- Դու Էդիկի թոռը չէս?
զարմացած նայում էի այս մարդուն, զգացվում էր որ արևի տակ այնքան է մնացել, որ մաշկը սովորական մարդու մաշկից մի քանի անգամ ավելի սև էր.Գյուղացի էր. ՈՒ շատ ծանոթ դեմք ուներ. Ինչքան փորձեցի հիշել չստացվեց.
-Ես ձեր գյուղի Գառնիկն եմ,- ասաց նա
չէ մեկա չեմ հիշում.
-Տղաներիս հիշում էս? Մանուկը, Արթուրը, Անդրանիկը
հաաա հիշեցի.
-Ախր էնքան ժամանակ ա անցել, Էն ժամանակ փոքր էրեխեք էիք, սաղ գյուղը հիանում էր ձեզանով, շատ խելացի էիք, գնացիք քաղաք մարդ դառաք, մենք ինչ, ում ենք պետք սաղ օրը հողի հետ, կով, գոմ, անասուն չարչարվում ենք. ում համար չգիտենք.
Նայիր մեր գյուղից Հակոբն ու Հարութն էլ են այստեղ. Երևանում էին իմացան Մանուկիս տանում են եկան.
Հակոբին ու Հարութին էլ հիշեցի, բարևեցի. Ասեցի , որ ախպորս են տանում բանակ, ինքն էլ ասեց, որ իր փոքր տղային էն տանում. 2 մեծ ախպերները ծառայել են Ղարաբաղում, հիմա էլ փոքրի հերթն է.
-Ախր Գևոր ջան(նույնիսկ անունս էր հիշում) էն տղեքիս համար հեչ չեմ անհանգստացել, բայց էս փոքրիս ոտքը փոքր ժամանակ ջարդվել է. 7 տարի է չէր դզվում միշտ ծուռ էր կպնում, մի թեթև բանից նորից կոտրվում էր. էս վերջի երկու տարին ա որ մի քիչ ամրացել ա, ուր ուզում ա ընկնի մենակ Ղարաբաղ չտանեն.
Ինձ մոտ էնպես էր արդարանալով պատմում, էս խեղճ մարդը, բայց ես ինչ կարող եմ անել, անճար վիճակում էլ մենք ենք ախր.
Կողքից Հարութն ու Հակոբը սկսեցին հույս տալ.
- Այ Գառնիկ ջան, մի վախեցի, Ղարաբաղ չեն տանի, էսքան վախտ երբ ես ու Հակոբը էկել ենք սաղին Հայաստանի մեջ են քցել. էսքան վախտ հլը տենց դեպք չի եղել, որ մենք գանք մեկի համար ու իրան տանեն Ղարաբաղ. Գևոր ջան ախպորտ էլ չեն տանի Ղարաբաղ, մի մտածի.
-Չէ ախպեր իմ բախտը ուրիշ ա, ես բախտ չունեմ իմ ճակատին գրածա Ղարաբաղ. ասաց Գառնիկը.
-Չէ Գառնիկ ձա մի մտածի ես են մլիցուն հարցրի, ինքն ասեց, որ 2 ավտոբուս ա Ղարաբաղ գնալու. Էն էլ տեսար 2 հատ գնաց. եթե մեջը չէր ուրեմն էլ չեն տանի.
Էտ ասելուս վրա նորից խառնաշփոթ սկսվեց. դարպասների միջից մի քանիսը տեսել էին լուռ գաղտագողի մոտեցող պետավտոտեսուչի մեքենան ու գոռգոռալով բոլորին հայտնել. Սկսվեց մի փոքր հանգստացած ամբոխի վազվոցը. Փողոցը անցնում էին բոլորը. մյուս փողոցից էին էս կողմ գալիս. Մտածում եմ, այ թե հետաքրքիր կլիներ , որ պետավտոտեսուչը փոխանակ զինվորական ավտոբուսին ուղեկցելու կանգներ, ու սկսեր տուգանել բոլորին` ճանապարհը ոչ ճիշտ տեղով անցնելու համար.
Տեղավորվեցի մի քարի վրա ու սկսեցի անհամբեր սպասել. Նորից լսվեց ազդանշանը ու պետավտոտեսուչը դուրս թռավ դարպասների միջից, ու բռնեց Ղարաբաղի ուղղությունը.
Ավտոբուսի վարորդն էլ օգտագործելով իր մեքենայի ողջ ուժը թռնելով դուրս եկավ. ու թռավ Ղարաբաղ.Գագիկը մեջը չէր.
Շրջվեմ տեսնեմ Գառնիկը 2 ձեռքով փակել է դեմքը.
-մեջն էր Մանուկը?
Գառնիկը ոչինչ չասեց, ուսերը ռիթմիկ բարձրանում ու իջնում էին.
լալիս էր.
Բան չկարողացա ասել, ասելու բան էլ չկար. Հակոբն ու Հարութն էլ էին լռում. Պարզվում է ամենադժվարը լացող տղամարդուն նայելն է.
Մի քանի վայրկյան հետո հավաքեց իրեն. ու թաց աչքերը մաքրելով ասաց.
-Տղերք մեքենաս էստեղ է կգաք օգնեք հրեմ խոդի գցեմ?
Էտ ամենաքիչն էր, որ կարող էինք անել. լուռ գնացինք ինքը նստեց ռույլին մենք էլ սկսեցինք հրել.
Լավ էր շուտ խոդի ընկավ. Մեքենան չհանգցրած դուրս եկավ.
-Դե տղերք ջան ես գնամ. չեմ կարող սպասել մինչև անունները հայտարարեն, շատ ուշ կլինի, ես դեռ պետք է շուկա մտնեմ մի քանի բան առնեմ, գյուղից մի քանի հոգի տարբեր բաներ են ուզել էտ էլ պիտի առնեմ. Գևոր ջան լավ մնա, մամայիտ լավ նայիր. Շատ կուզեի իմանալ թե ախպերտ ուր ընկավ, բայց չեմ կարա սպասեմ էլ. Հոպարիտ իրիկունը կտենամ կասի.
Նստեց մեքենան ու գնաց. Հակոբին ու Հարութին էլ հրաժեշտ տվեցի. իջա որ գտնեմ մամային. մեկ էլ տեսնեմ ծանոթս դիմացս հելավ.
-ախպեր ուր կորար? ես էլ քեզ էի ման գալիս. Քեռիտ զանգել ա?
-ՉԷ ախպերս չի զանգել.
Մեկ էլ տեսնեմ դիմացս ինձ սխալ ինֆորմացիա տված ոստիկանն է. Բայց դե մի կողմից էլ ուրախացա, էսպես գոնե հույս է դեռ մնում, որ դեռ մեր դասավորածը կստացվի.
Մեկ էլ Նորից դարպասների մոտ աշխուժություն նկատվեց. հեռավոր տեղերից բոլորը վազեցին դեպի դարպասները.
Ես էլ թողնելով ծանոթիս վազեցի բոլորի հետևից.
Էս անգամ էլ պետավտոտեսուչի մեքենան դուրս եկավ դարպասներից. բայց դիմացը փողոցով երթևեկող մեքենաներ կային ու մի քիչ առաջանալով ստիպված էր կանգ առնել. Ավտոբուսի վարորդն էլ չէր նկատել խցանումը, ու երբ դուրս թռավ ստիպված էր կրկին կանգ առնել. Մայթերին կանգնած ծնողները վազեցին ավտոբուսի վրա. Ներսից երեխաներն էին գոռում դրսից ծնողները. Կարգը պահպանող ոստիկաններն անզոր էին որևէ բան կառավարել.
երբ մի փոքր տեղ ազատվեց պետավտոտեսուչը իր բարձր աղաղակով ճանապարհ հարթեց հետևից ընթացող ավտոբուսի համար, դեռ չէին հասցրել հեռանալ, երբ դարպասներից դուրս թռավ մի նոր ավտոբուս, սրան հետևեց հաջորդը ու էտպես մի 6 հատ. 2 ավտոբուս էլ թռան հակառակ ուղղությամբ` Ղարաբաղ գնացող ճանապարհով. ախպորս նկատեցի վերջին ավտոբուսի մեջ. ձեռքերի բութ մատերով ցույց էր տալիս, որ ամեն ինչ լավ ա.
Հիշեցի թե ոնց էր էսօր առավոտ շուտ զարթնել ու հալը հալին աստիճանի վրայի երկաթն էր սարքում. ախր շատ լավն ա է. Ու ամեն ինչի հասնում ա իրա հոգատարությամբ.
Անմիջապես թռա մամայի մոտ տեսնեմ ժպտում ա. ասում եմ տեսար Գագիկին ասում ա չէ, ասում եմ բա խի էս ժպտում, ասում ա Նոր զանգեցին ու ասեցին, որ Գագիկի գործը 100 տոկոսանոց եղել ա.
Դե երջանիկ ենք, ստացվեց կաշառքը աշխատեց.
Գնացինք բարձրախոսի մոտ մարդկանց բազմությունը մեղվի պես բզզում էր.
-Զորամասի համար 24 586, 24 586 մեկնեց Հոկտեմբերյան.
Շենքի կտուրում տեղադրված սովետական արտադրության բարձրախոսը հանկարծ սկսեց ինչ որ մեկի ձայնը տարածել.
Երբևէ չէի տեսել նման բան որ 500 հոգանոց ամբոխը մի մարդու պես լռեր.
Սկսվեց հայտարարվել անունները . Շուտով հայտարարվեց Նաև Գագիկիս անունը ու ասեցին, որ գնաց Էջմիածին.
Տեսնես Գառնիկը ոնց տեղ հասավ?
Էջանիշներ