User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Խաչելությունը Հանրային Դպրոցներում

  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,965
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խաչելությունը Հանրային Դպրոցներում

    Հայաստանը պաշտպանում է դպրոցներում խաչելություն տեղադրելու հայցը

    ամբողջովին կարդացեք այստեղ՝ http://www.azatutyun.am/content/article/2087958.html

    Ի՞նչ եք կարծում, ինչքանով է էական խաչելությունը՝ կրոնը կրթության ասպարեզում և արդյոք քրիստոնեությունը Հայաստանի "պետական կրոնն" է

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (03.07.2010)

  3. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա թե ինչ կասեմ դպրոցում խաչելություն դնելու և կրոնական դաստիարակության մասին: Ոչ թե օդից որսացած ֆրազներով, այլ իմ փորձից:
    Որդիս պիտի դպրոց ընդունվեր, և իրեն տանում էի նախապատրաստական պարապմունքների: Չմոռանամ նշել, որ արդեն երեք տարի Ռուսաստանում էինք ապրում: Ծնողների հետ շփվելով, տեղեկություններ հավաքելով, ահագին ծանրութեթև անելով որոշեցինք նրան ուղարկել ռուսական դասական գիմնազիա(Սարատովում հիմա էլ հայկական դպրոց չկա): Նախօրոք գիտեի, որ այնտեղ կրոնական ուսուցման շաբաթը մեկժամյա դաս կա: Բայց ինձ հետաքրքրում էր այն, և հույս ունեի, թե այդ միջավայրում քսենոֆոբիայի ու այլատյացության դրսևորումներն ավելի քիչ պիտի լինեին, քան մնացած դպրոցներում:
    Տղաս ցածր դասարաններում հետաքրքրությամբ կարդում էր մանկական աստվածաշունչը, հոգևորական էր գալիս , անցկացնում դասը: Հետո սկսեցին խաչակնքել սովորեցնել, պատմում էր, որ համադասարանցիները աջհամբույր են տալիս: Իսկ այն, ինչից պիտի պաշտպանվեինք, հենց այդ գիմնազիայում էր բարգավաճում: Բանը հասավ նրան, որ մի անգամ վերջին զանգի ելույթից առաջ, որդուս հանեցին շրջանավարտներին ողջունողների թվից.
    - Դիրեկտորը պահանջել է, որ բեմում միայն սլավոններ լինեն:
    Երեխայիս հանեցի էդ «գիմնազիա» կոչվածից ու տարա սովորական դպրոց: Վերջապես ազատ շունչ քաշեցինք:
    Բայց այդ «կրոնական» ուսուցումը մի անվերականգնելի վնաս էլ է տվել. Որդիս ընդհանրապես չի ուզում հավատալ, իսկ եկեղեցական ծիսակարգերն ու ատրիբուտները ծաղրի առարկա են դարձել:
    Մտածող մարդու գլխին զոռով «հավատք» փաթաթելը բերեց լրիվ հակառակ արդյունքին:
    Եզրափակեմ. Իմ կարծիքով իսկապես պետք չեն էդ խաչերն ու կիսալուսինները: Մարդուն պիտի թողնել, որ ինքը ինքնակամ գնա դեպի հավատքը, եթե գնալու է:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 02.07.2010, 08:36:

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (05.07.2010), Ariadna (02.07.2010), Chilly (06.07.2010), E-la Via (03.07.2010), EgoBrain (02.07.2010), Freeman (03.07.2010), kyahi (03.07.2010), Magic-Mushroom (03.07.2010), Mephistopheles (02.07.2010), Quyr Qery (07.07.2010), Skeptic (02.07.2010), Tig (02.07.2010), Yellow Raven (02.07.2010), Yevuk (03.07.2010), Արշակ (02.07.2010), Հայուհի (06.07.2010), Ուլուանա (03.07.2010), Վարպետ (02.07.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,811
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կտրականապես դեմ եմ նման օրենքի ընդունմանը։ Ո՞րն է իմաստը մաթեմատիկա սովորելուց առաջ խաչակնքվելը։ Կրոնը դա մարդու խիստ անձնական գործն է։ Մարդ պիտի ազատ լինի էտ հարցում, ոչ թե պարտավոր զգա ձևական մի բան անել։

    Իսկ եթե ես աթեիստ եմ ու ընդհանրապես չեմ ուզում, որ իմ երեխան տենց բաներ անի, կամ մուսուլման եմ, կամ բուդդիստ..... Էտ դեպքում արդյո՞ք նման օրենքի ընդունումը չի ստեղծի արևածագի նշած քսենոֆոբիան։ Արդյո՞ք արհեստականորեն չի ստեղծվի դասակարգումներ, որոնք այս պառակտված հասարակության մեջ (խոսքը միայն Հայաստանի մասին չէ) առանց այդ էլ շատ է ընդգծված։


    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այդ «կրոնական» ուսուցումը մի անվերականգնելի վնաս էլ է տվել. Որդիս ընդհանրապես չի ուզում հավատալ, իսկ եկեղեցական ծիսակարգերն ու ատրիբուտները ծաղրի առարկա են դարձել:
    Մտածող մարդու գլխին զոռով «հավատք» փաթաթելը բերեց լրիվ հակառակ արդյունքին:
    Եզրափակեմ. Իմ կարծիքով իսկապես պետք չեն էդ խաչերն ու կիսալուսինները: Մարդուն պիտի թողնել, որ ինքը ինքնակամ գնա դեպի հավատքը, եթե գնալու է:
    Թանկագի՛ն արևածագ, իմ խորին համոզմամբ աթեիզմի զարգացմանը ամենաշատը նպաստում են հենց կրոնները։ ԱՄՆ-ի 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը շատ դիպուկ է ասել՝ «Ավելի ներելի է ընդունել, որ Աստված չկա, քան Աստծու անունով անել զզվելի գործեր, որոնք անարգում են Աստծուն»։

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (02.07.2010), E-la Via (03.07.2010), EgoBrain (02.07.2010), kyahi (03.07.2010), Magic-Mushroom (03.07.2010), Mephistopheles (02.07.2010), Skeptic (02.07.2010), Tig (02.07.2010), Yevuk (03.07.2010), Արևածագ (02.07.2010), Հայուհի (06.07.2010), ՆանՍ (02.07.2010), Ուլուանա (03.07.2010), վրեժ62 (02.07.2010)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սխալ ընթացքով քննարկում:
    Ժողովուրդ ջան, էս օրենքում խոսք չի գնում կրոնական ուսուցման մասին:
    Խոսք է գնում դպրոցում, դասասենյակում կրոնական սիմվոլ տեղադրելու արգելքի մասին:
    Խոսքը գնում է այն մասին, որ ասենք տնօրենը եթե քրիստոնյա է, իրավունք չունի իր սենյակում խաչ կպցնել (ոչ թե, որ իրավունք չունի քրիստոնեություն քարոզել):

    Նույն կերպ վաղը կարող են արգելել ասենք Մաշտոցի նկար տեղադրել, որտև ինքը քրիստոնյա ա եղել:

    հ.գ. Ինքս համարում եմ արդարացված խաչելություն դնելու արգելքը, թեև դա որոշակի իրավունքների սահմանափակում է: Բայց միևնույն է դուք լրիվ ուրիշ բան եք քննարկում, որը քննարկվող արգելքի ու դրա դեմ բողոքողների հետ բոլորովին կապ չունի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (02.07.2010), davidus (02.07.2010), E-la Via (03.07.2010), VisTolog (02.07.2010), Արևածագ (02.07.2010), Լեո (02.07.2010)

  9. #5
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    59
    Գրառումներ
    532
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլշևիկները երբ որ մտան Հայաստան առաջին բանը , որ արին եկեղեցիները քանդելն և քահանաներին ծաղրելն էր և այդ ժամանակ էր , որ Ավետիք Իսահակյանը ասաց
    « Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով ,
    պատառի համար կնկնեք ծովեծով »
    Թեև իսահակյանի ասածը իրականացավ սակայն դա դեռևս դաս չեղավ մեզ համար :
    Որևե մի Հայկական դպրոցում լինի դա Հայաստանում թէ այլուր հարկավոր է ոսուցանել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը որպեսզի հետագայում վկաները , մորմոնները և մնացած բոլոր շեղումները անկարող լինեն մեր ազգը պառակտել :
    Հայաստանը պատկանում է բոլոր Հայերին և բոլոր Հայերը պատկանում են Հայաստանին :

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (02.07.2010), հովարս (04.07.2012)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլշևիկները երբ որ մտան Հայաստան առաջին բանը , որ արին եկեղեցիները քանդելն և քահանաներին ծաղրելն էր և այդ ժամանակ էր , որ Ավետիք Իսահակյանը ասաց
    « Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով ,
    պատառի համար կնկնեք ծովեծով »
    Թեև իսահակյանի ասածը իրականացավ սակայն դա դեռևս դաս չեղավ մեզ համար :
    Որևե մի Հայկական դպրոցում լինի դա Հայաստանում թէ այլուր հարկավոր է ոսուցանել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը որպեսզի հետագայում վկաները , մորմոնները և մնացած բոլոր շեղումները անկարող լինեն մեր ազգը պառակտել :
    Եվ կրկին քո գրառումը որևէ կապ չունի թեմայի հետ, չնայած որ իր մեջ պարունակում է մարդու իրավունքների ոտնահարման դրույթներ:

    ---------- Ավելացվել է՝ 11:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:36 ----------

    Փորձեմ հստակեցնել:
    Յուրաքանչյուր քաղաքացի ունի կրոնական ազատության իրավունք, ինչը նշանակում ա, որ իրեն չպետք է պարտադրվի որևէ կրոն, որ դպրոցներում չպետք է քարոզվի որևէ կրոն (ուսուցանվի որևէ կրոն): Այս դրույթները քննարկումից ուղղակի դուրս են: Իսկ քննարկվում ա հարցը, թե արդյոք կարելի ա որպես ձևավորման մաս կրոնական ինչ-որ սիմվոլներ կիրառել դպրոցում, ասենք միջանցքում դնել Բուդդայի արձանիկը կամ կախել մի խաչ՝ առանց աշակերտին պարտադրելու դրան երկրպագել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.07.2010), Ձայնալար (02.07.2010)

  13. #7
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կողմ եմ այդ օրենքի ընդունմանը: Այն որ մարդ հավատացյալ լինի, մի քիչ ավելի զսպված կլինի իր քայլերում, ու մի քիչ էլ հայրենասեր: Դա խորհրդանշանական է այդ պատկերի առկայությունը, բայց և շատ կարևոր , այն տաս երեխայից երկուսին գոնե կհետաքրքրի բուն քրիստոնեական արժեքների մասին, թե ինչու է խաչակնքվել և այլն... Կարծում եմ այս ապստամբությունը արդեն շատ տեղին էր, հաշվի առնելով Եվրոպայի մուսուլմանացման արագ տեմպերը..
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (02.07.2010), Hayazn (02.07.2010), հովարս (04.07.2012)

  15. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ընթացքով քննարկում:
    Ժողովուրդ ջան, էս օրենքում խոսք չի գնում կրոնական ուսուցման մասին:
    Խոսք է գնում դպրոցում, դասասենյակում կրոնական սիմվոլ տեղադրելու արգելքի մասին:
    Խոսքը գնում է այն մասին, որ ասենք տնօրենը եթե քրիստոնյա է, իրավունք չունի իր սենյակում խաչ կպցնել (ոչ թե, որ իրավունք չունի քրիստոնեություն քարոզել):

    Նույն կերպ վաղը կարող են արգելել ասենք Մաշտոցի նկար տեղադրել, որտև ինքը քրիստոնյա ա եղել:

    հ.գ. Ինքս համարում եմ արդարացված խաչելություն դնելու արգելքը, թեև դա որոշակի իրավունքների սահմանափակում է: Բայց միևնույն է դուք լրիվ ուրիշ բան եք քննարկում, որը քննարկվող արգելքի ու դրա դեմ բողոքողների հետ բոլորովին կապ չունի:
    Սիրելի Չուկ, ինքս էլ զգացի , որ դուրս եմ գալիս հարցի նեղ ուղղվածության բնույթից, բայց ասելիքս թեմային մոտ էր:

    Թեմայի հեղինակը առաջին տողում գրել է. «Հայաստանը պաշտպանում է դպրոցներում խաչելություն տեղադրելու հայցը»:
    Չգիտեմ, Հայաստանի բոլո՞ր դպրոցներում հիմա քրիստոնեական հավատքին վերաբերող խորհրդանիշներ կան, թե՞ ոչ, բայց ՀՀ սահմանադրության մեջ գրված է՛ որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է: Ինչպես նաև 1948թ հրատարակված «Մարդու իրավունքների հռչակագիրը», որը հետագայում գրեթե բոլոր երկրներն ստորագրեցին ահա թե ինչ է ասում կրոնական ազատությունների առումով:
    Հոդված 9
    Մտքի, խղճի և կրոնի ազատություն

    1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

    2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:
    Այս հռչակագրի դրույթներից ելնելով պիտի թույլ տալ, որ դասարանում ինչ կրոնական դավանանքի երեխա կա, բոլորն էլ բերեն ու իրենց հավատքի խորհրդանիշը կպցնեն պատին, կարևոր չէ, դա խա՞չն է, կիսալուսի՞նը, թե՞ Apple ֆիրմայի կծած խնձորը: Ու բոլորը հավասար իրավունքով:
    Կամ էլ սահմանափակումների կետը պիտի կիրառվի, նորից բոլոր կրոնների համար անխտիր:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 02.07.2010, 11:19:

  16. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արևածագ ջան, մեր մեջ ասած հոդվածի վերնագիրը («Հայաստանը պաշտպանում է դպրոցներում խաչելություն տեղադրելու հայցը ») բավական անհաջող էր, գոնե իմ կարծիքով:
    Իսկ յուրաքանչյուրին թույլատրել որ իր դավանանքի խորհրդանիշը բերի ու պատին կպցնի մի կողմից մարդկային ու գեղեցիկ է, մյուս կողմից ավելորդ լարվածություններ ստեղծելու, կոնֆլիկտների, կոմպլեքսների արտահայտման և այլնի երաշխիք Առնվազն հիմա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.07.2010, 11:26:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (02.07.2010)

  18. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնկրետ դեպքի մասին չեմ խոսա, որտեւ շատ բան իմ համար անհայտ ա, բայց ասեմ, որ եթե ինչ-որ երկիր ունի պետական կրոն (ասենք` Քրիստոնեություն), ապա նախ եւ առաջ ոչ քրիստոնյաները պիտի հարգեն քրիստոնյաների իրավունքները ու համակերպվեն ցանկացած քրիստոնեական սիմվոլի հետ:

    Իսկ եթե պետական կրոն սահմանված չի, ապա ամեն ինչ շատ բարդ ա: Ի վերջո ցանկացած սիմվոլ էլ կարելի ա կրոնականի տակ անց կացնել: Օրինակ` «Դար» ակումբը կրոնական ուղղվածություն չունեցող ֆորում ա, բայց օրինակ էս` սիմվոլը կարելի ա գտնել բազմաթիվ հայկական եկեղեցիների վրա: Հիմա արդյոք ճի՞շտ կլինի, որ ֆորումի անդամներից մեկը գա ասի, թե ինքը քրիստոնյա չի ու էս սիմվոլը իրա իրավունքները ոտնահարում ա:

    Ամեն դեպքում կարծում եմ ցանկացած դեպքում արգելելը սխալ է, որտեւ սիմվոլը ինքը ոչինչ չի պարտադրում, իսկ արգելելը արդեն պարտադրանքի տարրեր է պարունակում:

    ---------- Ավելացվել է՝ 12:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:32 ----------

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    - Դիրեկտորը պահանջել է, որ բեմում միայն սլավոններ լինեն:
    Ցավոք սրտի, ռուսները ռասիստ ու նացիստ մեռնում են, ու ամենացավալին էն ա, որ իրանց հոգեւորականներն էլ էն նացիստ:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (02.07.2010), Freeman (03.07.2010), հովարս (04.07.2012)

  20. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլշևիկները երբ որ մտան Հայաստան առաջին բանը , որ արին եկեղեցիները քանդելն և քահանաներին ծաղրելն էր և այդ ժամանակ էր , որ Ավետիք Իսահակյանը ասաց
    « Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով ,
    պատառի համար կնկնեք ծովեծով »
    Թեև իսահակյանի ասածը իրականացավ սակայն դա դեռևս դաս չեղավ մեզ համար :
    Որևե մի Հայկական դպրոցում լինի դա Հայաստանում թէ այլուր հարկավոր է ոսուցանել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը որպեսզի հետագայում վկաները , մորմոնները և մնացած բոլոր շեղումները անկարող լինեն մեր ազգը պառակտել :
    Հայաստանը հասարակական բաց պետություն է, որևէ կրոն պարտադիր ուսուցանելը անօրինական է եւ անկարելի։
    Ըստ ՀՀ Սահմանադրության, ցանկացած ոք ունի կրոնի, խղճի, դավանանքի.. ազատություն։ Իրավունք չունենք մարդուն պարտադրել կամ այլ կերպ ստիպել որևէ կրոն դավանել կամ ուսանել…

    Ինչ վերաբերում է բուն թեմային, կտրականապես դեմ եմ դպրոցների "կրոնականացմանը"։ Դպրոցը պետք է զերծ լինի ՑԱՆԿԱՑԱԾ կրոնական դրսևորումներից։
    Ես չեմ ուզում, որ իմ երեխան եւ իմ երեխային շրջապատող երեխաները դպրոցական արիքից սկսած "ուղեղի լվացում" անցնեն։
    Բնականաբար, եթե երեխային փոքր տարիքից ներարկես կրոն ու կրոնի սիմվոլիկա, անկախ իր պատկերացումներից, կմտնի մեջ։ Սա ուղղակիորեն բռնություն է մարդու նկատմամբ։ Մարդը պետք է հնարավորություն ունենա բազմակողմանի տեսնել աշխարհը, ոչ թե միայն քրիստոնեական պրիզմայի տակից։

    Հ.Գ. Լրից եկեղեցական ոգում մեջ եք. խաչակնքել, խաչ, պատկերներ, ատրիբուտիկա... Կարևորը արտաքինից ձևացնել հավատ, իսկ ներսում ինչ է՝ կարևոր չի։
    Ես չէի ուզի, որ երեխաները փոքր տարիքից սովորեին կեղծել։ Եթե հավատում են, թող իրենց սրտից իրենց տանը ամեն ինչ էլ անեն, իսկ եթե չեն հավատում, պարտավոր չեն ձևի համար բոլորի պես խաչակնքել...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.07.2010, 11:48:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (05.07.2010), Magic-Mushroom (03.07.2010), Skeptic (02.07.2010), Արևածագ (02.07.2010)

  22. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    74 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո ցանկացած սիմվոլ էլ կարելի ա կրոնականի տակ անց կացնել: Օրինակ` «Դար» ակումբը կրոնական ուղղվածություն չունեցող ֆորում ա, բայց օրինակ էս` սիմվոլը կարելի ա գտնել բազմաթիվ հայկական եկեղեցիների վրա: Հիմա արդյոք ճի՞շտ կլինի, որ ֆորումի անդամներից մեկը գա ասի, թե ինքը քրիստոնյա չի ու էս սիմվոլը իրա իրավունքները ոտնահարում ա:
    Ռամշ, չափազանց հեռուն գնացիր, չափազանց շատ ընդհանրացրեցիր: Քո ցույց տված սիմվոլը, խաչը, լուսին, ուրիշ սիմվոլներ տարբեր տեղեր «անմեղ», ոչ պարտադրովի օգտագործելը, ձևավորման մեջ ներառելը լրիվ ուրիշ կատեգորիա ա, թեմայի քննարկման հետ առնչություն չունի:

    Եթե ես հիմա ակումբի վերևում խաչ դնեմ ու գրեմ «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու կփրկվես դու և քո ընտանիքը» դա կլինի պարտադրանք: Ոչ մեկն ինձնից չի կարողանա պահանջել դա հանել, քանի որ սա սայթ ա ու իմ սեփականությունը, ես եմ որոշում նրա ուղղվածությունը, բայց այ շատերը դիզկոնֆորտի պատճառով կլքեին ակումբը, որտև ակումբն իրանց որոշակի կրոնի կուղղորդեր ու կապ չունի դա պետական կրոն ա, թե ինչ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. #13
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ամեն դեպքում կարծում եմ ցանկացած դեպքում արգելելը սխալ է, որտեւ սիմվոլը ինքը ոչինչ չի պարտադրում, իսկ արգելելը արդեն պարտադրանքի տարրեր է պարունակում:
    Ռամ, կարող ես ինձ ասել սա ինչ է՞
    իսկ սա՞

    իսկ սա՞

    Զգում ես, որ սիմվոլները ավելին քան նշանակություն ունեն...

    ---------- Ավելացվել է՝ 12:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:53 ----------

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...շատերը դիսկոմֆորտի պատճառով կլքեին ակումբը, որտև ակումբն իրանց որոշակի կրոնի կուղղորդեր ու կապ չունի դա պետական կրոն ա, թե ինչ ա:
    Հավելեմ. պետական դպրոցից դժվար թե հեռու "լքես"... ստիպված ես սովորել։
    Էլ չեմ աում, եթե ամբողջ հանրապետությունում պարտադիր լիներ քրիստնեական ուսմունքը...
    ՉԻ կարելի տենց բաներ անել...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (02.07.2010)

  25. #14
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,930
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ եմ միանշանակ: Եղբորս «Կրոնի պատմության» դասագրքերը որ կարդում եմ, էդ գիրքը գրողներին ավելի շատ եմ սկսում չսիրել, քան ադրբեջանի սուտի պատմության գրքերի հեղինակներին: Ձեռքները որ ճար լիներ, անխտիր բոլոր կաթողիկոսներին կկանոնիզացնեին, նույնիսկ @#$% &+? Պետրոս Գետադարձին...

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (03.07.2010)

  27. #15
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ինձ թվում ա էս մեր թեման չի: Եվրոպացիները կրակն են ընկել մուսուլմանների ձեռը ու էս տիպի հարցեր անընդհատ առաջանում են, մինչև էդ գլխաշորով դպրոց գնալն էր, հետո եսիմ ինչը: Հայաստանն էլ գնացել ա ընգել ա «չուժոյ պախմել»՝ ստորագրել ա: Հա, մի կողմից եթե դպրոցը բազմակրոն ա՝ աշակերտների ու դասատուների տեսանկյունից, երևի պետք ա հնարավորինս ձեռնպահ մնալ տենց բաներից: Մյուս կողմից էլ, եթե շատ ընկնեն մարդու իրավունքների հետևից, վաղը մյուս օրը արաբներն ու թուրքերն են պարտադրելու իրանց լուսին մուսինները գերմանացիներին ու ֆրանսիացիներին, ու ոչ մի մարդու իրավունքների հետևից էլ չեն ընկնելու:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (02.07.2010), Արևածագ (02.07.2010)

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 419
    Վերջինը: 17.06.2014, 16:18
  2. Դասավանդման մեթոդները Հայաստանի դպրոցներում
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 23.11.2013, 09:40
  3. Արտասահմանյան գրականության դասավանդումը դպրոցներում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.07.2013, 18:17
  4. «Բանաձև» ընկերությունը Հանրային եթերում
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.09.2008, 15:21
  5. Դպրոցներում շախմատը, որպես հիմնական առարկա
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.11.2007, 09:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •