
    Մայորը ժպտաց:
    - Ի՞նչ էի անելու առանց քեզ, Արմեն:
    - Մեկ ուրիշին էիք վազեցնելու, - պատասխան ժպտաց Մինասյանը:


    շարունակելի

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.12.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (21.12.2010), My World My Space (21.12.2010), Արամ (21.12.2010), Շինարար (22.12.2010)

  19. #26
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Աղջիկ ջան, ես մեծ մարդ եմ:
    - Տեսնում եմ, Սիրակ Մարտինիչ, - փոստատարի անուն-հայրանունը Մինասյանը հասցրել էր հաղորդել:
    - Բա ամոթ չի, մեծ մարդուն բերում-հասցնում եք միլիցայություն:
    - Մենք ձեր օգնության կարիքն ունենք, Սիրակ Մարտինիչ, դրա համար ենք կանչել:
    - Ես հասարակ պաչտալյոն եմ, աղջիկ ջան, ինձնից ի՞նչ միլիցայության օգնական:
    - Հիմա կիմանանք, - տրամադրող ժպտաց մայորը:
    Սիրակ Մարտինիչը գրպանից հանեց տեղական արտադրության սիգարետը, վառեց այն, և սենյակում տարածվեց կիսայրված կրկնակոշիկի ապակողմնորոշող բուրմունքը:
    - Ձեր սպասարկման տարածքն ընդգրում է մի շենք, որի բնակիչներից երկուսի մասին ինձ մի քանի հարց է հետաքրքրում, - ասաց մայորն ու վեր կենալով տեղից՝ լայն բացեց պատուհանը:
    Մինասյանն ասաց շենքի համարը:
    - Հա, ես եմ սպասարկում, աղջիկ ջան: Պաչտալյոնի գործը շատ կարևոր գործ ա, ասեմ ձեզ: Բոլորը չեն կարա անեն: Ես արդեն 38 տարի ա պաչտալյոնություն եմ անում: Դեռ Բրեժնևի ժամանակներից: էնքան հարսանիքի ու մահվան լուր, որ ես եմ տեղ հասցրել, ոչ մեկ չի հասցրել:
    - Համոզված եմ դրանում, Սիրակ Մարտինիչ: Իսկ կոնկրետ Մինասյանի նշած շենքը որքա՞ն ժամանակ եք սպասարկել:
    - Էդ տարածքում Հենդոն էր: Մեռավ խեղճը: Մեծ մարդ էր, երկու-երեք շենք էր սպասարկում, ձեռքից չէին առնում, մեղքանում էին: Որ մեռավ, ինձ տվեցին իր շենքերը: Մի տարի առաջ էր:
    - Լա՞վ եք ճանաչում բնակիչներին:
    - Է՜հ, աղջիկ ջան, հիմա մարդիկ իսկական նամակներ համարյա չեն ստանում: Էն անտեր կամպուտատերով ա գալիս արդեն: Բա ծրարը ձեռով չբացե՞ս, տղա ջան, - անսպասելիորեն Մինասյանին դիմեց փոստատարը:
    - Բացես, Սիրակ Մարտինիչ, - առանց երկմտելու համաձայնեց Մինասյանը:
    - Այդ շենքի բնակիչ Սուրեն Դիլանյանին գիտե՞ք, հաճա՞խ էր նամակ ստանում:
    - Գիտեմ, գիտեմ, սկզբում համարյա չէր ստանում, աղջիկ ջան, բայց էս վերջերս շուտ-շուտ էր ստանում:
    Մինասյանն ու մայորը փոխանակվեցին հայացքներով:
    - Ծրարի վրա նայե՞լ եք, ումի՞ց էին:
    - Ինչ-որ ֆիրմա լեզվով էր, աղջիկ ջան, մերոնք, ջահելները, ասում էին ֆրանսերեն ա:
    - Ւսկ Վաչե Կարմիրյանին ճանաչո՞ւմ եք:
    - Ճանաչում եմ, ոնց չեմ ճանաչում, Վաչեն էնքան ա օգնե՜լ: Լավ, պրիլիչնի տղա ա:
    - Ինչո՞վ է օգնել, Սիրակ Մարտինիչ:
    - Դե, Դիլանյանը վեցերորդ հարկում է ապրում, լիֆտն էլ համարյա միշտ չի աշխատում դրանց.. Դիլանյանի չորս թե հինգ ֆրանսիական նամակն էլ իրեն եմ տվել, որ բարձրացնի, հասցնի իրեն: Իր բերանով առաջարկեց: Շատ պրիլիչնի ա: Իրար կողք են ապրում: Ես մեծ մարդ եմ, աղջիկ ջան, աստիճանների վրա տռճիկ տալու տարիքս անցել ա: Բախտս բերում էր, ներքևում էր լինում Վաչոն: Չնայած... իրեն միշտ էլ ներքում եմ տեսել, հայաթի բեսեդկայում տղերքի հետ կարտ էր հաղում ու հա ծխում: Օրուգիշեր: Թե ինչի ա էս ջահելությունն էդքան շատ ծխում... - գլուխը հանդիմանաբար տարուբերեց փոստատարը՝ իր սիգարետի երևի թե թունավոր ծուխը խորը ներս քաշելով:

    - Հասկանո՞ւմ ես՝ ինչ է կատարվում, Արմեն, - հարցրեց մայորը Մինասյանին՝ փոստատարի հեռանալուց մի քանի րոպե հետո:
    - Կարծես թե սկսում եմ, - ոչ այնքան համոզված ասաց Մինասյանը:
    Հեռախոսը զնգաց: Մինասյանն այն վերցրեց, հետո փոխանցեց մայորին.
    - Ռուբենն է, դիահերձարանից, ձեզ հետ է ուզում խոսել:
    Մայորը վերցրեց լսափողը՝ զգալով որ սիրտը սկսում է արագ խփել:
    - Ողջույն Ռուբեն, լսում եմ:
    Քիչ անց նա դրեց լսափողը և նայեց Մինանյանին:
    - Դիլանյանի ստամոքսում դանդաղ գործող թույն են հայտնաբերել, - առանց որևէ նկատելի էմոցիայի հայտնեց նա, - բավականին հազվագյուտ թույն է, ազդում է ընդունումից մոտ մեկ օր հետո: նայած օրգանիզմ: Ստեղծում է ամենասովորական սրտի կաթվածի տպավորություն: Եթե հերձումը մի ժամ էլ ուշ անեին՝ չէին կարողանա այն հայտնաբերել: Ինչ-որ կերպ լուծվում, կորում է ստամոքսում առկա մնացած ամեն ինչի մեջ:
    - Այ քեզ բան... - միայն կարողացավ մեկնաբանել Մինասյանը, - բայց ո՞վ, մայոր, Կարմիրյա՞նը:
    Հեռախոսը նորից զնգաց: Այս անգամ մայորն այն վերցրեց:
    - Ես էմ Նելլ ջան, - վերցրեց գրիչն ու դիմացը դրված թղթերից մեկի վրա սկսեց գրել, - շատ շնորհակալ եմ, սիրելիս, ինչպես միշտ՝ հանելուկի հալալ հիսուն տոկոսը դու լուծեցիր,- ժպտաց մայորը և կախեց լսափողը:
    - Ի՞նչ է ասում:
    Մայորը թուղթը մեկնեց Մինասյանին:
    - Կապվիր Հալոյան Դերենիկի հետ, էլ ժամանակ չկորցնենք՝ ամեն մի համարը մեկ-մեկ ստուգելով, իմացիր որը՝ ում համարն է: Շատ չեն: Վաչեի զանգածը պարզելը հեշտ կլինի: Որքան հնարավոր է արագ, Մինասյան: Սա արդեն պարզապես գողություն չէ, չմոռանաս: Մենք մարդասպանի հետ գործ ունենք: Բավականին վտանգավոր մարդասպանի:

    Երբ դուռը փակվեց Մինասյանի հետևից, մայորը գրասեղանի վրայից գտավ Դիլանյանի տան տեղազննման զեկույցը և բացեց առաջին էջը:


    շարունակելի

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (22.12.2010), murmushka (22.12.2010), My World My Space (22.12.2010), Tianshi (22.12.2010), Շինարար (22.12.2010)

  21. #27
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Գուցե մինչև օպերացիան սկսելը մտնեիք-աղոթեինք, - մռայլ կատակեց Մինասյանը՝ մեքենայի միջից դուրս գալով, - ինչն է շատ՝ եկեղեցին:
    Վաչե Կարմիրյանի հեռախոսազանգի հետքը տարել էր մինչև Էջմիածին, որտեղ, ինչպես պարզվեց, ապրել է նրա մորաքրոջ աղջիկը՝ ամուսնու հետ: Նրանք մեկ տարի առաջ տեղափոխվել էին Երևան, բայց բնակարանը չէին վաճառել:
    - Նայիր, որ իսկապես չմնանք աղոթելու հույսին, Մինասյան: Խնդրենք Աստծուն, որ քեզ չուղարկի փողոցներ՝ խցանման ժամանակ հիստերիկ մեքենաներին գծավոր փայտիկով ուղղորդելու, ինձ էլ համակարգչի դիմաց՝ Պողոս Պետրոսյանի զեկույցը մուտքագրելու:
    Քաղաքացիական հագուստով Անժելա Կարապետյանն անգամ իր չորուցամաք տոնով խոսելիս լրիվ այլ կին էր: Կին էր: Մինասյանը քթի տակ ժպտաց՝ հիշելով իր տատի խոսքերից մեկը՝ "շոր տուր՝ շնորհք տամ":
    Նա գրպանից հանեց անձայն դզզացող բջջայինը:
    - Այո: Լավ: Տասը րոպեից: Գործում ենք ըստ հաստատված հրահանգների, - նա անջատեց հեռախոսը:
    - Եվ ի՞նչ:
    - Տղաներն արդեն շենքի մոտ են:
    Փոքր-ինչ հեռվում հնչեցին Մայր տաճարի զանգերը:
    Մայորը նայեց ժամացույցին:
    Կեսօր էր:

    Անշուք տեսքով հինգարկանիին մոտենալով՝ մայորն ու Մինասյանը տեսան օպերատիվ խմբի տղաներից երկուսին: Նրանք անտարբեր տեսքով շենքի երկրորդ մուտքի մոտ կանգնած ծխում էին: Մոտեցողներին նրանք նայեցին ոչ պակաս անտարբերությամբ: Մինչ Մինասյանն ու մայորը կմոտենային շենքի դիմաց գտնվող ցայտաղբյուրին, նրանցից մեկը հանգցրեց սիգարետը, ծույլ-ծույլ քայլեց դեպի մուտքն ու անհետացավ դրա ժանգոտած դռան հետևում:
    Մայորը զգուշորեն նստեց ցայտաղբյուրի մոտի փայտե կիսակոտրած նստարանին և սկսեց նայել շենքի պատուհաններին: Նա գիտեր՝ կոնկրետ որն է Կարմիրյանի լուսամուտը: Առավոտյան տղաները ցույց էին տվել շենքի լուսանկարը՝ Էջմիածնի օպերատիվ բաժնի աշխատողների կողմից մեկ օր առաջ նկարված:
    Մուտքի մոտ կանգնած մարդը, թեթևակի հայացք գցելով ցայտաղբյուրի մոտ գնվողների վրա, նույնպես մտավ ներս:
    Մայորը դանդաղորեն հայացքը տարավ դեպի Կարմիրյանի պատուհանը՝ աղոտ ինչ-որ անհանգստություն զգալով: Պատուհանի հետևում անշարժ կանգնած էր Վաչե կարմիրյանը և հայացքը չէր կտրում մայորից: Անժելա Կարապետյանն ամեն ճիգ գործադրեց հանգիստ մնալու համար: Նա նայեց Մինասյանին և գլխով գրեթե անորսալի շարժում արեց լուսամոտի ուղղությամբ: Մինչ Մինասյանը վերև կնայեր՝ Կարմիրյանն անսպասելի շրջվեց և կայծակնային արագությամբ հեռացավ լուսամոտից:
    Երբ նրանք վազում էին դեպի մուտքը, ինչ-որ տեղ վերևից լսվեց կոտրվող դռան ճարճատյունը և բարձր ձայների խառնաշփոթը:
    - Կանգնի՛ր:
    - Շշարժվե՛ս քեզ ասացին:
    - Զենքդ իջեցրո՛ւ, զենքդ իջեցրո՛ւ, կկրակե՛նք:
    "Ոչ, չեք կրակի, - հասցրեց մտածել մայորը՝ Կարմիրյանի բնակարան մտնելիս: Ձեզ հրամայված է նրան կենդանի բռնել":
    Ամեն ինչ կատարվեց շատ արագ:
    Անկյունում թակարդված գազանի աչքերով մարդն անբացատրելի բնազդով ձեռքի զենքն ուղղեց ներս մտած երկու հոգու վրա:
    Միաժամանակ հնչեց երկու կրակոց:
    Մայորն զգաց, լսեց, թե ինչպես իր գլխից մոտ երկու սանտիմետր հեռավորության վրա սուրաց գնդակը:
    Վաչե Կարմիրյանն ընկավ՝ նույն գազանի ոռնոցն արձակելով և գրկելով արյան մեջ կորած աջ ծունկը: Օպերատիվ խմբի տղաներն անմիջապես մոտեցան նրան՝ առաջին հերթին վերցնելով կողքն ընկած ատրճանակը:
    Մինասյանն իջեցրեց իր զենքը և սարսափը դեմքին նայեց հետ, ուր մայորն էր կանգնած:
    Տեսնելով գունատված, բայց ողջ և անվնաս մայորին, նա ժպտաց, դողացող ձեռքով պատյանի մեջ դրեց ծառայողական ատրճանակն ու ասաց:
    - Բայց գծավոր փայտիկով մեքենաներ ուղղորդելն այնքան էլ վատ գործ չէ, ասեմ ձեզ:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 25.12.2010, 02:21:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.12.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (25.12.2010), murmushka (25.12.2010), Շինարար (25.12.2010)

  23. #28
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարմիրյանը բացակա հայացքով նայում էր հարցաքննությունների սենյակի լուսամուտին: Վիրավոր ոտքը ձգել էր, ծալել չէր կարողանում:
    Մայորը գրեթե շոշափելիորեն զգաց նրա մտքերը. "Էլ երբեք չեմ կարողանա նորմալ քայլել, առանց կաղալու":
    Մինասյանը հարցական նայեց լուռ մայորին: Վերջինս գլխով աննկատելի շարժում արեց և վեր կենալով Կարմիրյանի դիմաց դրված աթոռից՝ քայլեց դեպի սենյակի անկյունն ու հենվեց այնտեղ դրված գրասեղանին:
    Մինասյանը նստեց նրա քիչ առաջ զբաղեցրած աթոռին:
    - Սկսիր, Կարմիրյան:
    Վաչե Կարմիրյանն անտարբեր հայացքը լուսամուտից տեղափոխեց Մինասյանի դեմքին:
    - Ո՞ր մասից:
    - Սկզբից: Պատմիր դասարանցիներիդ՝ Հովսեփ Խաչատրյանի և Արամ Գյուրջինյանի հետ հարաբերություններիդ մասին:
    - Պատմելու բան չկա: Միասին սովորում էինք: Փոքր ժամանակ ընկերներ էինք: Մեծացանք՝ ճամփեքը բաժանվեցին: Հովսեփը մեր թայը չէր: Հայտնի մարդ դարձավ: Արամն էլ շատ բաների հասավ..., - Կարմիրյանը մի պահ հապաղեց, - իսկ Արա՞մն ինչ կապ ունի, 100 տարի է ոչ տեսել եմ, ոչ լսել իրենից:
    - Ընդհանուր պատկերի հետ ունի կապ, - ասաց Մինասյանը, - շարունակիր:
    - Մի օր զանգ եկավ, տանը հանգիստ նստած էի ինձ համար: Էդ օրերին հաստատ որոշել էի որ վերջ... էլ ոչ մի գործ, - Կարմիրյանը գլուխը կախեց:
    - Դա ե՞րբ էր:
    - Մի չորս ու կես, հինգ ամիս առաջ: Անծանոթ, մի տեսակ ձայն էր, ոնց որ փոսից գար: Ասեց, որ գործ ունի առաջարկելու: Հարցրեցի՝ "Ո՞վ ես, համարս քեզ ո՞րտեղից", ասեց՝ "Կարևոր չի, փողն ա կարևոր, որ աշխատելու ես: Շատ փող":
    - Հետո՞:
    - Ասեցի, որ ես էլ գործ չեմ անում: Որ վերջ: Ասեց՝ "Դու նախ առաջարկը լսի... մաքուր գործ ա, 100 տոկոսանոց, առանց պրոբլեմ ու լիքը փողով": Ասեցի՝ "Չի հետաքրքրում" ու դրեցի հեռախոսը... վռազ նորից զանգեց ու սենց հանգիստ ձենով ասեց, որ եթե մի անգամ էլ խոսակցությունը տենց ընդհատեմ, ծեծելով սպանել կտա: Հենց իմ տանը:
    - Ինչո՞ւ ոստիկանություն չզանգեցիր:
    - Էդ էլ ասեց.. ասեց՝ "Ում էլ ասես՝ իմանալու եմ":
    - Փաստորեն հեշտ է քեզ վախեցնելը:
    Վաչեն նայեց Մինասյանի աչքերին:
    - Դու էլ կվախենայիր, շեֆ: Մարդն ամեն ինչ գիտեր իմ մասին: Գիտեր՝ բարեկամներս որտեղ են ապրում: Գիտեր՝ երբ եմ նստել ինչքան ժամանակ ու ինչի համար:
    - Լավ... շարունակիր:
    - Ասեց, որ տունս պետք է փոխեմ.. որ հետո կզանգի կասի՝ ուր տեղափոխվեմ: Ու որ... հասցե տվեց, որտեղից պետք է գողությունն անեի.. ու...
    - Հասցեն ձեզ ծանոթ էր,- անսպասելի միջամտեց մայորը:
    Վաչեն ու Մինասյանը միաժամանակ շրջվեցին դեպի մայորը:
    - Դուք դպրոցական տարիքում այդ հասցեով տանը եղել էիք: Ձեր ընկերոջ տանը:
    Վաչեն նորից կախեց գլուխն ու չպատասխանեց:
    - Դուք համաձայնեցիք՝ իմանալով, որ ձեր ընկերոջն եք թալանելու: Որ իր համար ամենաթանկ բանն եք գողանալու:
    - Էդ խոսակցության ժամանակ չասեց:
    - Ի՞նչ չասեց, - հարցրեց Մինասյանը:
    - Որ ջութակը պետք է գողանամ ,- ցածրաձայն պատասխանեց Կարմիրյանը:

    շարունակելի

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.01.2011), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.01.2011), murmushka (13.01.2011), Շինարար (14.03.2011)

  25. #29
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Քեզ զանգողն ինչպե՞ս ներկայացավ:
    Վաչեն տարօրինակ ժպտաց:
    - Ասեց, որ իրեն "ձյաձ" դիմեմ: Ու ավելորդ հարցեր չտամ:
    - Իսկ քեզ բացատրեցի՞ն՝ ինչու է պետք տունդ փոխել:
    - Դա արդեն մյուս զանգելուց ասեց: Ինչ-որ մարդ կար էդ շենքում, ում հարևանը պետք է լիենի: Էդպես էր պետք:
    Մինասյանը նայեց մայորին: Վերջինիս դեմքն անշարժ մնաց:
    - Ինչո՞ւ էր այդպես պետք:
    - Ասեց, որ էդ ինչ-որ մեկը մեր պրոբլեմների լուծումն է լինելու:
    - Անունը:
    - Սուրեն... Դիլանյան կարծեմ:
    Մայորն ու Մինասյանը նորից փոխանակվեցին հայացքներով:
    - Ի՞նչ պետք է անեիր:
    - Իր տուն պետք է մտնեի ինչ-որ մահանայով, սենյակը թաքուն նկարեի, ու փոխանցեի, ում որ պետք ա:
    - Ո՞ւմ էր պետք:
    - Տեղափոխվելուց առաջ մեկի հետ հանդիպեցի: Ձյաձն էր ասել՝ որտեղ ու որ ժամին: Անծանոթ տղա էր: Անունը չասեց: Փող տվեց լիքը ու փոքր ապարատ: Հենց իրան էլ պետք ա տայի նկարը: Արևային ակնոցով էր: Համարյա չենք խոսացել: Որ տեսնեմ էլ՝ չեմ ճանաչի:
    - Դա դեռ կերևա ... ի՞նչը կոնկրետ նկարեցիր:
    - Միակ սենյակը էլի: Երաժշտական գործիք-մործիք էր պատերով շարած: Թղթերով ու գրքերով լցված սեղան կար:
    - Ինչպե՞ս կարողացար նկարել:
    - Ծախսերը փակելուց էինք խոսում, դիտմամբ ջրել էի խոհանոցը մինչև էդ: Մի բաժակ ջուր ուզեցի, գնաց որ բերի: Էդ ժամանակ:
    - Դրանից հետո էլ ե՞րբ ես տեսել Դիլանյանին:
    - Էլ չեմ տեսել... Առիթ չկար: Հրաման չկար: Հետո էլ Էջմիածին գնացի: Չեմ տեսել:
    - Նամակների մասին պատմիր:
    -Զանգերից մեկի ժամանակ ասեց, որ պաչտալյոնի հետ մոտիկանամ: Որ մի քանի ժամանակ հետո նամակներ ա ստանալու Սուրենը: Պետք ա չթողնեի, որ հասներ իրան: Ես վերցնեի: Հետո նամակները պետք ա թողնեի ձյաձի ասած տեղում:
    - Ո՞րտեղ:
    - Թումանյանի այգում, նստարաններից մեկի վրա: Պետք ա թողնեի ու գնայի:
    Մայորը սկսեց դանդաղ հետուառաջ քայլել սենյակում:
    - Պատմեք գողության մասին:
    - Ձյաձն ինձ ասեց՝ երբ տանը մարդ չի լինելու: Օրն ու ժամը: Ասեց, որ տունը տակնուվրա անեմ: Մի քանի թանկագին բան վերցնեմ, իմ ճաշակով: Մեկ էլ ջութակն ու հին գիրքը:
    - Տեղերն ասա՞ց, թե փնտրել եք:
    - Ջութակի ու գրքի տեղն ասաց: Մնացածը ես եմ ման եկել: Բռալետ, մատանի:
    - Վաճառել ե՞ք:
    - Չէ... վախեցա: Պահել եմ:
    - Ջութակն ու գիրքն ի՞նչ արեցիք, Կարմիրյան, - մայորը մոտեցավ նրան:
    - Էն տղային եմ տվել... հաջորդ օրը: Էլի փող տվեց, գիրքն ու ջութակը վերցրեց ու գնաց: Մի բառ չասեց:
    - Հետո ե՞րբ եք խոսել "ձյաձի" հետ
    - Հենց էդ օրը: Ասեց, որ հավաքվեմ քաղաքից: Ու չերևամ՝ մինչև ինքը չթողնի:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 13.01.2011, 16:52:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.01.2011), murmushka (13.01.2011), Շինարար (14.03.2011)

  27. #30
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայոր Կարապետյանը անթարթ հայացքով աշխատասենյակի պատուհանից դուրս էր նայում: Եթե անգամ զգաց Մինասյանի ներս մտնելը՝ ցույց չտվեց: Մինասյանն արդեն ծանոթ լինելով մայորի պահելաձևի որոշ առանձնահատկությունների՝ սուսուփուս նստեց աթոռին:
    Գրասեղանի վրա բոլոր այն մարդկանց անձնական գործերն էին, որոնք հետաքննության ժամանակ այս կամ այն պատճառով հայտնվել էին իրենց տեսադաշտում: Աչքով ընկան Արամ Գյուրջինյանի և Վաչե Կարմիրյանի անուններով գործերը:
    - Մենք պետք է Վաչեին որպես խայծ օգտագործենք:
    Մինասյանը գլուխը բարձրացրեց ու նայեց մայորին:
    Նա շրջվել էր պատուհանի մոտից և շուրթերին էր մոտեցնում հերթական սիգարետը:
    Մինասյանը մոտեցավ և կրակ մատուցեց:
    - Ձուկն ո՞վ է:
    - Ո՞վ է ճանաչում և՛ Վաչեին, և՛ Խաչատրյանին և ... գրեթե համոզված եմ՝ Դիլանյանին: Բայց այս մեկը պետք է ստուգենք:
    - Արամը Գյուրջինյան: Բայց...
    - Հենց ինքը:
    - Իսկ ինչո՞ւ չկանչենք ու պարզապես հարցնենք՝ ինչ մեզ պետք է:
    - Եթե իմ կասկածն իր հետ կապված ճիշտ է՝ ուղիղ հարցնելն ամեն ինչ կփչացնի:
    - Ի՞նչ ենք անում:
    - Ապահովիր, որ երկու ժամից այստեղ լինի: Ես մինչ այդ պետք է շեֆի հետ համաձայնեցնեմ ու Դիլանյանի հարևանուհու հետ խոսեմ: Նորից:

    Վաչե Կարմիրյանը կաղալով մտավ աշխատասենյակ՝ Մինասյանի ուղեղկցությամբ:
    - Շնորհակալություն, որ որոշեցիք համագործակցել, - ասաց Կարապետյանը:
    - Կարելի ա կարծել՝ ընտրություն եք տվել:
    Մայորը ժպտաց:
    - Ձեզ ժամանակին տրված էր ընտրություն, Կարմիրյան, օրինակ՝ գողություն չանել: Ընտրեիք:
    - Աստծո ճանապարհներն անքննելի են:
    - Պահո, Կարմիրյան, գուցե Աստվածաշունչ ցիտելուց առաջ դադարեի՞ր ատրճանակդ աջուձախ թափահարել, - Մինասյանը բավականին կոպիտ նստեցրեց նրան աթոռին:
    - Ձերոնք առաջինը սկսեցին թափահարել, - ատամների արանքից շպրտեց Կարմիրյանը:
    - Բայց Դուք տարբերությունը մոռանում եք, Կարմիրյան, - հանգիստ ասաց մայորը, մերոնց դեպքում ատրճանակ թափահարելն աշխատանք է, Ձեր դեպքում՝ նախասիրություն:
    Կարմիրյանը հոգնած նայեց մայորին:
    - Ի՞նչ եք ուզում ինձնից:
    - Ոչ մի վատ բան, - ասաց Մինասյանը, - մի քիչ դերասանական հմտություն, որ հաստատ կունենաս:
    - Ու՞մ մոտ պետք ա դերասանություն անեմ:
    - Մի շտապիր, ամեն ինչ հերթով , - ասաց Մինասյանը՝ աթոռներից մեկը գրասեղանի մոտ բերելով և հարմար տեղավորվելով:


    շարունակելի

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), murmushka (14.03.2011), Շինարար (14.03.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 91
    Վերջինը: 24.12.2013, 23:59
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Գործը վարում են գիտակները
    Հեղինակ՝ Erkrazi, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 16:16
  4. «Լոգիկադ ուտեմ» կամ 7ի գործը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 103
    Վերջինը: 21.05.2009, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •