Մոդերատորական. Թեմայի մի շարք գրառումներ ջնջվել են անձնական հարթության լինելու ու վիրավորական ձևակերպումներ պարունակելու համար: Vook-ն ու Mephistopheles-ը ստացել են զգուշացում, որ նման ոճը կրկնելու դեպքում ժամանակավոր կարգելափակվեն:
Մոդերատորական. Թեմայի մի շարք գրառումներ ջնջվել են անձնական հարթության լինելու ու վիրավորական ձևակերպումներ պարունակելու համար: Vook-ն ու Mephistopheles-ը ստացել են զգուշացում, որ նման ոճը կրկնելու դեպքում ժամանակավոր կարգելափակվեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Monk (04.07.2010)
Magic-Mushroom (04.07.2010), Mephistopheles (04.07.2010)
Magic-Mushroom (04.07.2010), յոգի (04.07.2010)
Չէ, էդ մե հարցով քեզ հետ պիտի չրհամաձայնեմ, մեր մոտ Գյումրիում, ավելի ճիշտ մեր երիտասարդաց միությունում//Հայ Առաքելական Եկեղեցու Գյուրու երիտասարդաց/ուսանողաց միություն, ՀԱԵԳՈՒՄ//, մենք մեր առջև նպատակ ենք դրել, ստեղծել այնպիսի մի հասարակությունը, որը հիմնված կլինի քրիստոնեական արժեքների վրա, այ դա է ճիշտը, իսկ եթե բուն թեմային անցնեմ,ապա կասեմ, արգելեք եկեղեցու զանգերի տալը, չէ որ դա այլադավաններևի խղճի ազատության ոտնահարում է, // ամոթ է, ամոթ// նախ եդ ուրիշը ինչի է ընկե եվրոպական բարքերի հետևից , որ միադմ էլ իրա հայրենիքում, իրա ազգային եկեղեցոին իրան հալածի, և նման բաներ, ժողովուրդ հայ ենք, հայ ել մնացեք, մի փորձեք նմանվել եվրոպական «քաղաքակիրթ » պատություններին, դա սատանայի պետությունն է , ինչպես միշտ հայերս սիրում ենք ուրիշների կատարած գործերով «ուրախանալ» ու կիրառել, և որը մեզ միշտ էլ վնասել է , և հիմա էլ է վնասելու
---------- Ավելացվել է՝ 12:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:34 ----------
հմմմ, հազար ամոթ կառավարությանը, ոչ թե հասարակ հավատացյալ ժողովրդին,իսկ եդ կապ չունի արաբ շեյխի 1000 անգամ ավել քրիստոնեա լինելու հետ, այլ ուղղակի դա էկումնեիզի հետևանք է, կամ այլ կերպ ասած ՝ գլոբալիզացիայի
Ապեր, կարա՞ս մի երկու տողով նկարագրես քրիստոնեական արժեքները… ինչո՞վ են դրանք տարբերվում ընդհանրապես մարդկային արժեքներից… Benadad ջան, մենք եկեղեցուն դեմ չենք և ոչ էլ դեմ ենք մեր հավատացյալ ժողովրդին ուղղակի ուզում ենք որ կրոնը և եկեղացին հանրային կրթական համակարգից դուրս լինեն… ճիշտ այնպես ինչպես որ գիտությունը չխառնվի եկեղեցու և կրոնի գործերին… եվրոպան ստեղ կապ չունի… ու սա այլադավան կամ աթեիստի հետ կապ չունի մեր պարագայում… տես եկեղեցին որոշել էր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդել ու տեղը եկեղեցի կառուցել, տեսա՞ր ինչ հակակրանք առաջացավ ժողովրդի մոտ… նույնն էլկրթական համակարգն ա…
… Benadad ջան, իսկ չի լինի՞ որ ՀԱԵ ոչ թե նոր եկեղեցի կառուցի այլ հները վերականգնի, դրանով էլ Հայ մշակույթին ու ճարտարապետությանը աջակցած կլինի ու շեյխն էլ իզուր լավամարդ չի լինի…
Chuk (04.07.2010), Magic-Mushroom (04.07.2010), յոգի (04.07.2010)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
բա էս մեկը Լիոն ջան, բա մնացածները … Հովհաննես-Պողոս Երկրորդին ես էլեմ հարգում… Իսկ իտալացիների արվեստն ու մշակույթը ավելի շատ հայտնի է վերածննդով որը ամբողջովին հիմնված էր Հռոմի քաղաքակրթության վրա, որն էլ իր հերթին Հին Հունաստանի վրա էր հիմնված… կրոն շատ երկրներում կան բայց արդյունքները նույնը չեն…
Magic-Mushroom (04.07.2010), Skeptic (05.07.2010), յոգի (04.07.2010)
Մի բան էլ. Կրոնը եղել և մնում է մարդկանց ղեկավարելու գործիք: Հեթանոսական ժամանակների բազմիշխանության բազմաստվածներին փոխարինել են միապետական ժամանակների մի աստվածները: Որովհետև նպատակը նույնն է՝ ավելի ու ավելի շատերին ղեկավարել, այդ պատճառով էլ հաճախ ենք տեսնում , ո՞նց են միահյուսվում աշխարհիկ ու հոգևոր «կառավարությունները»՝ «Իրար պահենք, իրար շահենք, ընկերովի կյանք վայելենք...» սկզբունքով:
ԻմՀԿ որքան մարդկությունն առաջընթաց կատարի դեպի դեմոկրատական ու հանրապետական կառավարմանը, հասարակությունն այնքան ավելի հանդուրժող կլինի նաև նրանց նկատմամբ, ովքեր «ընդունվածից» տարբեր դավանանք ունեն:
Magic-Mushroom (04.07.2010), Mephistopheles (04.07.2010), Skeptic (05.07.2010)
Գիտես խնդիրը որն է? Նույն այդ "լայնախոհ" մահմեդականները իրենց երկրում շատ ու շատ էլ պահպանողական են, որովհետև լավ գիտեն, որ այդ թվում նաև հենց կրոնն է մեծապես ամրապնդում ազգի բարոյա-ոգեբանական հիմքը: Իսկ այ Եվրոպայում, օգտվելով տեղի լիբերալ օրենսդրության թերություններից, սրանք միանգամից հագնում են "առաջադեմ լիբերալ"-ի սքեմ ու հավեսով հարվածում են ուրիշ ազգերի բարոյա-հոգեբանական հիմքին: Իսկ նպատակը պարզ է` քանդել ու թուլացնել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Benadad (09.07.2010)
Մի խոսքով... դիմում եմ բոլոր "հայ ազգի լավը ուզողներին"...
Էդքան շատ եք ուզում, գնացեք Էջմիածնում քրիստոնեական մաքուր կրոնական քաղաք-պետություն ստեղծեք, ինչպես Վատիկանը: Էնտեղ ուզում եք աղոթեք, ուզում եք ռեժիմով մուսուլման քերթեք, ուզում եք՝ ձեր երեխաներին ծծկեր ժամանակներից Աստվածաշունչ կարդացեք...
Մեր հետ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ ...
Է՜սսս ինչ բան ա... իրենք ուզում են կրոնական պետությունում ապրել, բայց դա քիչ ա, ուզում են մնացածին էլ պարտադրել իրենց պես ապրել... Մենք համաձայն չենք, մենք ուզում ենք ապրել ազատ երկրում՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտքով: Մեզ պետք չի, որ դուք մեր ուղեղները ձեր "մաքուր հայկական առաքելական" օփիումով լցնեք...
Իսկ մնացածը` թե մենք ինչ կուզենք սովորել, արդեն մեր գործն ա: Ձեր ուղղորդելու կարիքը չունենք; Ոչ էլ կարոտ ենք մնացել ձեր` ճիշտն ու սխալը սովորացնելուց;
Փողենք մենք որոշենք;
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 05.07.2010, 13:13:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Skeptic (05.07.2010)
Benadad, դու հո Գաբրիել Այվազովսկի 2-ը չե՞ս:
Դու էլ ե՞ս կարծում, որ հետամնաց, իր դարը վաղուց ապրած նահապետական նիստուկացը մեր ժողովրդի բարօրության ու բարգավաճման միակ ուղին ա: Ճիշտն ասած, չգիտեմ քո մոտիվացիոն պատճառներն ու նպատակները, բայց նրա գործունեության նպատակը ունևոր կղերականության շահերի պաշտանումն էր, ինչի համար էլ արժանանացավ ամենաառաջադիմական մտավորականներից մեկի` Միքայել Նալբանդյանի քննադատությանը /աղբյուրը/
Եթե խոսքը էկումենիզմի մասին ա, ապա դա ոչ թե գլոբալիզացիա ա լայն իմաստով, այլ` քրիստոնեական աշխարհի գլոբալիզացիա` հիմնված համաքրիստոնեական արժեքների վրա /աղբյուրը/
Շատ լավ ես ասում, հենց դրա համար ուրիշների կողմից ղեկավարված չլինելու համար, հնարավորինս պետք է ամրապնդել մեր դիրքերը, որպեսզի տեղի չունենա այն ինչ տեղի ունեցավ երկու հազարամյակ առաջ, երբ հայերին հիմնովին զրկեցին իրենց արմատներից եւ պարտադրեցին օտարը: Շրջապատված լինելով կրոնական մոլեռանդությամբ աչքի ընկնող մուսուլմանական պետություններով զարմանալի է, որ խղճի, մտքի, դավանանքի ազատություն ենք ուզում խաղալ, այս կարգի խաղը հավատա, որ աշխարհի համար ոչ մի կոպեկի արժեք չունի, հակառակը հիմա էլ նման սին գաղափարներով են ուզում մարդկանց մտքերը պղտորել պետության հիմքերը խարխլելու նկատառումնեորով:
Եթե որոշել ենք քրիստոնեա լինել, եկեք մինչեւ վերջ քրիստոնեա լինենք, հակառակ դիրքորոշումով աշխարհին ոչ մի շնորհ չենք անում, իսկ մեզ էլ վնասից բացի ոչ մի օգուտ չենք բերում:
Ամբողջ եւրոպան լցված ա թուրքերով, սնկի պես քոչվորները աշխարհով մեկ տարածվում են, տարածելով նաեւ իրենց դավանանքը, իսկ մենք ինչպես միշտ հողից կտրված ճախրում ենք վեհ գաղափարների օդեղեն ամրոցներում:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ ջան քրիստոնյա ու հավատացյալ քրիստոնյա հասկացությունները տարբեր են. ես, դու ու բոլոր հայերը /չնչին բացառությամբ/ քրիստոնյա ենք, բայց ոչ բոլորն են հավատացյալ:
Ինչ վերաբերվում ա հավատացյալ լինելու օգուտներին ու վնասներին, ապա կարող ես ծանոթանալ եվրոպական աթեիզմի դեմոգրաֆիային /էստեղ/ ու համեմատել «հավատացյալ» երկրների /Թուրքիա, Մալթա, Ռումինիա, Լեհաստան, Կիպրոս, Հունաստան, Պորտուգալիա եւ այլն/ սոցիալ-տնտեսական իրավիճակները, մասնավորապես՝ դինամիկ զարգացող ու բարձր տեխնոլոգիաների հետ անմիջականորեն կապված տնտեսության ճյուղերի մասնաբաժինը, «ոչ հավատացյալներինի» /Մեծ Բրիտանիա, Բելգիա, Չեխիա, Էստոնիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Սկանդինավյան երկրներ/ հետ: Իսկ սա էլ ուրիշ հետազոտության արդյունքներն են:
Ուշադրություն դարձրու նաեւ սրա վրա /շուտ եմ ասել՝ խփել կամ նեղանալ չկա/
Հ.Գ. Շնորհակալությունը պատահական ստացվեց, բայց՝ ոչ իզուր:![]()
Mephistopheles (05.07.2010)
Բարեբախտաբար, հիմա էդպես ա: Բայց ուլտրակոնսերվատիվ Ամերիկայում կրեացիոնիստները ժամանակին անգամ հասել են նրան, որ էվոլյուցիոն կենսաբանության ուսուցումն արգելվել ա մի քանի նահանգներում, իսկ 1960-ական թթ. կեսերից «երիտասարդաշխարհային կրեացիոնիզմի» կողմնակիցները փորձում էին հասնել դպրոցական ծրագրում «գիտական կրեացիոնիզմի» ուսմունքի ներդրմանը: Բայց, ոնց որ ասում են, ստի ոտքը կարճ ա /չնայած տվյալ դեպքում էդ ոտքերն ահագին տարածություն վազեցին/, ու 2005 թվականին ֆեդերալ դատարանը կայացրեց որոշում, համաձայն որի՝ «բանական արարման տեսությունը» համարվում ա ոչ գիտական կրոնական կոնցեպցիա , իսկ Դարվինի տեսությունը կարա ուսուցանվի ոչ թե որպես տարբերակ, այլ՝ գիտական փաստ: [1], [2]:
Վատն էն ա, որ շատերը չեն հասկանում, որ կրեացիոնիզմն էնքան աբսուրդ տեսություն ա, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայի արքեպիսկոպոսներից մեկը՝ Ռոուեն Ուիլլիամսը դեմ ա դպրոցներում դրա ուսուցմանը: [3]
Mephistopheles (05.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ