Էս ի՞նչ ծայրահեղությունների ա վերածվել էս թեման:Թեման բացվել ա խաչելությունն արգելելու մասին, բայց շատերը քննարկում են այն պարտադրելու մասին:
Ժող, ինչքան քիչ օրենք լինի սահմանված նման դեպքերում, էնքան լավ: Որ ամեն ինչում օրենքներ սահմանենք, կարող ա նույնիսկ արգելվի վզին խաչ կախած փողոցով քայլել… կամ, ասենք, օրենք լինի, որ եթե մարդ խաչ կախած քայլում ա, պետք ա էդ խաչը մարմնից ավելի մեծ հեռավորության վրա չգտնվի, քան 8 մմ-ը, հակառակ դեպքում կհամարվի քարոզչություն, եւ այլն…Օրենքի սահմանումը ցանկացած հարցում ծայրահեղ մեթոդ ա: Ու բացի էդ, համարում եմ, որ աշխարհիկ պետությունը գործ չունի կրոնական որեւէ բանի հետ (մենակ թող միմյանց խղճի վրա չբռնանալու օրենք լինի ու վերջ): Մարդ եթե ապրում ա աշխարհիկ պետության մեջ, թող անտեսի ցանկացած կրոնական սիմվոլ, որը իրեն դուր չի գալիս:
Էջանիշներ