Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
դու Իտալիա բառին մի խաբնվի Ռուֆուս ջան, քո կարծիքով պետությունը պաշտոնապես ինչի՞ ա միացել դրան… դա էլ անելու են վերջում եթե չասեմ որ մի հատ էլ տերտեր կարող ա կցեն դպրոցին որ ամեն առավոտ տերունական աղոթք անեն… դու տերտերի ինտերվյուն էլ պիտի լսեիր… սենց որ գնաց շատ հնարավոր է որ եկեղեցին այնքան ճնշի որ կրեացիան էլ դասավանդեն… չնայած թեմայից շեղվում եմ, բայց ես դա չեմ բացառում եթե դրա առաջը չառնվի… մեզ մոտ եկեղեցին սերտաճում է իշխանությունների հետ… ՄԵԾ ՎՏԱՆԳ
Դե եսիմ, ինչ-որ մի տեղ ճիշտ ես ասում, մեռելոցները պաշտոնապես ազատ օր հռչակող նախագահը վաղը մյուս օր կարող ա դա էլ անի

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Անշուշտ, Հայկ ջան, իսկ հիմա հարցին մոտենանք հակառակ կողմից:
Եթե դպրոցում թույլատրվում է խաչ կախել, ապա պետք է թույլատրվի նաև այլ կրոնների սիմվոլիկան:
Հիմա հարց. արդյո՞ք ինչ քննարկում տեղի կունենա Հայաստանում, ի՞նչ արգելքներ կդրվեն մյուս սիմվոլիկաների նկատմամբ:
Մեջդ, ինքդ քեզ համար պատասխանի այդ հարցին, դրանից հետո խաչի տեղադրման հարցին:
Արտակ ջան, ինչքան որ ես լիբերալ եմ, էդքան էլ ոչ ծայրահեղական եմ: ԻՄՀԿ քանի դեռ վիճակը նորմալ ա ու քանի դեռ այլ կրոնների ներկայացուցիչների կողմից բողոքներ չեն եղել, ուրեմն ամեն ինչ նորմալ ա Այ երբ որ ինչ-որ մեկը բողոքի, այդ ժամանակ նոր կանցնեմ իր կողմը ու կպաշտպանեմ ցանկացած տիպի կրոնական սիմվոլիկայի ցուցադրման արգելքը հասարակական վայրերում, իսկ ներկա պահին ԻՄՀԿ նորմալ իրավիճակ ա, պետք չի խառնվել