Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող, ինձ թվում ա էս մեր թեման չի: Եվրոպացիները կրակն են ընկել մուսուլմանների ձեռը ու էս տիպի հարցեր անընդհատ առաջանում են, մինչև էդ գլխաշորով դպրոց գնալն էր, հետո եսիմ ինչը: Հայաստանն էլ գնացել ա ընգել ա «չուժոյ պախմել»՝ ստորագրել ա: Հա, մի կողմից եթե դպրոցը բազմակրոն ա՝ աշակերտների ու դասատուների տեսանկյունից, երևի պետք ա հնարավորինս ձեռնպահ մնալ տենց բաներից: Մյուս կողմից էլ, եթե շատ ընկնեն մարդու իրավունքների հետևից, վաղը մյուս օրը արաբներն ու թուրքերն են պարտադրելու իրանց լուսին մուսինները գերմանացիներին ու ֆրանսիացիներին, ու ոչ մի մարդու իրավունքների հետևից էլ չեն ընկնելու:
Ես էլ այն կարծիքին եմ, որ հարցն առաջին հերթին աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Իսլամական աշխարհը ձգտում է ընդլայնել «ազդեցության գոտիները» և այդ պատճառով ձեռքերը ծալած չի նստել: Չնայած նրան, որ հենց քրիստոնեությունն է իր անփառունակ խաչակրաց արշավանքների միջոցով օրինակ տվել, ինչպես կարելի է տանել սեփական հավատը ուրիշների վզին փաթաթելու:
Հետաքրքիր է, ի՞նչ դիրք կբռնի Եւրոպան, որն իբր դավանում է «մարդու խղճի ազատության մասին» սկզբունքը, բայց միաժամանակ ամեն ինչ անում է մուսուլմաններից պաշտպանվելու համար՝ ներառյալ Անգլիայում նոր մզկիթների շինարարության արգելքն ու ինչու՞ ոչ, Ֆրանսիայում Հայերի ցեղասպանությունը հերքելու անթուլատրելիության մասին օրենքը:
Համաձայնեմ Ձայնալարին. երևի եւրոպական դատարանը մի խառնիճաղանջ, պարզ ու անհասկանալի բան կորոշի, որն իվերջո կպաշտպանի եւրոպացիների՝ իմա՝ քրիստոնյաների գերակա դիրքը Արևմուտքում: