Benadad ջան, էկումենիզմ բառն ունի լայն ու նեղ իմաստներ: Լայն իմաստով, ճիշտ ես, դա նշանակում ա բոլոր կրոնների միավորում կամ մերձեցում: Բայց հիմա էդ իմաստը գրեթե չի կիրառվում, փոխարենը ընդունված ա նեղ իմաստը՝ քրիստոնեական բոլոր կոնֆեսիաների միավորում:
Մուրացանի երկերը շատ եմ սիրում:

Չնայած ես համոզված աթեիստ եմ, ու ինձանից էլ հեռու չի Լենոնի ուտոպիստական «աշխարհն առանց կրոնների հիասքանչ ա» միտքը, բայց հայապահպանման գործում Հայ Առաքելական Եկեղեցու դերը /անկախ դրա աստիճանից/ չեմ կարող ժխտել: Բայց դրա հետ մեկտեղ ժողովրդի մեջ կղերականության հանդեպ բացասական վերաբերմունքը նույնպես օբյեկտիվ հիմքեր ունի /թեկուզ՝ «տերտերի գրպանի չափ մեծ բերան» արտահայտությունը/: Իսկ կրոնը, եթե քարացած վիճակում ա գտնվում, ապա, իմ կարծիքով, ապագա չունի: Ասենք՝ եթե գիտության մեջ ընդունված ու փորձերով հաստատված իրողությունները ժխտում ա, դրանով իսկ վանում ա բանիմաց ու գիտակից շատ մարդկանց: Ու մեկ էլ, կրոնականն ու աշխարհիկը պետք ա շատ խիստ տարանջատված լինեն, չնայած գործնականում էդ շատ դժվար ա, եթե ոչ՝ անհավանական: Օրինակ՝ ինչքանո՞վ ես ճիշտ համարում էն հանգամանքը, որ դեղատան աշխատակցուհին իրա հաճախորդին հրաժարվում ա հակաբեղմնավորիչ հաբեր վաճառել՝ որպես պատճառ բերելով իրա կրոնական համոզմունքներին հակասելը: /
աղբյուր/
Ինչ վերաբերվում ա ինտերնետային սայթերին, ապա դրանց ոչ թե մի մասն ա ապատեղեկատվություն, այլ՝ մեծ մասը: Ուղղակի պետք ա մի քանի աղբյուրներից օգտվել ու կարողանալ տարանջատել հեղինակավոր աղբյուրները կասկածելիներից:
Էջանիշներ