User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ի՞նչ լեզու սովորել անգլերենից բացի, օտար լեզու և մասնագիտություն առնչության մասին

  1. #1
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ լեզու սովորել անգլերենից բացի, օտար լեզու և մասնագիտություն առնչության մասին

    Եթե հավատանք Մ.Լոմոնոսովին` հռոմեական կայսր Կառլոս V-ը Աստծո հետ զրուցում էր իսպաներենով, ընկերների հետ շփվում էր ֆրանսերենով, գերմաներենը ծառայում էր թշնամիների հետ բանակցելուն, իսկ տիկնանց հետ վայելուչ էր իտալերենը:
    Իսկ մյուս լեզունե՞րը: Ինչի՞ նպատակով և ի՞նչ լեզուներ է պիտի սովորի ժամանակակից մարդը:
    Իհարկե անգլերեն, կասես դու: Եվ, իհարկե, չես սխալվի: Սակայն այն համոզմունքը, որ անգլերենի իմացությունը բավարար է կյանքի բոլոր դեպքերի համար` հիրավի մոլորություն է: Բնականաբար անգլերենով քեզ կհասկանան շատ երկրների խոշոր հյուրանոցներում, շքեղ ռեստորանում, ուղղեկցորդուհիներն ինքնաթիռում, մի խոսքով` այնտեղ որտեղ մեծ քանակով զբոսաշրջիկներ են հավաքվում: Բայց փորձիր Գերմանիայում կամ Իսպանիայում անգլերենով փողոց ճշտել, կամ տեղի գարեջրատանը հարց տալ`«Do you speak English?»: Քո վրա կնայեն դժգոհ արտահայտությամբ, միգուցե` ծիծաղեն: Խուլ ու համրի կարգավիճակից խուսափելու համար այդ լեզուներից գոնե նախնական գիտելիքներ պետք է ունենաս/շարունակելի/:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ, էնքան էլ համաձայն չեմ, թե անգլերեն խոսում են մենակ զբոսաշրջիկներով հարուստ վայրերում: Ամբողջ Հոլանդիան՝ ոտքից գլուխ, բոմժերին էլ հաշված, անգլերեն գիտի: Գերմանիան էլ, եթե չհաշվենք արևելյան Գերմանիայի ավագ սերնդին, որի երկրորդ լեզուն ռուսերենն է եղել: Իսկ այ Իսպանիայում... համաձայն եմ, որ չգիտեն: Ես նույնիսկ դրա պատճառով երկու օր շարունակ դեպրեսիայի մեջ էի...

    Իսկ թե ինչ լեզու պետք է սովորել անգլերենից հետո, լավ հարց է: Կարծում եմ՝ նախասիրությունների, կյանքի պայմանների, նպատակների հարց է: Ես գիտակցաբար դեռ 13 տարեկանից սկսել էի ֆրանսերեն, բայց մինչև վերջերս լուրջ չեմ զբաղվել: Արանքներում իսպաներեն էլ եմ սովորել: Եթե թողնեն, ես առավոտից երեկո լեզուներ սովորելով կզբաղվեմ, որովհետև դրանից հետաքրքիր զբաղմունք չկա ինձ համար:

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արժի ամենաշատ խոսվող լեզուն սովորել` չինարեն: Համ էլ գեղեցիկ լեզու է:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (04.07.2010), Ֆոտոն (06.07.2010)

  5. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մտածում եմ, որ էն լեզունը, որ դուք պետք է սովորել անգլերենից հետո` իսպաներենն կամ գերմաներենն ա: Անգլերենի Իսպաների միջև շատ տարբերություններ կան, բայց էությամբ, շատ նման են: Օրինակ` երկուսն էլ ունեն շատ նման քերականության (SUBJECT + VERB + COMPLEMENT), ինչ-որ չափով շատ նման բառային (օրինակ` repercussion / repercusión, imagine / imaginar), և այլն:

    Անգլերենը և Գերմաներենը պատկանում են նույն լեզվաընտանիքը` Գերմանական լեզուները: Այսպես որ, նրանց միջև շատ դժշվար տարբերություններ չպիտի լինեն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ (06.07.2010)

  7. #5
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեզու-մասնագիտություն հարաբերություններն ունեն իրենց նրբությունները: Իհարկե միջազգային բիզնեսի լեզուն անգլերենն է: Իհարկե այդ լեզվով են ընթանում բանակցությունները, պրեզենտացիաները, կոնֆերանսները: Բայց ոչ անգլիախոս շարքային բիզնեսմեններն իրենց առօրյա սևագործ աշխատանքը կատարելիս բնականաբար իրենց մայրենին են գործածում, լինի դա դանիերեն, թե պորտուգալերեն: Անխոս, գործընկերների փոխըմբռնումն ավելի հեշտ կլիներ, եթե նրանց հաղորդակցման լեզուն օտար չլիներ երկու կողմերի համար: Այնպես որ, առանց անգլերենի այսօրվա միջազգային հանրությունում դժվար կլինի, բայց լուրջ աշխատանքի համար անգլերենն ակնհայտորեն չի բավարարում: Իզուր չէ, որ աշխարհում օրեցօր աճում է պահանջարկը ,,հազվադեպ,, համարվող լեզուների համար`հոլանդերենի, կորեերենի, հունարենի և այլն, էլ չխոսենք ֆրասներենի, գերմաներենի, իսպաներենի, իտալերենի մասին: Արդեն մասնագիտության ընտրության փուլում արժե մտածել, ո՞ր լեզուն է քեզ պետք կգա առաջին հերթին:

    ---------- Ավելացվել է՝ 09:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:12 ----------

    Գերմաներենն իմանալը չի խանգարի ցանկացած լուրջ մասնագետի: Ամեն դեպքում Գերմանիան այնքան էլ հեռու չէ, հաշվի առնելով մեր երկրների միջև բազմաբնույթ կապերը բացառված չէ, որ սովորելու, ստաժավորման և աշխատանքի բերումով կհայտնվեք Կանտի, Կրուպի կամ երկու Հումբոլդտների հայրենիքում: Գերմանիան քիմիական և ավտոմեքենաշինության բնագավառներում անհաս բարձունքների է հասել`Mersedes, BMW… Բնական գիտություններով լրջորեն զբաղվողներին էլ …ամոթ է գերմաներեն չիմանալ. այս լեզվով են գրվել ու գրվում կենսաբանության ու քիմիայի, բժշկության ու հոգեբանության մասին կապիտալ աշխատանքները: Մի այլ կարևոր հանգամանք` Գերմանիայի պետ. համալսարաններում կրթությունն անվճար է, օտարերկրացի դիմորդից պահանջվում է միայն գերմաներենի քննություն հանձնել: Այս լեզվի իմացությունը թույլ կտա ուսման կամ աշխատանքի համար դիմել Շվեյցարիայի գերմանախոս կանտոններում, որտեղ ստեղծվում են հանրաճանաչ ժամացույցներն ու շոկոլադը, պանիրների համեղագույն տեսակները, և որտեղ աշխարհում ամենազարգացած հյուրանոցային բիզնեսն է:
    Ի դեպ, չնայած գերմաներենը պատկանում է նույն լեզվաընտանիքին, ինչ անգլերենը, վերջինից հետո գերմաներենի ուսուցումը բավական դժվար է ընթանում: Հակառակը`շատ ավելի հեշտ է անգլերենից հետո ֆրանսերեն սովորել… /Շարունակելի/

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում աշոտ24-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մտածում եմ, որ էն լեզունը, որ դուք պետք է սովորել անգլերենից հետո` իսպաներենն կամ գերմաներենն ա: Անգլերենի Իսպաների միջև շատ տարբերություններ կան, բայց էությամբ, շատ նման են: Օրինակ` երկուսն էլ ունեն շատ նման քերականության (SUBJECT + VERB + COMPLEMENT), ինչ-որ չափով շատ նման բառային (օրինակ` repercussion / repercusión, imagine / imaginar), և այլն:

    Անգլերենը և Գերմաներենը պատկանում են նույն լեզվաընտանիքը` Գերմանական լեզուները: Այսպես որ, նրանց միջև շատ դժշվար տարբերություններ չպիտի լինեն:
    Ես մոտ երկու տարի (առաջին տարին բավական լուրջ, երկրորդը՝ ավելի թեթև) պարապել եմ իսպաներեն: Ասեմ, որ շատ եմ սիրում այդ լեզուն, ու հիմա ամեն ինչ անում եմ, որ գոնե եղածը չմոռանամ: Բայց կա մի բայց... Իսպաներենը ինձ որպես բժշկի բացարձակապես պետք չէ, ու հստակ չգիտեմ էլ ինչու եմ սովորել, ի տարբերություն գերմաներենի ու ֆրանսերենի, որոնք անհրաժեշտ են այսօրվա երիտասարդ բժիշկներին:

  9. #7
    Օնլայն վարժապետ
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2010
    Հասցե
    Իմ սիրելի Երևանում
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անգլերենը և Գերմաներենը պատկանում են նույն լեզվաընտանիքը` Գերմանական լեզուները: Այսպես որ, նրանց միջև շատ դժշվար տարբերություններ չպիտի լինեն:[/QUOTE]

    Հարգելի Աշոտ, չնայած նույն լեզվաընտանիքին են պատկանում, բայց տարբերություններն ավելի շատ են քան, օրինակ, ֆրանսերենի հետ, ...և անգլերենից հետո ֆրանսերենի ուսուցումն էլ ավելի հեշտ է ընթանում…և հակառակը՝ նունպես: Ըստ որոշ ուսումնասիրողների՝ անգլերենի ու ֆրանսերենի բառապաշարները համընկնում են վաթսուն տոկոսով… քերականություններն էլ շատ ընդհանրություններ ունեն:

  10. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում prof-de-Francais-ի խոսքերից Նայել գրառումը
    …Բայց փորձիր Գերմանիայում կամ Իսպանիայում անգլերենով փողոց ճշտել, կամ տեղի գարեջրատանը հարց տալ`«Do you speak English?»: Քո վրա կնայեն դժգոհ արտահայտությամբ, միգուցե` ծիծաղեն: Խուլ ու համրի կարգավիճակից խուսափելու համար այդ լեզուներից գոնե նախնական գիտելիքներ պետք է ունենաս/շարունակելի/:
    հըըը՞
    նման բան չկա, դա երևի քսան տարի առաջ էր,
    իսկ Իսպանիայում շատերը ուղղակի չեն հասկանում, բայց ահա Ֆրանսիայում, իրոք, շատ ժամանակ կարժանաք բացասական վերաբերմունքի անգելերեն խոսելիս

  11. #9
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես որ մտադիր եմ սովորել իսպաներեն
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես սովորել օտար լեզու
    Հեղինակ՝ Progart, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.07.2017, 22:11
  2. Անհատական թե՞ խմբով լեզու սովորել
    Հեղինակ՝ prof-de-Francais, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 23.04.2014, 02:07
  3. Ի՞նչ լեզու սովորել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2013, 13:43
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.07.2010, 21:26
  5. Ռուսերենը՝ որպես օտար լեզու
    Հեղինակ՝ LevX, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 173
    Վերջինը: 07.11.2009, 23:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •