User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Արձագանք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արձագանք

    Եկեք խոսենք «Արձագանք» խմբի մասին՝ Արտավազդ Բայաթյան եւ Եղիշե Պետրոսյան: Բոլորին իհարկե հայտնի է նրանց «Ծնունդդ շնորհավոր»-ը: Սիրում եմ այս խումբը՝ «Երբ», «Իմ ընկեր», «Ինչ-որ մի օր», «Նոր տարի» եւ էլի շատ ու շատ լավ երգեր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.11.2010), Tig (30.11.2010), Yeghoyan (30.06.2010), Հայկօ (30.06.2010), Շինարար (30.06.2010), Ուլուանա (10.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք խոսենք «Արձագանք» խմբի մասին՝ Արտավազդ Բայաթյան եւ Եղիշե Պետրոսյան: Բոլորին իհարկե հայտնի է նրանց «Ծնունդդ շնորհավոր»-ը: Սիրում եմ այս խումբը՝ «Երբ», «Իմ ընկեր», «Ինչ-որ մի օր», «Նոր տարի» եւ էլի շատ ու շատ լավ երգեր:
    «Արձագանք» խումբը միայն Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը չեն...

    «ԱՐՁԱԳԱՆՔ» համույթը ստեղծվել է 1969թ.-ին:
    Անդամները`

    Արտավազդ Բայաթյան` մենակատար, վոկալ,
    Եղիշե Պետրոսյան` կիթառ,
    Վահան Օհանյան` բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ,
    Հրանտ Ասատրյան` ստեղնաշարային գործիքներ,
    Վաչագան Հայրապետյան` հարվածային գործիքներ:

    Վահան Օհանյանը մի քանի տարի առաջ մահացավ:

    Կարող եք այցելել նրանց պաշտոնական կայքը` http://www.ardzagank.com
    Վերջին խմբագրող՝ davidus: 30.06.2010, 18:31:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.11.2010), Kita (30.06.2010), Monk (09.11.2010), Smokie (01.07.2010), Tig (30.11.2010), Yellow Raven (05.11.2010), Հայկօ (30.06.2010), Նաիրուհի (09.11.2010), Շինարար (30.06.2010)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #4
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հույս, սեր, հավատ

    Ես գիտեմ, այսօր դժվար է կրկին,
    Հաղթանակ է պետք անմեղ տանջվածին
    Ես գիտեմ, այսօր խռոված հոգում
    Լռություն է պետք՝ խոր եւ իմաստուն:
    Մի նայիր այդպես՝ չռած աչքերով,
    Բարոյականությունը ուժեղն է ստեղծում,
    Բայց այդքան թերի, այդքան կործանիչ,
    Աստծուց հեռացած եւ նրա խոսքերից
    Աշխարհը տնքում է վարակիչ ցավից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Ես գիտեմ անմեղը խաչվում է վերջում՝
    Մեր անթիվ մեղքերը տանելով իր հետ,
    Ես գիտեմ, որ նենգը փառք ու պատվի մեջ,
    Միշտ ինքն-իրեն ստում է եւ արդարացնում:
    Մի նայրի այդպես դժգոհ հայացքով,
    Փողը փող բերեց ու հետն էլ փորձանք,
    Անհանգիստ, անկուշտ միտքը սով ծնեց,
    Անհոգի մարմինը միայն առուծախ,
    Իսկ աշխարհը տնքում է իր նախկին ցավից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:

    Ես գիտեմ, որ սերն է ի ծնե մեր մեջ,
    Պայծառատեսության աղբյուրը միակ
    Ես գիտեմ, որ հեշտ է լինել դավաճան,
    Քան հավատարիմ ու պարզապես ազնիվ:
    Մի նայիր այդպես, թեւերդ խաչած,
    Բարակ ուղեղն է միշտ այլասերված,
    Այդքան գրավիչ եւ կեղծ կուռքերից
    Հոգնել են բոլորը, բայց կընդունեն նորից,
    Իսկ աշխարհը տնքում է կեղծավոր մտքից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:

    Ես գիտեմ, իղձերը մեծ են մարդկային
    Ավաղ փրկությունն իր հանձնում է իրեն նմանին
    Ես գւտեմ, որ նույնիսկ բարի հույսերին
    Տեղ չկա երբեք ստերի կողքին:
    Մի նայրի այդպես բերանդ բացած
    Իմաստուն խոսքերը ասվել են վաղուց,
    Այդքան համոզիչ եւ այդքան անթերի
    Լինում է միայն ճշմարտությունը պարզ,
    Իսկ աշխարհը տնքում է ստահոդ հույսից,
    Բայց ճշմարտությունը վանում իրենից:

    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:
    Հույս, սեր հավատ:



    Երբ

    Երբ խոսքերը ավելորդ են,
    Լավ մտքերն էլ խորթ են
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ ընկերդ քեզ օտար է,
    Իսկ օտարն ընկեր է
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը սողալով անցան՝
    Այն, որ ջնջելով հետքերը գնացին:

    Երբ սրբերը մեղավոր են,
    Մեղավորն էլ սուրբ է
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ գործերը միայն թուղթ են,
    Իսկ թղթերը սուտ են
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը քայլելով անցան՝
    Որ փոշի ելավ եւ կնստի գետնին:

    Երբ տեսնողը կույր է,
    Իսկ կույրը տեսունակ է
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ լսողը խուլ է,
    Խուլն էլ ունկնդիր է
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը վազելով անցան՝
    Ոնց աղմուկ ելավ, այնպես էլ կմարի:

    Երբ լացողը ծաղրածու է,
    Իսկ ծաղրածուն տխուր է
    Կյանքը թող շարունակվի:
    Երբ սոունը խեւերով է,
    Թեւերովն էլ կով է
    Կյանքը թող շարունակվի:

    Անփոփոխ մնաց միայն մի բան,
    Երբ բոլորը թռնելով անցան՝
    Այդ քամուց անմիտ փոշի եւ աղմուկ ելավ:



    Կենցաղային երգ

    Կարող է պայծառ մտքերդ քեզ հանգիստ չտան,
    Գրքեր գրես հանուն երջանկության,
    Կարող է կկարդան, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց Աստծո խոսքից ասածդ խելացի չի լինի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող է դու ստես, քեզ հավատան,
    Իսկ ճիշտ խոսելը միշտ վնաս բերի,
    Կարող է կհարգեն քեզ, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ, ստողը միշտ կստի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես ձեռք բերել դու բարձր պաշտոն,
    Որ ցնորքները քո իրագործես,
    Կարող են եւ հանեն քեզ, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ կյանքը կղեկավարվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես ունենալ դու սիրուհի՝
    Նվերներով նրան զարմացնես,
    Կարող է կդավաճանի քեզ, կարող է ոչ
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց մեկ ուրիշը քեզ կփոխարինի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես դու գնել, շքեղ մի մեքենա
    Եւ փայփայել ընտանիքիցդ լավ,
    Կարող է գողանան, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես կառուցել դու մի մեծ ամրոց,
    Որ քո ժառանգը միշտ էլ պարծենա քեզանով,
    Կարող է նա քամուն կտա, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց այդ էլ խաղացողը միշտ կպարտվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Բայց առանց այդ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող է դուրս գնաս մի-փոքր զբոսնելու,
    Իսկ կողքը քո տուրուդմփոց սկսվի,
    Կարող է կսպանեն քեզ, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Կարող ես առողջությունդ միշտ պահպանել՝
    Ծխախոտին փող չծախսել,
    Կարող է դու առողջ մեռնես, կարող է ոչ,
    Թե բախտը քո վրա չծիծաղի,
    Բայց առանց քեզ էլ կյանքը կշարունակվի
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:

    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվի նորից:
    Եւ վաղն ամեն-ինչ կսկսվիիի նորիիից:
    Յա-հա-հա-հա-հա:

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (08.11.2010), Sona_Yar (10.11.2010), Tig (30.11.2010)

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.05.2010
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ ժողովուրդ, էս ինչ ուրախ եմ որ էս թեման բացել եք:
    Շաաաաատ եմ խնդրում կարոող եք ասել թե «սա իմ քաղան էե երգը ոնց ճարեմ: հոգաչափ շնորհակալ կլինեմ:

    իհարկե կներեք երեւի այս թեմային չի վերաբերում խնդանքս, բայց այստեղ շանսերս ավելի շատ են
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.02.2012, 23:09:

  9. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ալբոմ առել էի ժամանակին, «Անահիտ», «Ես ուրիշ ցեղից եմ», «Ծնունդդ շնորհավոր», «Իմ ընկեր»... մի խոսով՝ մի քանի երգ պարբերաբար լսում եմ, ԲԱՅՑ: Բայց փնտրել ու չեմ գտել էն «հերթական անգամ պտույտ կգործի Երկիր մոլորակը շուրջն արևի...» երգը. «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ...» էս էլ չեմ գտնում: Եթե կարող եք, օգնեք :

  10. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Մեջբերում startelura-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ ժողովուրդ, էս ինչ ուրախ եմ որ էս թեման բացել եք:
    Շաաաաատ եմ խնդրում կարոող եք ասել թե «սա իմ քաղան էե երգը ոնց ճարեմ: հոգաչափ շնորհակալ կլինեմ:

    իհարկե կներեք երեւի այս թեմային չի վերաբերում խնդանքս, բայց այստեղ շանսերս ավելի շատ են
    http://www.4shared.com/mp3/2d3pSzUk/..._qaxaqn_e.html
    Էս երգի ամբողջական տարբերակնա
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.02.2012, 23:10: Պատճառ: Մեջբերման շտկում

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayazn (04.02.2012), Smokie (09.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •