Ծնունդդ շնորհավոր
Թաքցնում են աչքերը քո
Տխրությունը տարվա,
Գեղեցիկ է ժպիտը քո
Ու անկեղծ,
Սեղանի շուրջ նստած են
Հարազատ դեմքեր,
Միաձայն գովերգում են քեզ:
Շփոթված ես, դե ի՞նչ արած,
Համբերել է պետք,
Շռայլում ես զգացմունքը
Քո մեջ կուտակված,
Դու գիտես ցանկությունդ,
Ցանկություն կմնա,
Եթե սիրտդ բարի է,
Կիրականանա:
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Թող լինի այսօր:
Համոզված ես, որ քո կամքով
Ճանապարհը ընտրած,
Անկորուստ չի եղել,
Չի եղել եւ հարթ:
Քեզ մի միտք է անվերջ
Լռությամբ ուղեկցում,
Որ մարդիկ հարազատ
Չլքեն քեզ կյանքում:
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Թող լինի այսօր:
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Ծնունդդ շնորհավոր,
Թող լինի այսօր:
Թաքցնում են աչքերը քո
……………………………
Միաձայն գովերգում են քեզ:
Ծնունդդ շնորհավոր,
…………………………….
Թող լինի այսօր:
Էջանիշներ