User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Խաչելությունը Հանրային Դպրոցներում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խաչելությունը Հանրային Դպրոցներում

    Հայաստանը պաշտպանում է դպրոցներում խաչելություն տեղադրելու հայցը

    ամբողջովին կարդացեք այստեղ՝ http://www.azatutyun.am/content/article/2087958.html

    Ի՞նչ եք կարծում, ինչքանով է էական խաչելությունը՝ կրոնը կրթության ասպարեզում և արդյոք քրիստոնեությունը Հայաստանի "պետական կրոնն" է

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (03.07.2010)

  3. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա թե ինչ կասեմ դպրոցում խաչելություն դնելու և կրոնական դաստիարակության մասին: Ոչ թե օդից որսացած ֆրազներով, այլ իմ փորձից:
    Որդիս պիտի դպրոց ընդունվեր, և իրեն տանում էի նախապատրաստական պարապմունքների: Չմոռանամ նշել, որ արդեն երեք տարի Ռուսաստանում էինք ապրում: Ծնողների հետ շփվելով, տեղեկություններ հավաքելով, ահագին ծանրութեթև անելով որոշեցինք նրան ուղարկել ռուսական դասական գիմնազիա(Սարատովում հիմա էլ հայկական դպրոց չկա): Նախօրոք գիտեի, որ այնտեղ կրոնական ուսուցման շաբաթը մեկժամյա դաս կա: Բայց ինձ հետաքրքրում էր այն, և հույս ունեի, թե այդ միջավայրում քսենոֆոբիայի ու այլատյացության դրսևորումներն ավելի քիչ պիտի լինեին, քան մնացած դպրոցներում:
    Տղաս ցածր դասարաններում հետաքրքրությամբ կարդում էր մանկական աստվածաշունչը, հոգևորական էր գալիս , անցկացնում դասը: Հետո սկսեցին խաչակնքել սովորեցնել, պատմում էր, որ համադասարանցիները աջհամբույր են տալիս: Իսկ այն, ինչից պիտի պաշտպանվեինք, հենց այդ գիմնազիայում էր բարգավաճում: Բանը հասավ նրան, որ մի անգամ վերջին զանգի ելույթից առաջ, որդուս հանեցին շրջանավարտներին ողջունողների թվից.
    - Դիրեկտորը պահանջել է, որ բեմում միայն սլավոններ լինեն:
    Երեխայիս հանեցի էդ «գիմնազիա» կոչվածից ու տարա սովորական դպրոց: Վերջապես ազատ շունչ քաշեցինք:
    Բայց այդ «կրոնական» ուսուցումը մի անվերականգնելի վնաս էլ է տվել. Որդիս ընդհանրապես չի ուզում հավատալ, իսկ եկեղեցական ծիսակարգերն ու ատրիբուտները ծաղրի առարկա են դարձել:
    Մտածող մարդու գլխին զոռով «հավատք» փաթաթելը բերեց լրիվ հակառակ արդյունքին:
    Եզրափակեմ. Իմ կարծիքով իսկապես պետք չեն էդ խաչերն ու կիսալուսինները: Մարդուն պիտի թողնել, որ ինքը ինքնակամ գնա դեպի հավատքը, եթե գնալու է:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 02.07.2010, 08:36:

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (05.07.2010), Ariadna (02.07.2010), Chilly (06.07.2010), E-la Via (03.07.2010), EgoBrain (02.07.2010), Freeman (03.07.2010), kyahi (03.07.2010), Magic-Mushroom (03.07.2010), Mephistopheles (02.07.2010), Quyr Qery (07.07.2010), Skeptic (02.07.2010), Tig (02.07.2010), Yellow Raven (02.07.2010), Yevuk (03.07.2010), Արշակ (02.07.2010), Հայուհի (06.07.2010), Ուլուանա (03.07.2010), Վարպետ (02.07.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կտրականապես դեմ եմ նման օրենքի ընդունմանը։ Ո՞րն է իմաստը մաթեմատիկա սովորելուց առաջ խաչակնքվելը։ Կրոնը դա մարդու խիստ անձնական գործն է։ Մարդ պիտի ազատ լինի էտ հարցում, ոչ թե պարտավոր զգա ձևական մի բան անել։

    Իսկ եթե ես աթեիստ եմ ու ընդհանրապես չեմ ուզում, որ իմ երեխան տենց բաներ անի, կամ մուսուլման եմ, կամ բուդդիստ..... Էտ դեպքում արդյո՞ք նման օրենքի ընդունումը չի ստեղծի արևածագի նշած քսենոֆոբիան։ Արդյո՞ք արհեստականորեն չի ստեղծվի դասակարգումներ, որոնք այս պառակտված հասարակության մեջ (խոսքը միայն Հայաստանի մասին չէ) առանց այդ էլ շատ է ընդգծված։


    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այդ «կրոնական» ուսուցումը մի անվերականգնելի վնաս էլ է տվել. Որդիս ընդհանրապես չի ուզում հավատալ, իսկ եկեղեցական ծիսակարգերն ու ատրիբուտները ծաղրի առարկա են դարձել:
    Մտածող մարդու գլխին զոռով «հավատք» փաթաթելը բերեց լրիվ հակառակ արդյունքին:
    Եզրափակեմ. Իմ կարծիքով իսկապես պետք չեն էդ խաչերն ու կիսալուսինները: Մարդուն պիտի թողնել, որ ինքը ինքնակամ գնա դեպի հավատքը, եթե գնալու է:
    Թանկագի՛ն արևածագ, իմ խորին համոզմամբ աթեիզմի զարգացմանը ամենաշատը նպաստում են հենց կրոնները։ ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը շատ դիպուկ է ասել՝ «Ավելի ներելի է ընդունել, որ Աստված չկա, քան Աստծու անունով անել զզվելի գործեր, որոնք անարգում են Աստծուն»։

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (02.07.2010), E-la Via (03.07.2010), EgoBrain (02.07.2010), kyahi (03.07.2010), Magic-Mushroom (03.07.2010), Mephistopheles (02.07.2010), Skeptic (02.07.2010), Tig (02.07.2010), Yevuk (03.07.2010), Արևածագ (02.07.2010), Հայուհի (06.07.2010), ՆանՍ (02.07.2010), Ուլուանա (03.07.2010), վրեժ62 (02.07.2010)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սխալ ընթացքով քննարկում:
    Ժողովուրդ ջան, էս օրենքում խոսք չի գնում կրոնական ուսուցման մասին:
    Խոսք է գնում դպրոցում, դասասենյակում կրոնական սիմվոլ տեղադրելու արգելքի մասին:
    Խոսքը գնում է այն մասին, որ ասենք տնօրենը եթե քրիստոնյա է, իրավունք չունի իր սենյակում խաչ կպցնել (ոչ թե, որ իրավունք չունի քրիստոնեություն քարոզել):

    Նույն կերպ վաղը կարող են արգելել ասենք Մաշտոցի նկար տեղադրել, որտև ինքը քրիստոնյա ա եղել:

    հ.գ. Ինքս համարում եմ արդարացված խաչելություն դնելու արգելքը, թեև դա որոշակի իրավունքների սահմանափակում է: Բայց միևնույն է դուք լրիվ ուրիշ բան եք քննարկում, որը քննարկվող արգելքի ու դրա դեմ բողոքողների հետ բոլորովին կապ չունի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (02.07.2010), davidus (02.07.2010), E-la Via (03.07.2010), VisTolog (02.07.2010), Արևածագ (02.07.2010), Լեո (02.07.2010)

  9. #5
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլշևիկները երբ որ մտան Հայաստան առաջին բանը , որ արին եկեղեցիները քանդելն և քահանաներին ծաղրելն էր և այդ ժամանակ էր , որ Ավետիք Իսահակյանը ասաց
    « Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով ,
    պատառի համար կնկնեք ծովեծով »
    Թեև իսահակյանի ասածը իրականացավ սակայն դա դեռևս դաս չեղավ մեզ համար :
    Որևե մի Հայկական դպրոցում լինի դա Հայաստանում թէ այլուր հարկավոր է ոսուցանել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը որպեսզի հետագայում վկաները , մորմոնները և մնացած բոլոր շեղումները անկարող լինեն մեր ազգը պառակտել :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (02.07.2010), հովարս (04.07.2012)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլշևիկները երբ որ մտան Հայաստան առաջին բանը , որ արին եկեղեցիները քանդելն և քահանաներին ծաղրելն էր և այդ ժամանակ էր , որ Ավետիք Իսահակյանը ասաց
    « Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով ,
    պատառի համար կնկնեք ծովեծով »
    Թեև իսահակյանի ասածը իրականացավ սակայն դա դեռևս դաս չեղավ մեզ համար :
    Որևե մի Հայկական դպրոցում լինի դա Հայաստանում թէ այլուր հարկավոր է ոսուցանել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը որպեսզի հետագայում վկաները , մորմոնները և մնացած բոլոր շեղումները անկարող լինեն մեր ազգը պառակտել :
    Եվ կրկին քո գրառումը որևէ կապ չունի թեմայի հետ, չնայած որ իր մեջ պարունակում է մարդու իրավունքների ոտնահարման դրույթներ:

    ---------- Ավելացվել է՝ 11:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:36 ----------

    Փորձեմ հստակեցնել:
    Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրոնական ազատության իրավունք, ինչը նշանակում ա, որ իրեն չպետք է պարտադրվի որևէ կրոն, որ դպրոցներում չպետք է քարոզվի որևէ կրոն (ուսուցանվի որևէ կրոն): Այս դրույթները քննարկումից ուղղակի դուրս են: Իսկ քննարկվում ա հարցը, թե արդյոք կարելի ա որպես ձևավորման մաս կրոնական ինչ-որ սիմվոլներ կիրառել դպրոցում, ասենք միջանցքում դնել Բուդդայի արձանիկը կամ կախել մի խաչ՝ առանց աշակերտին պարտադրելու դրան երկրպագել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.07.2010), Ձայնալար (02.07.2010)

  13. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլշևիկները երբ որ մտան Հայաստան առաջին բանը , որ արին եկեղեցիները քանդելն և քահանաներին ծաղրելն էր և այդ ժամանակ էր , որ Ավետիք Իսահակյանը ասաց
    « Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով ,
    պատառի համար կնկնեք ծովեծով »
    Թեև իսահակյանի ասածը իրականացավ սակայն դա դեռևս դաս չեղավ մեզ համար :
    Որևե մի Հայկական դպրոցում լինի դա Հայաստանում թէ այլուր հարկավոր է ոսուցանել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը որպեսզի հետագայում վկաները , մորմոնները և մնացած բոլոր շեղումները անկարող լինեն մեր ազգը պառակտել :
    Հայաստանը հասարակական բաց պետություն է, որևէ կրոն պարտադիր ուսուցանելը անօրինական է եւ անկարելի։
    Ըստ ՀՀ Սահմանադրության, ցանկացած ոք ունի կրոնի, խղճի, դավանանքի.. ազատություն։ Իրավունք չունենք մարդուն պարտադրել կամ այլ կերպ ստիպել որևէ կրոն դավանել կամ ուսանել…

    Ինչ վերաբերում է բուն թեմային, կտրականապես դեմ եմ դպրոցների "կրոնականացմանը"։ Դպրոցը պետք է զերծ լինի ՑԱՆԿԱՑԱԾ կրոնական դրսևորումներից։
    Ես չեմ ուզում, որ իմ երեխան եւ իմ երեխային շրջապատող երեխաները դպրոցական արիքից սկսած "ուղեղի լվացում" անցնեն։
    Բնականաբար, եթե երեխային փոքր տարիքից ներարկես կրոն ու կրոնի սիմվոլիկա, անկախ իր պատկերացումներից, կմտնի մեջ։ Սա ուղղակիորեն բռնություն է մարդու նկատմամբ։ Մարդը պետք է հնարավորություն ունենա բազմակողմանի տեսնել աշխարհը, ոչ թե միայն քրիստոնեական պրիզմայի տակից։

    Հ.Գ. Լրից եկեղեցական ոգում մեջ եք. խաչակնքել, խաչ, պատկերներ, ատրիբուտիկա... Կարևորը արտաքինից ձևացնել հավատ, իսկ ներսում ինչ է՝ կարևոր չի։
    Ես չէի ուզի, որ երեխաները փոքր տարիքից սովորեին կեղծել։ Եթե հավատում են, թող իրենց սրտից իրենց տանը ամեն ինչ էլ անեն, իսկ եթե չեն հավատում, պարտավոր չեն ձևի համար բոլորի պես խաչակնքել...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.07.2010, 11:48:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (05.07.2010), Magic-Mushroom (03.07.2010), Skeptic (02.07.2010), Արևածագ (02.07.2010)

  15. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ընթացքով քննարկում:
    Ժողովուրդ ջան, էս օրենքում խոսք չի գնում կրոնական ուսուցման մասին:
    Խոսք է գնում դպրոցում, դասասենյակում կրոնական սիմվոլ տեղադրելու արգելքի մասին:
    Խոսքը գնում է այն մասին, որ ասենք տնօրենը եթե քրիստոնյա է, իրավունք չունի իր սենյակում խաչ կպցնել (ոչ թե, որ իրավունք չունի քրիստոնեություն քարոզել):

    Նույն կերպ վաղը կարող են արգելել ասենք Մաշտոցի նկար տեղադրել, որտև ինքը քրիստոնյա ա եղել:

    հ.գ. Ինքս համարում եմ արդարացված խաչելություն դնելու արգելքը, թեև դա որոշակի իրավունքների սահմանափակում է: Բայց միևնույն է դուք լրիվ ուրիշ բան եք քննարկում, որը քննարկվող արգելքի ու դրա դեմ բողոքողների հետ բոլորովին կապ չունի:
    Սիրելի Չուկ, ինքս էլ զգացի , որ դուրս եմ գալիս հարցի նեղ ուղղվածության բնույթից, բայց ասելիքս թեմային մոտ էր:

    Թեմայի հեղինակը առաջին տողում գրել է. «Հայաստանը պաշտպանում է դպրոցներում խաչելություն տեղադրելու հայցը»:
    Չգիտեմ, Հայաստանի բոլո՞ր դպրոցներում հիմա քրիստոնեական հավատքին վերաբերող խորհրդանիշներ կան, թե՞ ոչ, բայց ՀՀ սահմանադրության մեջ գրված է՛ որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է: Ինչպես նաև 1948թ հրատարակված «Մարդու իրավունքների հռչակագիրը», որը հետագայում գրեթե բոլոր երկրներն ստորագրեցին ահա թե ինչ է ասում կրոնական ազատությունների առումով:
    Հոդված 9
    Մտքի, խղճի և կրոնի ազատություն

    1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

    2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:
    Այս հռչակագրի դրույթներից ելնելով պիտի թույլ տալ, որ դասարանում ինչ կրոնական դավանանքի երեխա կա, բոլորն էլ բերեն ու իրենց հավատքի խորհրդանիշը կպցնեն պատին, կարևոր չէ, դա խա՞չն է, կիսալուսի՞նը, թե՞ Apple ֆիրմայի կծած խնձորը: Ու բոլորը հավասար իրավունքով:
    Կամ էլ սահմանափակումների կետը պիտի կիրառվի, նորից բոլոր կրոնների համար անխտիր:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 02.07.2010, 11:19:

  16. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արևածագ ջան, մեր մեջ ասած հոդվածի վերնագիրը («Հայաստանը պաշտպանում է դպրոցներում խաչելություն տեղադրելու հայցը ») բավական անհաջող էր, գոնե իմ կարծիքով:
    Իսկ յուրաքանչյուրին թույլատրել որ իր դավանանքի խորհրդանիշը բերի ու պատին կպցնի մի կողմից մարդկային ու գեղեցիկ է, մյուս կողմից ավելորդ լարվածություններ ստեղծելու, կոնֆլիկտների, կոմպլեքսների արտահայտման և այլնի երաշխիք Առնվազն հիմա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.07.2010, 11:26:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (02.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 419
    Վերջինը: 17.06.2014, 16:18
  2. Դասավանդման մեթոդները Հայաստանի դպրոցներում
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 23.11.2013, 09:40
  3. Արտասահմանյան գրականության դասավանդումը դպրոցներում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.07.2013, 18:17
  4. «Բանաձև» ընկերությունը Հանրային եթերում
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.09.2008, 15:21
  5. Դպրոցներում շախմատը, որպես հիմնական առարկա
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.11.2007, 09:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •