User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ստրադիվարիուսի գործը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստրադիվարիուսի գործը

    ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ԳՈՐԾԸ


    Դետեկտիվ պատմվածք՝ միայն մասամբ հիմնված իրական փաստերի վրա


    Մայոր Կարապետյանը մի կում արեց իր սև, դառը սուրճից և չուզելով սեղանի վրայից վերցրեց աղմուկ դրած բջջային հեռախոսը:
    - Լսում եմ, Սերգեյ Գրիգորիչ:
    Կրակայրիչը չէր վառվում: Մի քանի ամգամ չխկացնեց ու մռայլված հարցրեց:
    - Փորձագետներն արդեն տեղում ե՞ն:
    Կողքի սեղանին նստած տղամարդը, որ աչքի տակով հետևում էր նրան, մոտեցավ և կրակ մատուցեց:
    Մայոր Կարապետյանը գլխով շնորհակալություն հայտնեց ու ներս քաշեց ծուխը:
    - Լսում եմ, Սերգեյ Գրիգորիչ, երկու րոպեից Ձեզ մոտ եմ:
    Ափսոսանքով նայեց իր սուրճին և գումարը սեղանին դնելով վեր կացավ:

    Ոստիկանության գնդապետ Սերգեյ Բարսեղյանն անտրամադիր էր: Հեռախոսով էր խոսում ու միակողմանի խոսակցությունից զգացվում էր, որ այն մյուս կողմից նեղում են:
    - Հասկացա, կզբաղվենք, բոլոր ուժերով, - ասաց ու լսափողը շրխկացրեց:
    - Տուժածը տեղյա՞կ է, Սերգեյ Գրիգորիչ:
    - Փորձում են գտնել: Սևան է գնացել, ըստ տեղեկությունների:
    - Արդեն պա՞րզ է ինչ են տարել տնից:
    - Դեռ ոչ, տակնուվրա է արված ամբողջը, միայն ինքը կկարողանա հաստատ ասել: Մինասյանի հետ կզբաղվեք այդ գործով, իրեն էլ եմ կանչել:
    - Կաֆետերիայում էր քիչ առաջ:
    Դուռը թակոցից հետո բացվեց:
    Մայոր Կարապետյանը մտքում ժպտաց. "Շան անունը..."
    - Կանչե՞լ էիք, պարոն գնդապետ:
    - Այո, Մինասյան, քեզ և Կարապետյանին հանձնարարում եմ ջոււթակահար Հովսեփ Խաչատրյանի տան գողության գործը: Հենց հիմա գնացեք, փորձագիտական խումբն արդեն այնտեղ է: Պետք է գտնել տանտիրոջշը, որպեսզի պարզենք թե կոնկրետ ինչ են գողացել:
    - Ու հուսալ, որ չեն գողացել կոնկրետ մի բան, - կիսաձասյն ավելացրեց մայորը:

    Ծառայողական մեքենան շարժվում էր դեպի դեպքի վայր: Մայորը փորձում էր վառել օրվա երկրորդ սիգարետը, նորից ապարդյուն:
    Արմեն Մինասյանը մեկնեց նրան կրակայրիչը և ժպտաց.
    - Թող մնա ձեզ մոտ, Անժելա:
    Մայոր Կարապետյանը պատասխան սառը ժպտաց և ասաց.
    - Չորս օր է ինչ այստեղ է Խաչատրյանը և արդեն այսպիսի տհաճ պատմություն: Ինչ կմտածի մեր մասին... մարդը գալիս է համերգների, թալանում են որպես շնորհակալություն:
    - Նայել ե՞ք համերգները, ցույց էին տալու հեռուստացույցով:
    - Մեկն եմ հաջողացրել, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը... հիանալի էր նվագում... կարծեմ հենց դա նվագելու համար էլ նվիրել էին երեք տարի առաջ, մրցույթին:
    - Ի՞նչ էին նվիրել, - Մինասյանը մի պահը հայացքը կտրեց առջևի մեքենայի համարներից:
    - Ջութակը, Արմեն, ջութակը, - անհանգիստ ձայնով պատասխանեց մայոր Կարապետյանը:

    շարունակելի

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2010), ars83 (06.06.2011), Cassiopeia (16.07.2010), Chuk (13.07.2010), cold skin (04.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (05.07.2010), Sambitbaba (15.03.2011), StrangeLittleGirl (30.11.2012), Եկվոր (23.10.2010), Էլիզե (13.07.2010), Լուսաբեր (22.10.2010), Մանուլ (07.07.2010), Նարե (04.07.2010), Շինարար (04.07.2010)

  3. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենաշատը դուրս էկավ էն, որ մայոր Կարապետյանի անունը Անժելա ա Լիլ թող երրորդ սիգարետից պարզ դառնա էլի: Թող ընթերցողդ մի քիչ երկար տառապի` չհասկանալով, թե էս մլիցուն խի են սաղ զաժիգալկա առաջարկում?)
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.07.2010), Ariadna (03.07.2010), Lion (21.09.2010), Sambitbaba (15.03.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենաշատը դուրս էկավ էն, որ մայոր Կարապետյանի անունը Անժելա ա Լիլ թող երրորդ սիգարետից պարզ դառնա էլի: Թող ընթերցողդ մի քիչ երկար տառապի` չհասկանալով, թե էս մլիցուն խի են սաղ զաժիգալկա առաջարկում?)
    +1 Ինձ էլ մի պահ թվաց, թե ես եմ ինչ-որ բան խառնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն
    /ուշացման համար՝ ներողություն /

    - Շնորհավորում եմ, Կարապետյան, գլուխը դռան անցքից ներս մտցրեց Մինասյանը, - կոլեկցիոների տան աղբահավաքությունն իրենն արել է:
    Մայորը հարցական նայեց:
    - Թղթերի զամբյուղի միջից կիսավառված-կիսամոխրացած բացիկ են գտել, որի վրա մերոնք վերծանել մի երկու բառ, - Մինասյանը ժպտաց:
    - Մինասյան, խոսիր դե, - չդիմացավ մայորը:
    - Խաչատրյանի ձեռքով գրված բացիկն է՝ ուղարկած մորը, Բելգիայից:
    Կարապետյանն արագ վեր կացավ:
    - Մոր հետ արդեն կապվել ենք, ճանապարհին է:
    - Դիլանյա՞նը:
    - Հարցաքննությունների սենյակում է:

    Երբ արդեն միջանցքում էին՝ Մինասյանը հարցրեց:
    - Գյուրջինյան Արամի ցուցակից ինչ կա, պետքակա՞ն էր:
    - Գրեթե բոլորի հետ զրուցել եմ: Միայն երեք հոգու հետ չեմ կարողացել կապվել: Մեկը Ղազախստանում է՝ իր՝ Աստանայի գիշերային ակումբի գործերով, մեկը մահացել է երեք ամիս առաջ, իսկ երրորդը, Վաչե Կարմիրյանը, պարզապես կորած է: Ու ինչն է ամենահետաքրքիրը..
    - Ի՞նչը, - հռետորական հարցին ավտոմատ արձագանքեց Մինասյանը:
    - Կարմիրյանն ապրում է Դիլանյանի շենքում, կողքի մուտքում: Պատկից հարևաններ են:
    - Ինչկի՞ց:
    - Պատ, Մինասյան, պետական, սովետական պատ, որով բաժանվում են նրանց պուճուրիկ խոհանոցները:
    Մինասյանը ժպտաց և թեքվեց ձախ՝ դեպքի ելքը.
    - Ես գնացի Խաչատրյանի մորը դիմավորելու:
    - Իմ աշխատասենյակում կսպասեք՝ վերջացնեմ գամ, - ուսի վրայից նետեց մայոր Անժելա Կարապետյանը:

    Դիլանյանը կարծես սմքած ու նիհարած լիներ առաջին հանդիպումից հետո, որն ընդամենը երկու օր առաջ էր: Կարապետյանը նայեց սեղանին դրած նրա ձեռքերին: Հանգիստ էին, դող չկար:
    Հայացքը բարձրացրեց և տեսավ, որ Դիլանյանն ուշադիր իր դեմքին է նայում:
    - Ի՞նչն էիք ստուգում, - անսքող հետաքրքրությամբ հարցրեց նա, - լվացվել եմ, ճիշտ եմ ասում:
    - Պարոն Դիլանյան, Դուք գիտե՞ք ինչու եք այստեղ:
    - Փոքր-ինչ ավելի լոկալ արտահայտվեք մայոր... այստեղ՝ այս սենյակո՞ւմ, այստեղ՝ Երևանո՞ւմ ... թե այստեղ՝ երկրագնդի վրա այս մեղավոր:
    - Դուք շատ հումորով ու հետաքրքիր մարդ եք, Սուրեն Կառլովիչ, որի տանից մի քանի ժամ առաջ գտել են ապացույց, որ Ստրադիվարիուսի ջութակը հենց Դուք եք գողացել:
    - Ես ոչինչ չգիտեմ այդ թղթակտորի մասին, սիրելիս: Գուցե դա հենց ձեր ման եկող մասնագետներն են հենց ձեռքի թեթև շարժումով սահեցրել աղբանոցիս մեջ: Լսել եմ՝ նման բաները լավ են ստացվում միլիցիայի մոտ:
    - Դուք անիմաստ ծախսում եք իմ և ձեր ժամանակը, Սուրեն Կառլովիչ:
    - Ես ձեզ ասում եմ ճշմարտությունը, մայոր: Իսկ քննիչի աշխատանքը ո՞րն է...այո, այո, գտնել, ջրի երես հանել ճշմարտությունը: Այս դեպքում ջրի երես հանելու ոչինչ չկա: Ես չգիտեմ,թե այդ թուղթն ինչպես է հայտնվել իմ տանը:
    - Մեզ ապացույց է պետք որ դուք չեք ստում:
    - Դուք նախ ապացուցեք, որ ես ստում եմ, - հաճելի ժպտաց Դիլանյանը:
    - Ես տիպված եմ լինելու Ձեզ նախնական կալանք տալ:
    - Յոթանասուներկու ժամ, մինչև ուղիղ ապացույց չգտնեք, գիտեմ:
    - Նախ, արդեն գտածն ավելի քան ուղիղ է, հավատացեք և երկրորդը... փաստաբան գտեք ձեզ համար:
    Դիլանյանը հանգիստ տարուբերեց գլուխը:

    Արդեն դռան մոտ մայորը շուռ եկավ:
    - Սուրեն Կառլովիչ, Դուք ճանաչո՞ւմ եք Վաչե Կարմիրյանին:
    - Ինչպես չէ, - մրթմրթաց կոլեկցիոները, - երկու անգամ իր ծակ խողովակների ջրով խոհանոցս հյուրասիրել է, երկու անգամն էլ այս տարի, - ու շարունակեց ավելի ցածրաձայն արտահայտվել, որը մայորը նախընտրեց չլսելու տալ:
    - Ուրի՞շ:
    - Հանդիպել խոսել ենք միայն ծախսերը փակելու մասին, էլ ինչ հետ խոսեմ դրա հետ... տարրական դասարանի իր դիպլոմով:
    - Ձեր տա՞նն եք հանդիպել:
    - Բա էլ ո՞րտեղ.. սրճարա՞ն տանեի:

    Խաչատրյանի մայրը ձեռքի սուրճի բաժակը ցած դրեց ցոլեֆանապատ, մոխրացած իրեղեն ապացույցի կողքը և Մինասյանի գլխի քաջալերող շարժումից հետո ասաց:
    - Այս բացիկն այն գրքի մեջ էր, Ամատիի աշակերտի օրագրի, որ մյուս իրերի հետ գողացել են..ես էի դրել, որ մոտիկ լինի, հաճախ կարդամ: Գրադարակի վրա էր...
    Նրա աչքերում արցունքներ էին քարացել:


    շարունակելի

  7. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.10.2010), ars83 (06.06.2011), Chuk (18.03.2011), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (23.10.2010), murmushka (22.10.2010), My World My Space (23.10.2010), Sambitbaba (01.12.2012), Tianshi (26.12.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Շինարար (22.10.2010), Ջուզեպե Բալզամո (26.10.2010)

  8. #5
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի վերադարձ Գալ… քրքրվանք սպասելով: Մի քանի օր առաջ աճուրդում Ստրադիվարիուս էին վաճառել՝ քեզ էի հիշել: Ասի էլ դժվար գրի, ջութակը գտան, վաճառեցին… հիմա պարզվում ա ուրիշ ջութակ ա եղել, "մեր"-ի որոնումները շարունակվում են: Գրի՝ սպասում ենք…

    Հ.Գ. Քեզ ուղղումներ չէի ուզի անել, բայց… "հանուն դեդեկտիվի անաղարտության"… Դիլանյանն ի՞նչ իմացավ, որ Կարապետյանի "ապացույցը" "թղթակտոր" է: Լավ քննիչները նման "պռապուսկատները" չեն ներում…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  9. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի վերադարձ Գալ… քրքրվանք սպասելով: Մի քանի օր առաջ աճուրդում Ստրադիվարիուս էին վաճառել՝ քեզ էի հիշել: Ասի էլ դժվար գրի, ջութակը գտան, վաճառեցին… հիմա պարզվում ա ուրիշ ջութակ ա եղել, "մեր"-ի որոնումները շարունակվում են: Գրի՝ սպասում ենք…

    Հ.Գ. Քեզ ուղղումներ չէի ուզի անել, բայց… "հանուն դեդեկտիվի անաղարտության"… Դիլանյանն ի՞նչ իմացավ, որ Կարապետյանի "ապացույցը" "թղթակտոր" է: Լավ քննիչները նման "պռապուսկատները" չեն ներում…
    Հա էդ մեկը մերը չէր

    Ջուզեպպե ջան, ո՞նց կարող էր չիմանալ: Իր տան տեղազննումն իր ներկայությամբ էր կատարվել...ես պարզապես անհրաժեշտ չհամարեցի այդ դետալը հատուկ նշել

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքի վայրը հերթական դեժավուն էր:
    Թափթփված իրեր, բաց պահարաններ, շուռ տված գորգեր, մուտքի դռան կոտրված կողպեք... ավանդական դեկորներ, որոնք երբեմն փակ աչքերով էլ կարելի է գուշակել:

    Փորձագետների խումբը տեղազննում էր յուրաքանչյուր միլիմետրը:
    Մինասյանը մոտեցավ նրանցից մեկին:
    - Ի՞նչ կա, Բենո:
    Բենիամինը փափուկ խոզանակը ձեռքին, հատուկ փոշու օգնությամբ զգուշորեն հանում էր կոտրած պահարանի դռան վրայի մատնահետքերը:
    - Ինչ ուզես, Մինասյան: Ի՞նչ ա պետք:
    - Գողի անունն ու գտնվելու վայրը, վատ չէր լինի:
    - Հեսսա, սպասի մատս պատրաստեմ հոտոտելու:
    Նրանք լարված ժտպացին իրար:
    - Մատնահետքերն ըստ երևույթին հին են, երևի հենց տանտիրոջինը, - Մինասյանի մեջքին արդեն ձայն տվեց Բենիամինը:

    Մայոր Կարապետյանն անկյունում կանգնած խոսում էր փորձագետների խմբի ղեկավարի հետ:
    - Այն ամենն՝ ինչ գտնվել է գետնին շաղ տված, կարծես թե հենց տանտերերինն են: Առավել ուշադիր զննումից հետո ավելի պարզ կլինի: Մինչև իրենք չասեն՝ պարզ է, չենք իմանա ինչ են տարել:
    - Հարևանների հետ խոսե՞լ եք:
    - Մեկն էր տանը: Ասում է, որ մի աղմուկ չի լսել: Բայց նաև ավելացնում է, որ մի քանի ժամ ֆուտբոլ է նայել: Բարձր միացրած, ինքն էլ գոռգոռալով: Գոռգոռոցը կինը հաստատեց: Բառացի էլ էր ուզում ասել՝ ամուսինն ինչ անուններով է դիմել ֆուտբոլիստներին, չթողեցի:
    - Եթե հետաքննությունը մտնի փակուղի, կարող է դա էլ պետք գալ, - մռայլ կատակեց մայորը:
    - Մենք վերջացրինք, - Բենիամինը մոտեցավ նրանց, - մնացածն արդեն լաբարատորիայի պայմաններում:
    Մայոր Կարապետյանը հիշեց մոտեցողի անունը, անվան հետ կապված իր սիրած անեկդոտն ու ժպիտը զսպելով հարցրեց:
    - Անջատիչը ստուգե՞լ եք:
    - Ստուգել ենք, անջատած էր, դե, եթե տանտերը էստեղ չէր, չէին էլ վառի, կասկած կառաջացներ, - ասաց փորձագետը, - գուցե մութ էլ չի եղել այդքան:
    - Կամ էլ լապտերի լույսը բավական է եղել կողմնորոշվելու համար, - լրացրեց հենց նոր մոտեցած Մինասյանը:
    - Ջութակը գտե՞լ եք, - հարցրեց Կարապետյանը՝ թաքուն հույսով:
    - Ի՞նչ ջութակ,- պլշած նայեց Բենիամինը:
    Հենց այդ պահին զնգաց տան հեռախոսը:
    Բոլորը նայեցին իրար:
    Մայորը մոտեցավ և վերցրեց լսափողը:
    - Ալո, - մյուս կողմից լսվեց տղամարդու փափուկ ու հուզված ձայն, - ո՞վ է:
    - Ոստիկանությունից է, մայոր Անժելա Կարապետյանն է Ձեզ հետ խոսում, պարոն Խաչատրյան, Դո՞ւք եք:
    - Ես եմ, - հուզված պատասխանեց ձայնը, նոր իմացա ինչ է եղել... հասցրին... խնդրում եմ, խմիչքների ապակիով պահարանի տակ նայեք, ջութակս տեղո՞ւմ է.. խնդրում եմ...ասեք որ....
    Մայորը դանդաղ շուռ եկավ նշած կողմը՝ արդեն իմանալով հարցի պատասխանը:
    Նա դեռ ներս մտնելուց էր նկատել բարի ներքևի պահարանի բաց դռներն ու դրա դիմացը թափթփած իրերը:
    - Ոչ, պարոն Խաչատրյան... ցավում եմ... այն չկա...


    շարունակելի

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.06.2011), Cassiopeia (16.07.2010), Chuk (13.07.2010), cold skin (04.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (05.07.2010), Sambitbaba (15.03.2011), Արշակ (06.07.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Մանուլ (07.07.2010), Նարե (04.07.2010), Շինարար (04.07.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայոր Կարապետյանը հիշեց մոտեցողի անունը, անվան հետ կապված իր սիրած անեկդոտն ու ժպիտը զսպելով հարցրեց:
    Էս վերջերս շատերն են ստեղծագործելիս տարբեր գրական գլուխգործոցների հղումներ անում, սա էլ երևի հղում էր ժողովրդական բանահյուսությա՞նը Այստեղ ինչ-որ բանալի կա՞

    Էնքան հետաքրքիր պատմելաոճ ունես, տեղ-տեղ փոքրիկ սխալներ ես անում, ամբողջ տեսքտդ եմ ափսոսում, դրա համար եմ ասում, օրինակ առաջին հատվածում՝
    չուզելով սեղանի վրայից վերցրեց
    Ճիշտը՝ չուզենալով չի՞ Գուցե ես եմ սխալ, դրա համար չեմ պնդում, հաճույքով եմ կարդում:

  14. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինաթափ եմ լինում, ես էլ ուզում էի՝ խելացի երևամ Հարցրեցի, ասացին, որ եթե ուզել, ապա ուզելով, եթե ուզենալ, ապա ուզենալով, երկուսն էլ ճիշտ ա Ասացի՝ մի սխալ գտնեմ, կպնելու տեղ ունենամ, քննադատեմ, չգտա

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (04.07.2010)

  16. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԱՆՏՈՆԻՈ ՍՏՐԱԴԻՎԱՐԻ



    Համարվում է, որ Անտոնիո Ստռադիվարին, /լատիներեն տարբերակը՝ Ստրադիվարիուս/, ծնվել է 1644 թվին՝ թեև փաստացի տեղեկություններ չկան սրա մասին:
    Նա ծնվել է Կրեմոնում, իտալական փոքրիկ մի քաղաքում:
    Կրկին, ոչ այքան հավաստի տվյալների հիման վրա ցավոք, համարվում է, որ նրա ուսուցիչն ու մենտորը եղել է Նիկոլո Ամատին, նույնպես լարային գործիքներ ստեղծող մեծ վարպետ:

    Անտոնիոն, թեև իտալացի էր և Ստրադիվարի, իր ջութակները կերտելիս դրանց հիմնականում լատինական անուններ էր շնորհում: Այդ իսկ պատճառով նրա ջութակները սկսեցին կոչվել իր ազգանվան լատինական տարբերակով՝ Ստրադիվարիուս:

    Պատճառը, թե ինչու են Ստրադիվարիուսի ջութակներն այդքան թանկ, թաքնված է այդ ջութակների անկրկնելի հնչողության մեջ:
    Ստրադիվարիուսների ձայնը անչափ խորն է, հյութեղ և արտահայատում է այն ինչ այլ ջութակներ անկարող են:
    Այն աննկարագրելիորեն հարուստ է և ներթափանցում է դահլիճի ու հանդիսատեսի հոգու ամնենահեռավոր խորքերն անգամ:

    Այնուամենայնիվ, հենց ինքը , Ստրադիվարին, երբեք չի կրկնել իր ստեղծած ջութակների հնչողությունը: Դրանք բոլորը տարբեր են:
    Շատ վարկածներ կան, թե ինչու են իտալացի մեծ վարպետի կերտած գործիքնեևրն այդքան անկրկնելի:
    Համարվում է, որ շատ կարևոր է փայտի որակը, գործիքի ձևը, փայտի հաստությունը և իհարկե, լաքը, որով պատված է ջութակը:




    Անտոնիո Ստրադիվարիուսը մահացել է 1737 թվին` կյանքի ընթացքում ստեղծելով ավելի քան 1100 լարային գործիք, որոնցից միայն 650-նն են գոյատևել մինչ մեր օրերը:


    Սույն դետեկտիվ պատմվածքում խոսքը գնում է Ստրադիվարիի կերտած "Huggins" ջութակի մասին: Իտալացի վարպետը ստեղծել է այն 1708 թվին:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 05.07.2010, 16:18:

  17. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.07.2010), Chuk (13.07.2010), cold skin (05.07.2010), Mark Pauler (08.06.2011), Moonwalker (13.07.2010), murmushka (05.07.2010), Sambitbaba (15.03.2011), Yeghoyan (06.07.2010), Արշակ (06.07.2010), Եկվոր (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Մաեստրո (13.01.2011), Մանուլ (07.07.2010), Նարե (13.07.2010)

  18. #11
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Զինաթափ եմ լինում, ես էլ ուզում էի՝ խելացի երևամ Հարցրեցի, ասացին, որ եթե ուզել, ապա ուզելով, եթե ուզենալ, ապա ուզենալով, երկուսն էլ ճիշտ ա Ասացի՝ մի սխալ գտնեմ, կպնելու տեղ ունենամ, քննադատեմ, չգտա
    Եթե փոքր բաներին եք ուզում ուշադրություն դարձնել, ապա կետադրությունը նայեք
    տեսել ե՞ք- տեսե՞լ եք,
    նայել ե՞ք- նայե՞լ եք

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 91
    Վերջինը: 24.12.2013, 23:59
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Գործը վարում են գիտակները
    Հեղինակ՝ Erkrazi, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2011, 16:16
  4. «Լոգիկադ ուտեմ» կամ 7ի գործը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 103
    Վերջինը: 21.05.2009, 23:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •