Ես հարբած եմ
Ես հարբած եմ եւ գինուց եւ քեզանից,
Այս պահին չեմ վախենում անգամ պահից,
Եթե գնամ՝ կմոռանաս ինձ, այդ գիտեմ,
Ա՜խ, գոնե մի-քիչ էլ քեզ հետ մնամ, քեզ հետ տանջվեմ:
Եւ էլ տեղ չունեմ ես շտապելու
Եւ ոչինչ չունեմ քեզ ասելու,
Լռությունն է մեր միակ վկան, ես այդ գիտեմ,
Ա՜խ, գոնե մի-քիչ էլ քեզ հետ մնամ, թեկուզ լռեմ:
Դեռ ինձ շոյում են քո նուրբ ձեռքերը,
Դեռ ինձ նայում են քո անմեղ աչքերը,
Ուզում եմ ես քեզ հետ մնալ,
Եւ աստղերի փայլը հեռու
Կարտացոլվի մեր աչքերում
Ու կփոխի հետքերը մեր ափերու:
Եւ չեզոք կյանքից մի ակնթարթ,
Տերեւի պես պոկվելով, կընկնի գետնին.
Դա աշունն է իմ կյանքի, ես այդ գիտեմ,
Ա՜խ, գոնե մի-քիչ էլ քեզ հետ մնամ, թեկուզ լռեմ:
Դեռ ինձ շոյում են քո նուրբ ձեռքերը,
Դեռ ինձ նայում են քո անմեղ աչքերը,
Ուզում եմ ես քեզ հետ մնալ,
Եւ աստղերի փայլը հեռու
Կարտացոլվի մեր աչքերում
Ու կփոխի հետքերը մեր ափերու:
Բեռնել երգը
Էջանիշներ