Ինձ թվում է սահմանադրության այդ կետը խղճի, մտքի և այլնի ազատությունը հարիր չէ կիրառել այս թեմայի շրջանակներում: Ինչո՞ւ հենց հարցը գնում է կրոնի մասին, պարտադիր մեջբերվում է Սահամադրության այս հոդվածը: Ինչո՞ւ չի խոսվում, ասենք թե, մաթեմատիկայի, ֆիզիկայի, և այլ առարկաների դեպքում: Ինձ թվում է կրոն ուսուցանելով ոչ մի պարտադրանք էլ չի առաջանում: Վերջապես բոլորն էլ դպրոցն ավարտելիս իրենք են ընտրում թե ինչ հետագա մասնագիությամբ շարժվեն: Կրոնի դեպքում էլ ինչ կրոնի դավանեն և այլն: Հետո՞ ինչ եթե ֆիզիկան, մաթեմատիկամ, հայերենը երեխային դուր չեն գալիս 10 տարիների ընթացքում: Իսկ եթե հարցննեք, ապա ինչու չի այլնտրանքային կրոնական ուղղվածություն դասավանդվում այդ դեպքում: Ապա լինում են շատ դեպքեր երբ երեխային 10 և ավելի տարիների ըթնացքում չի դասավանդվում ֆրանսերենը, բայց ԲՈՒՀ ընդունվելու համար նախապատվությունը տալիս է Ֆրանսերենի մասնագետ դառնալուն: