User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Արձագանք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտորումներ գարեջրի սրահում

    Թող ճերմակ մազերը գլուխս ծածկեն,
    Թող տարիները ամեն-ինչ ջնջեն,
    Թող հեռանանք, չտեսնենք էլ իրար,
    Բայց հուշերում կապրենք անդադար:

    Քանի-դեռ միասին ենք անհույս չէ ոչինչ,
    Անգամ կնահանջի վտանգը կործանիչ,
    Ոմանք բաժանվում են առանց պատճառի
    Եւ զոհ են դառնում ամեն-մի փորձանքի:

    Անհամար անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի,
    Հերթական սերունդը մեր դուռը կթակի,
    Որ մեզ չթվա, թե մենք ենք միայն հույսն աշխարհի:

    Եւ պետք է ներել խեղճ մոլորվածին,
    Կարող ենք ամենքս զոհ դառնալ կեղծին,
    Թող խորհուրդ տվողն էլ պատրանք չտածի,
    «Լինել թե չլինել»-ը նա չի որոշի:

    Որերորդ անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի,
    Հերթական սերունդը քո դուռը կթակի,
    Որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի:

    Գուցե անիմաստ է աստղեր որոնել,
    Կամ աննպատակ ճանապարհ ընկնել,
    Կամ ոսկե ձկնիկը ձեռքից բաց թողնել,
    Բայց երբ միասին ենք պետք չէ ընկճվել:

    Թող ճերմակ մազերը գլուխս ծածկեն,
    Թող տարիները ամեն-ինչ ջնջեն,
    Թող-որ կորցնենք, չգտնելով ոչինչ,
    Բայց չէ՞-որ ամեն-ինչ… չէ՞-որ ամեն-ինչ կրկնվում է նորից:

    Որերորդ անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի,
    Հերթական սերունդը քո դուռը կթակի,
    Որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի:

    Անհամար անգամ պտույտ կգործի
    Երկիր մոլորակը շուրջն արեւի:
    Հերթական սերունդը մեր դուռը կթակի,
    Որ մեզ չթվա, թե մենք ենք միայն հույսն աշխարհի:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (30.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •