User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Արձագանք

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արձագանք

    Եկեք խոսենք «Արձագանք» խմբի մասին՝ Արտավազդ Բայաթյան եւ Եղիշե Պետրոսյան: Բոլորին իհարկե հայտնի է նրանց «Ծնունդդ շնորհավոր»-ը: Սիրում եմ այս խումբը՝ «Երբ», «Իմ ընկեր», «Ինչ-որ մի օր», «Նոր տարի» եւ էլի շատ ու շատ լավ երգեր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.11.2010), Tig (30.11.2010), Yeghoyan (30.06.2010), Հայկօ (30.06.2010), Շինարար (30.06.2010), Ուլուանա (10.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք խոսենք «Արձագանք» խմբի մասին՝ Արտավազդ Բայաթյան եւ Եղիշե Պետրոսյան: Բոլորին իհարկե հայտնի է նրանց «Ծնունդդ շնորհավոր»-ը: Սիրում եմ այս խումբը՝ «Երբ», «Իմ ընկեր», «Ինչ-որ մի օր», «Նոր տարի» եւ էլի շատ ու շատ լավ երգեր:
    «Արձագանք» խումբը միայն Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը չեն...

    «ԱՐՁԱԳԱՆՔ» համույթը ստեղծվել է 1969թ.-ին:
    Անդամները`

    Արտավազդ Բայաթյան` մենակատար, վոկալ,
    Եղիշե Պետրոսյան` կիթառ,
    Վահան Օհանյան` բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ,
    Հրանտ Ասատրյան` ստեղնաշարային գործիքներ,
    Վաչագան Հայրապետյան` հարվածային գործիքներ:

    Վահան Օհանյանը մի քանի տարի առաջ մահացավ:

    Կարող եք այցելել նրանց պաշտոնական կայքը` http://www.ardzagank.com
    Վերջին խմբագրող՝ davidus: 30.06.2010, 18:31:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.11.2010), Kita (30.06.2010), Monk (09.11.2010), Smokie (01.07.2010), Tig (30.11.2010), Yellow Raven (05.11.2010), Հայկօ (30.06.2010), Նաիրուհի (09.11.2010), Շինարար (30.06.2010)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հույս, սեր, հավատ

    Ես գիտեմ, այսօր դժվար է կրկին,
    Հաղթանակ է պետք անմեղ տանջվածին
    Ես գիտեմ, այսօր խռոված հոգում
    Լռություն է պետք՝ խոր եւ իմաստուն:
    Մի նայիր այդպես՝ չռած աչքերով,
    Բարոյականությունը ուժեղն է ստեղծում,
    Բայց այդքան թերի, այդքան կործանիչ,
    Աստծուց հեռացած եւ նրա խոսքերից
    Աշխարհը տնքում է վարակիչ ցավից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Ես գիտեմ անմեղը խաչվում է վերջում՝
    Մեր անթիվ մեղքերը տանելով իր հետ,
    Ես գիտեմ, որ նենգը փառք ու պատվի մեջ,
    Միշտ ինքն-իրեն ստում է եւ արդարացնում:
    Մի նայրի այդպես դժգոհ հայացքով,
    Փողը փող բերեց ու հետն էլ փորձանք,
    Անհանգիստ, անկուշտ միտքը սով ծնեց,
    Անհոգի մարմինը միայն առուծախ,
    Իսկ աշխարհը տնքում է իր նախկին ցավից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:

    Ես գիտեմ, որ սերն է ի ծնե մեր մեջ,
    Պայծառատեսության աղբյուրը միակ
    Ես գիտեմ, որ հեշտ է լինել դավաճան,
    Քան հավատարիմ ու պարզապես ազնիվ:
    Մի նայիր այդպես, թեւերդ խաչած,
    Բարակ ուղեղն է միշտ այլասերված,
    Այդքան գրավիչ եւ կեղծ կուռքերից
    Հոգնել են բոլորը, բայց կընդունեն նորից,
    Իսկ աշխարհը տնքում է կեղծավոր մտքից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:

    Ես գիտեմ, իղձերը մեծ են մարդկային
    Ավաղ փրկությունն իր հանձնում է իրեն նմանին
    Ես գւտեմ, որ նույնիսկ բարի հույսերին
    Տեղ չկա երբեք ստերի կողքին:
    Մի նայրի այդպես բերանդ բացած
    Իմաստուն խոսքերը ասվել են վաղուց,
    Այդքան համոզիչ եւ այդքան անթերի
    Լինում է միայն ճշմարտությունը պարզ,
    Իսկ աշխարհը տնքում է ստահոդ հույսից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:



    Երբ

    Երբ խոսքերը ավելորդ են,
    Լավ մտքերն էլ խորթ են
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ ընկերդ քեզ օտար է,
    Իսկ օտարն ընկեր է
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը սողալով անցան՝
    Այն, որ ջնջելով հետքերը գնացին:

    Երբ սրբերը մեղավոր են,
    Մեղավորն էլ սուրբ է
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ գործերը միայն թուղթ են,
    Իսկ թղթերը սուտ են
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը քայլելով անցան՝
    Որ փոշի ելավ եւ կնստի գետնին:

    Երբ տեսնողը կույր է,
    Իսկ կույրը տեսունակ է
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ լսողը խուլ է,
    Խուլն էլ ունկնդիր է
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը վազելով անցան՝
    Ոնց աղմուկ ելավ, այնպես էլ կմարի:

    Երբ լացողը ծաղրածու է,
    Իսկ ծաղրածուն տխուր է
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ սոունը խեւերով է,
    Թեւերովն էլ կով է
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը թռնելով անցան՝
    Այդ քամուց անմիտ փոշի եւ աղմուկ ելավ:



    Կենցաղային երգ

    Կարող է պայծառ մտքերդ քեզ հանգիստ չտան,
    Գրքեր գրես հանուն երջանկության,
    Կարող է կկարդան, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց Աստծո խոսքից ասածդ խելացի չի լինի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող է դու ստես, քեզ հավատան,
    Իսկ ճիշտ խոսելը միշտ վնաս բերի,
    Կարող է կհարգեն քեզ, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ, ստողը միշտ կստի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես ձեռք բերել դու բարձր պաշտոն,
    Որ ցնորքները քո իրագործես,
    Կարող են եւ հանեն քեզ, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ կյանքը կղեկավարվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես ունենալ դու սիրուհի՝
    Նվերներով նրան զարմացնես,
    Կարող է կդավաճանի քեզ, կարող է ոչ
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց մեկ ուրիշը քեզ կփոխարինի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես դու գնել, շքեղ մի մեքենա
    Եւ փայփայել ընտանիքիցդ լավ,
    Կարող է գողանան, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես կառուցել դու մի մեծ ամրոց,
    Որ քո ժառանգը միշտ էլ պարծենա քեզանով,
    Կարող է նա քամուն կտա, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց այդ էլ խաղացողը միշտ կպարտվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող է դուրս գնաս մի-փոքր զբոսնելու,
    Իսկ կողքը քո տուրուդմփոց սկսվի,
    Կարող է կսպանեն քեզ, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես առողջությունդ միշտ պահպանել՝
    Ծխախոտին փող չծախսել,
    Կարող է դու առողջ մեռնես, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվիիի նորիիից:
    Յա-հա-հա-հա-հա:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (08.11.2010), Sona_Yar (10.11.2010), Tig (30.11.2010)

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.05.2010
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ ժողովուրդ, էս ինչ ուրախ եմ որ էս թեման բացել եք:
    Շաաաաատ եմ խնդրում կարոող եք ասել թե «սա իմ քաղան էե երգը ոնց ճարեմ: հոգաչափ շնորհակալ կլինեմ:

    իհարկե կներեք երեւի այս թեմային չի վերաբերում խնդանքս, բայց այստեղ շանսերս ավելի շատ են
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.02.2012, 23:09:

  9. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ալբոմ առել էի ժամանակին, «Անահիտ», «Ես ուրիշ ցեղից եմ», «Ծնունդդ շնորհավոր», «Իմ ընկեր»... մի խոսով՝ մի քանի երգ պարբերաբար լսում եմ, ԲԱՅՑ: Բայց փնտրել ու չեմ գտել էն «հերթական անգամ պտույտ կգործի Երկիր մոլորակը շուրջն արևի...» երգը. «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ...» էս էլ չեմ գտնում: Եթե կարող եք, օգնեք :

  10. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաայ, պուճուււր-շատ պուճուր, անհիշելի պուճուր ժամանակ ինձ հիշեցի: Յութուբում մի քիչ լսեմ: Նոստալգիկ ա:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.11.2010), Kita (09.11.2010), Smokie (21.01.2011), StrangeLittleGirl (09.06.2011), Հայկօ (09.11.2010), Հայուհի (10.11.2010)

  12. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ալբոմ առել էի ժամանակին, «Անահիտ», «Ես ուրիշ ցեղից եմ», «Ծնունդդ շնորհավոր», «Իմ ընկեր»... մի խոսով՝ մի քանի երգ պարբերաբար լսում եմ, ԲԱՅՑ: Բայց փնտրել ու չեմ գտել էն «հերթական անգամ պտույտ կգործի Երկիր մոլորակը շուրջն արևի...» երգը. «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ...» էս էլ չեմ գտնում: Եթե կարող եք, օգնեք :
    Ինչ որ մի օրը նշածս «Հայացք ինձ վրա ալբոմում կա

    Մեջբերում startelura-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ ժողովուրդ, էս ինչ ուրախ եմ որ էս թեման բացել եք:
    Շաաաաատ եմ խնդրում կարոող եք ասել թե «սա իմ քաղան է» երգը ոնց ճարեմ: հ
    Վերջին խմբագրող՝ Smokie: 10.11.2010, 10:42:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (30.11.2010)

  14. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.05.2010
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ օպերատիվ պատասխանի համար, բայց... էդ տարբերկը ես ել ունեի... ինձ ամբողջականն է պետք

  15. #10
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ալբոմ առել էի ժամանակին, «Անահիտ», «Ես ուրիշ ցեղից եմ», «Ծնունդդ շնորհավոր», «Իմ ընկեր»... մի խոսով՝ մի քանի երգ պարբերաբար լսում եմ, ԲԱՅՑ: Բայց փնտրել ու չեմ գտել էն «հերթական անգամ պտույտ կգործի Երկիր մոլորակը շուրջն արևի...» երգը. «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ...» էս էլ չեմ գտնում: Եթե կարող եք, օգնեք :
    http://www.speedyshare.com/files/251..._vor_mi_or.mp3
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (10.11.2010)

  17. #11
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամակոր թագուհին

    Հին աշխարհում սեր է եղել, կամ թե չի եղել,
    Սակայն վերջն էլ սիրով լուծել, երբ են ավարտել,
    Թագուհին պատշգամբից նետում էր ծաղիկներ,
    Իսկ սիրուց հարբած ասպետը հորինում երգեր:
    «Սեր իմ, երկու գիշեր է չեմ քնել,
    Քեզ համար, այս երգն եմ հորինել,
    Սեր իմ, կարծես քո ստրուկն եմ ես դարձել,
    Քեզ համար աշխարհը կգերեմ»:

    Հարեւան թագավորները կպան մի վեճի՝
    Թագուհու գեղեցիկ սիրտը ով պետք է գերի,
    Եւ անվերջ պատերազմում էին միմյանց միջեւ,
    Իսկ հաղթողն հպարտ շտապում էր սեր խոստովանել
    «Սեր իմ, երկու գիշեր է չեմ քնել,
    Քեզ համար, այս երգն եմ հորինել,
    Սեր իմ, կարծես քո ստրուկն եմ ես դարձել,
    Քեզ համար աշխարհը կգերեմ»:

    Մի առավոտ լույսը բացվեց պարգևեց նկար,
    Ասպետները սիրուց հուզված սպանեցին իրար
    Իսկ թագուհին պատշգամբից ծաղիկ էր նետում,
    Եվ անմիտ փեսացուների վերջն այսպես ողբում
    «Ինձ ասեք, սակայն որին ընտրեի,
    Ձեր երգերն ինձ շատ են զվարճացրել
    Փոխարենն ահա ձեզ ծաղիկներ,
    Ոչ վերջին սիրո իմ ասպետներ:»

    http://music.gisher.ru/songs/20692/
    Վերջին խմբագրող՝ Smokie: 10.11.2010, 15:55:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.05.2010
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան!!!! Ոչ ոք չգիտի թե "Սա իմ քաղաքն է" երգի ամբողջական տարբերակը որտեղից կարելի է ճարել?, ախր շատ է պետք է

  19. #13
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մի օր

    Անցնում է եւս մեկ տարի
    Եւ ոչնչով չի հիշեցնում անցյալը,
    Նույնիսկ ծանոթ մարդիկ ուրիշ են.
    Փոխվել եմ ես անվերադարձ,
    Դարձել ես դու խորհրդավոր,
    Բայց չի փոխվել զարմանալի աշխարհը:

    Անցնում է եւս մեկ տարի
    Եւ ոչ-մի պահ չի կրկնում նախորդը.
    Թվում էր թե անշարժ է ժայռը,
    Բայց այն շարժվեց ու փլուզվեց,
    Անսպասելիորեն փոխվեց,
    Բայց չի փոխվել նրան պատող աշխարհը:

    Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
    Կհանդիպենք իրար որպես անծանոթներ,
    Կասենք վերջում «մնաս բարով»,
    Բայց հենց այդպես ոչինչ չի ավարտվում:
    Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
    Կհանդիպենք իրար որպես հարազատներ:
    Արեւն անգամ թե խավարի՝
    Ամեն-ինչ կա, եղել է, կլինի:
    Եւ կլինի:

    Անցնում է եւս մեկ տարի,
    Եւ ոչ-ոք չի հարցնում որտեղ
    Ու երբ հալվեց իմ երեկվա պատրանքը:
    Փոխվել ես դու երազներում,
    Փոխել են ինձ իմ երազներն,
    Բայց չի փոխվել նրանց ստեղծող աշխարհը:

    Անցնում է եւս մեկ տարի,
    Հաջորդն եկավ՝ «գալդ բարի»,
    Գուցե այսպես անմիտ էլ կավարտվի:
    Փոխվել եմ ես, եւ փառք Աստծո,
    Փոխվել ես դու, խոստովանի՛ր,
    Բայց չի փոխվել հիանալի աշխարհը:

    Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ
    Կհանդիպենք իրար որպես անծանոթներ,
    Կասենք վերջում «մնաս բարով»,
    Բայց հենց այդպես ոչինչ չի ավարտվում:
    Չի ավարտվում:

    Ինչ որ-մի օր, ինչ-որ մի տեղ
    …………………………………



    Ես ուրիշ ցեղից եմ

    Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում,
    Ամպրոպից վաղուց ես չեմ վախենում.
    Ի՞նչ կա ավելի լավ՝ վատ եղանակից,
    Երբ լացում է երկինքը, ծիծաղում է հոգիս:

    Իսկ դու
    Երբեք մի լացիր
    Երկնքի հետ
    Ու մի բողոքիր
    Քեզ չեն հասկանա:
    Երբեք մի փնտրիր
    Ինձ այնտեղ՝ որտեղ ես չկամ,
    Թե սրտում քո արեւ է՝
    Իմացիր, որ այցի եկա:

    Երբ կանցնի քո ստվերը իմ կողքով, անհայտ,
    Ես է՛լ ստվեր դարձած քո ետեւից կգամ:
    Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում՝
    Երբ լացում է երկինքը ես քեզ եմ սպասում:

    Դու կգաս, երբ լուսինը քեզ կդավաճանի,
    Կայցելես այն տունը, որտեղ ես չեմ լինի :
    Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում՝
    Քանի-դեռ լացում է երկինքը, չեմ անհետանում:

    Իսկ դու
    Երբեք մի լացիր
    …………………………..
    Իմացիր, որ այցի եկա:

    Թող անցնեն բոլորը՝ շարվելով մի կողմ,
    Թող երգեն բոլորը միաձայն՝ լսված երգերը նոր,
    Ես ուրիշ ցեղից եմ դու չես հասկանում՝
    Երբ լացում է երկինքը, իմ հոգին է երգում:

    Իսկ դու
    Երբեք մի փնտրիր
    Ինձ այնտեղ՝ որտեղ ես չկամ
    Ու մի մոլորվիր
    Քեզ ելքը ցույց չեն տա`
    Թե ով է մռայլ ու անձրեւոտ,
    Իմ սրտում արեւ է ու մի-քիչ էլ ծոք:

    Իսկ դու
    Երբեք մի լացիր
    …………………………..
    …………………………..
    Իմացիր, որ այցի եկա:
    Երբեք…

    Երբեք մի փնտրիր
    Ինձ այնտեղ՝ որտեղ ես չկամ,
    Թե սրտում քո արեւ է՝
    Իմացիր, որ այցի եկա:
    Կգամ:



    Այդպես պատահեց

    Պետք է, որ ես հասկանայի քեզ
    Եւ թեկուզ ուշացած՝
    Մենության հետ մեկնաբանեի
    Մտքերը քո պարզ:
    Հավատայի քեզ, լրացնեի քեզ
    Ու երբեմն ապրեի
    Քո մտքերով, քո իղձերով հստակ:

    Հավատում ես, որ այսօր փնտրանքս միակ
    Տարիներն են՝ հեռացող աննկատ:

    Տարիներն արագ անցնում են,
    Անցյալից հեռացնում,
    Անպատասխան մտքերը իմ
    Անցյալ են ձգտում:
    Միեւնույն է, ո՛չ գարունը,
    Ո՛չ աշունն անձրեւոտ
    Չեն լվանա մեր հուշերն աղոտ:

    Հավատում ես, որ այսօր փնտրանքս միակ,
    Տարիներն են՝ հեռացող աննկատ:

    Եւ այդպես պատահեց,
    Որ այս մեծ աշխարհում
    Մնացինք մեն-մենակ
    Ես եւ դու, ես եւ դու,
    Եւ մեզ քայլ առ քայլ հետապնդող,
    Այս կյանքի … մեզ հանգիստ չտվող
    Մտքերը, իղձերը մեր:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Stranger_Friend (29.04.2013), Tig (30.11.2010)

  21. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտորումներ գարեջրի սրահում

    Թող ճերմակ մազերը գլուխս ծածկեն,
    Թող տարիները ամեն-ինչ ջնջեն,
    Թող հեռանանք, չտեսնենք էլ իրար,
    Բայց հուշերում կապրենք անդադար:

    Քանի-դեռ միասին ենք անհույս չէ ոչինչ,
    Անգամ կնահանջի վտանգը կործանիչ,
    Ոմանք բաժանվում են առանց պատճառի
    Եւ զոհ են դառնում ամեն-մի փորձանքի:

    Անհամար անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի,
    Հերթական սերունդը մեր դուռը կթակի,
    Որ մեզ չթվա, թե մենք ենք միայն հույսն աշխարհի:

    Եւ պետք է ներել խեղճ մոլորվածին,
    Կարող ենք ամենքս զոհ դառնալ կեղծին,
    Թող խորհուրդ տվողն էլ պատրանք չտածի,
    «Լինել թե չլինել»-ը նա չի որոշի:

    Որերորդ անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի,
    Հերթական սերունդը քո դուռը կթակի,
    Որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի:

    Գուցե անիմաստ է աստղեր որոնել,
    Կամ աննպատակ ճանապարհ ընկնել,
    Կամ ոսկե ձկնիկը ձեռքից բաց թողնել,
    Բայց երբ միասին ենք պետք չէ ընկճվել:

    Թող ճերմակ մազերը գլուխս ծածկեն,
    Թող տարիները ամեն-ինչ ջնջեն,
    Թող-որ կորցնենք, չգտնելով ոչինչ,
    Բայց չէ՞-որ ամեն-ինչ… չէ՞-որ ամեն-ինչ կրկնվում է նորից:

    Որերորդ անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի,
    Հերթական սերունդը քո դուռը կթակի,
    Որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի:

    Անհամար անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի:
    Հերթական սերունդը մեր դուռը կթակի,
    Որ մեզ չթվա, թե մենք ենք միայն հույսն աշխարհի:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (30.11.2010)

  23. #15
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ այստեղ չեն սպասում

    Երբ կձանձրանակ ես ինքս ինձանից
    Եւ ինքս ինձ չեմ ունենա էլ, ոչ-մի ասելիք,
    Դուրս կգամ փողոց ու աննպատակ կթափառեմ
    Իսկ գուցե հին ընկերներիս տները կայցելեմ:

    Իմ առջեւ բացվում են, անհամար դռներ,
    Իսկ ետեւում կանգնած, անսպասելի զարմանք արտահայտող դեմքեր
    Մեկը սգի մեջ է, իսկ մյուսը խնջույքի,
    Իսկ մեկն էլ բաժանվել է ու անվերադարձ մեկնել:

    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:

    Կփորձեմ գտնել անկյունն այն հարազատ
    Որտեղ իմ սերն էր առաջին ապրում նույն առաջին հարկում,
    Բայց չեմ ճանաչում, ոչ տունը ոչ այգին,
    Ունայնությունն է իշխելով ջնջել հիշողությունը իմ:

    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:

    Եւ շտապող քայլերը կբերեն ինձ տուն,
    Թվում է թե գտել եմ ձանձրույթից այս փրկություն,
    Բայց հին նկարներից ու թղթերից այդ հին
    Միայն թափվում է ժամանակի փոշին:

    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:

    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:
    Եւ ինձ այստեղ ոչ-ոք այլեւս չի սպասում,
    Եւ ինձ այստեղ ոչինչ այլեւս չի պահում:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (30.11.2010), Ապե Ջան (29.11.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •