User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Մթնշաղ. խավարում / The Twilight Saga: Eclipse

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չդիմացա: Twilight-ի հետ իմ ծանոթությունը սկսեց գրքից: Կազմին խաբնվելով, վերցրեցի ու կարդացի առաջինը: Հետ տալս եկավ մի այլ կարգի: Ես կասեի՝ Էնն Ռայսի մռութ գեյ վամպիրներից՝ նամանավանդ Լեստատից ու Արմանդից հետո, նման գիրքը սրբապղծություն էր: Բայց դեռ հեչ, Ստեֆանի Մեյերի գրաֆոմանիան ու էրոտիկ երազներն իդեալական բոյֆրենդի մասին, նախշազարդած ինչ-որ զառանցած սյուժեով վամպիրների մասին (որովհետև այդ գրաֆոմանիան դեռ վաճառել է պետք) դեռ ոչինչ, բայց նրանց ձեռք բերած մասսայականությունը... մարդկանց շրջանում, ովքեր դրանից բացի եթե գիրք կարդացել են, ապա Այբբենարանը: Կարելի էր կարծել՝ դրական երևույթ էր: Բայց Twilight-ից սկսելով նորմալ բաների անցնելու փոխարեն նրանք անցան Twilight-ի ֆիլմերին: Այնպես որ, գիրքը ոչ մի դրական բան չարեց իրականում:

    Այո, ես չէի կարողանում ծիծաղս զսպել, երբ խոսք էր գնում այն մասին, թե ինչպես են վամպիրները վատանում հերոսուհու արյան հոտից: Ամսականներին պետք է որ ողջ աշխարհի վամպիրները հավաքվեին այդ քաղաքում ու հոշոտեին նրան բայց դե ինչ արած՝ Մեյերը ոչ միայն վատ գրող է (թեկուզ ոճային տեսանկյունից), այլ նաև ռոմանտիկ:
    Ռուսներն այս թեմայով լավ անեկդոտ ունեն. մի մարդ սիրահարվում է գրիլ-հավի о_О Ամեն ինչ ընդունված ձևով՝ ամեն տեղ քարշ էր տալիս իր հետ,քնում էր հետը, ամեն կերպ պահպանում, թեև երբեմն շատ էր ուզում խժռել նրան: Նույնիսկ ծանոթացրեց ազգականների հետ, ովքեր հասկանալով մոտեցան դրան, չնայած նույնպես ուզում էին խժռել նրան: Իսկ մոտակայքում շուն էր ապրում, ով առիթը բաց չէր թողնում կծմծել այդ մարդուն ու իր ազգականներին, նույնպես շատ էր սիրում այդ գրիլ-հավին ու նույնիսկ փորձեց խլել այդ մարդուց: Ու կային էլի մարդիկ, ովքեր նույնպես ուզում էին գողանալ ու խժռել այդ գրիլ-հավին, պարզապես այդ մարդուց վրեժ լուծելու համար: Իսկ հավն ինքը երազում էր մարդ դառնալ, քանի որ արդեն սկսել էր փչանալ, վրայից էլ հոտ էր սկսել գալ, ու նույնիսկ սառնարանը ժամանակավոր փրկություն կլիներ: Ինչպես կավարտվի ուտելիքի հետ այս սիրավեպը, կիմանանք Twilight-ի երրորդ մասում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (03.07.2010), Yevuk (03.07.2010), Ինչուիկ (04.07.2010), Ռուֆուս (03.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահրամ Մթնշաղ
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2013, 16:52
  2. Լուսնի լրիվ խավարում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.06.2011, 11:38
  3. Լուսնի խավարում 31.12.2009
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2010, 02:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •