Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Նորից շնորհակալություն հարցերիս Չպատասխանելու համար:
Չուկ ջան, բայց ո՞վ ա պատրաստվում դպրոցի բակում Քրիոստոսի արձանը տեղադրել, որ դու Բուդդայի արձանի մասին հարց ես տալի՞ս: Իսկ քննարկման նյութը իսկապես շատ նուրբ հարց ա, որի հետ կապված հնարավոր չի, միանշանակ ու կոնկրետ պատասխան տալ: Համոզված եմ, որ հիմա էլ կան դպրոցներ, որտեղ պատերին դպրոցի աշակերտների ձեռքերով պատրաստված կամ նկարած խաչեր են տեղադրված: Որովհետեւ դա մերն է, հայերը արդեն երկու հազարամյակ է խաչքարեր են կառուցում եւ ոչ մի զարմանալու բան չկա եթե անգամ, պաշտոնական որոշման բացակայթան դեպքում դպրոցի պատերին խաչեր երեւան:
Կարծում եմ, որ նման որոշում երբեք չի լինի, ոչ խաչքարերի ոչ էլ եկեղեցիների պակաս չունենք, կարոտ չենք, որ մի բան էլ դպրոցներում տեղադրենք: