Անահիտ
Հորինված չէր առասպելը քո մասին,
Եղել ես դու Անահիտ,
Խորհրդավոր, զարմանալի ժպիտն եմ քո
Պատկերացնում Անահիտ
Եւ թվում է թե, ես լսում եմ քո ձայնը,
Որ կանչում է ինձ ու տանում է հեռու
Եւ գերել է ինձ հմայիչ քո հայացքը,
Երազում եմ ես թե արթուն:
Շուրջբոլորս մարդաշատ էր, աղմկոտ,
Սպասում էի քեզ Անահիտ:
Թեթեւ քայլով անցար հանկարծ ու ժպտացիր,
Նայում էի քեզ Անահիտ:
Եւ թվում է թե, կրկնվել էր այս պահը,
Ճանաչում եմ ես քո հայացքը անհուն
Եւ թվում է թե, ես լսում եմ քո ձայնը,
Որ կանչում է ինձ ու տանում է հեռու:
Եւ շարունակ
Անսպասելի հայտնվում ես,
Անցնում ես իմ կողքով,
Դու իմ կողքով:
Անսպասելի հայտնվում ես,
Անհուն սիրո երգով,
Սիրո երգով:
Թե աստղերը կուղեկցեն ճանապարհիս,
Քեզ մոտ կգամ Անահիտ,
Ամեն կողմից երգ կլսվի եւ նոր եւ հին,
Քո մասին Անահիտ
Եւ թվում է թե, ես լսում եմ քո ձայնը,
Որ կանչում է ինձ ու տանում է հեռու:
Անսպասելի հայտնվում ես,
Անցնում ես իմ կողքով,
Դու իմ կողքով:
Անսպասելի հայտնվում ես,
Անհուն սիրո երգով,
Սիրո երգով:
Կանչում էր ինձ քո ձայնը
Օ Անահիտ
Եւ քո ներող հայացքը
Օ Անահիտ,
Զարմանալի ժպիտը
Քո Անահիտ,
Անցնում ես իմ կողքով,
Դու իմ կողքով
Անհուն սիրո երգով,
Սիրո երգով,
Անցնում ես իմ կողքով,
Սիրո երգով:
Էջանիշներ