*e}|{uka* (07.07.2010), Mephistopheles (07.07.2010), Skeptic (07.07.2010)
Դպրոցը պետք է ազատ լինի կրոնից և նրան հատուկ բոլոր տեսակի ատրիբուտներից:
Մանկական Աստվածաշունչը և համանման նյութերը լրիվ բավարար են մատղաշ սերունդի ուղեղը լվանալու համար:Կրոնի և նրա ատրիբուտների վայրը եկեղեցին է :
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Moonwalker (07.07.2010)
Մի հատ թարմԸ օրինակ, թե կրոնը ոնց կարա ազդի պետական հիմնարկություններում, տվյալ դեպքում` դպրոցներում գործող կարգերի վրա:
Մահմեդական ծնողներն արգելում են իրենց երեխաներին այցելել երաժշտության դասերի /անգլերեն/
Սա էլ դրա վիդեոն, բայց Youtube-ում.
Էն, որ մենք Անգլիա չենք, ու մեր մոտ մահմեդականները շատ չնչին տոկոս են կազմում, բոլորովին էլ չի նշանակում, որ հանգիստ կարելի ա կրոնի համար կանաչ լույս վառել դեպի դպրոցներ կամ այլ պետական ու հասարակական հիմնարկներ ու կառույցներ: Ոչ մի երաշխիք չկա, որ էդ դեպքում մի գեղեցիկ օր, ասենք, էվոլյուցիոն /կարդա` գիտական/ կենսաբանության դասավանդման արգելք չի դրվի:![]()
Վերջին խմբագրող՝ Skeptic: 07.07.2010, 10:57:
Իհարկե ոչ, դա պարզապես խաչ է, եւ ոչ ոք չի պարտադրում ժամը մեկ մոտենալ եւ այդ խաչը համբուրել, շատ ես ծայրահեղականացնում:Երբ Հայաստանի ներսում եկեղեցիներ ենք կառուցում, այլադավան հայերից պիտի թույլտվություն հարցնե՞նք: Երբ Հայաստանում բնակվող ընտանիքում ընտանիքի անդամներից մեկը հավատացյալ է իսկ մյուսը աթեսիտ, հավատացյալը աթեիստից պիտի թույլտվություն խնդրի՞ տան մեջ սրբապատկեր կախելու համար:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Norton (07.07.2010)
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 8.1, մաս առաջին
ասում եք, էդ որ օրենքով ա արգելվում խաչ կախելը??Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային
եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և
ազգային ինքնության պահպանման գործում:![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Միանշանակ: Իմ կարծիքով, էս հարցը օրենսդրական դաշտ չպիտի տեղափոխվի: Թող ներքին կարգով, ոնց որ օրինակ նախագահների նկարներն են կախում, դպրոցի տնօրեններին զգուշացնեն, որ կրոնական սիմվոլներ չկախեն: Սակայն եթե սիմվոլի կախելը եղավ աշակերտների նախաձեռնությամբ, ապա ոչ ոչ իրավունք չպիտի ունենա դա դիսկրիմինացիայի ինչ-որ ձև համարել:
Արտակ ջան, Սահմանադրության մեջ գրած չի, որ բոլոր կրոնները հավասար են, ընդամենը գրած ա, որ`
Սակայն նույն հոդվածում նաև նշված է, որ`Հոդված 26.
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք....
Ամեն դեպքում, կրոնի սահմանփակումը բավականին նուրբ հարց է, որ դա իրականացվի օրենքով:Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Վերջին խմբագրող՝ davidus: 08.07.2010, 10:57:
Հենց քո մեջբերած հոդվածը ասում է, որ եթե դպրոցի ինչ-որ սաներին համար բարոյական տհաճություն է պատճառում իրենց դպրոցում կախված խաչը, որովհետև իրենք մահմեդական են, ու իրենց համար նվաստացուցիչ է գնալ դպրոց (ՀԱՆՐԱՅԻՆ դպրոց), որտեղ պատին խաչ (իրենց ատելի սիմվոլը) է կախված, ապա կարող է մտցվել օրենք, որն արգելում է հանրակրթական դպրոցում որևէ կրոնական սիմվոլիկայի (մասնավորապես՝ խաչի) օգտագործումը:
հ.գ. ես սահմանադրության այս հատվածը որ ժամանակին ուշադիր կարդացած լինեի, նախորդ գրառումս այլ կերպ արած կլինեի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ չես գտնում որ դա նույնքան և էդ խաչը կախած աշակերտների կրոնական ազատությունների և կամաարտահայտության սահմանափակում է, որքան այլ դավանանքի տեր աշակերտների համար այլ կրոնական սիմվոլներ հանդուրժելը (քո ասած` ատելի):
Հ.Գ. Ես գտնում եմ, որ կրոնը դպրոցում տեղ չունի: Հայ եկեղեցու պատմություն անցնելը լրիվ հերիք է հայ-առաքելականությունը մեկ մակարդակ ավելի բարձր դասելու համար:
Թեմայում իմ կատարած առաջին գրառման մեջ գրել եմ.
Իսկ ինչու՞ եմ կողմ դնելու արգելքին, դա արդեն որոշ չափով դուրս է օրենքների ու սահմանադրության քննարկումից:
Կողմ եմ, որովհետև.
Քո խոսքերը կրկնելով սահմանափակվեմ, շատ չծավալվեմ:
հ.գ. Նախորդ գրառմանս մեջ ուղղակի ցույց տվեցի, որ սահմանադրությունը այդ արգելքը դնելու հնարավորություն տալիս է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ