Եա էլ:
Ես ենթադրում եմ , պատկերացնում Smokie ջան էդ կյանքը ու ինձ դա շատ է դուր գալիս:Ենթադրենք թե մեզանից ոչ-ոք կյանքում որեւէ պրոբլեմ չունի, ոչ-մի ցավ չի տեսել: Արդյոք հետաքրքի՞ր կլիներ եթե մարդը միայն վայելեր կյանքը: Ես կարծում եմ այդ դեպքում մարդը շատ քիչ բան կսովորեր կյանքից, քիչ բան կհասկանար այս աշխարհից, նրան իհարկե չէր մտահոգի ոչինչ ու հնարավոր է կյանքը որոշ հետաքրքրություններ կորցներ:
Ես հասկանում եմ, որ մեր այժմյան կյանքը բարդությունների, դժվարությունների, ուրախությունների ու երջանիկ պահերի հաջորդկանություն է: Սև ու սպիտակ շերտերը միմյանց փոխարնում են: Ու հենց սև շերտերն են մեզ կոփում, մեզ կերտում, մեզ օգնում մեր ներքին ուժը, պոտենցիալը բացահայտել ու գնահատել սպիտակ շերտի տված ուրախությունը, գեղեցկությունը, լավը: Ու չպետք է խուսափել ոչ սև շրջանից, ոչ էլ բաց թողնել սպիտակի բերկրանքը…
Բայց իմ կարծիքով այդ երկակիություններից, այդ միմյանց հաջորդող շերտերից այն կողմ կա էլի մի բան, կա հենց ինքը կայունությունը, անփոփոխը, իրական ուրախության աղբյուրը… Ու երբ դա բացահայտենք, մենք էլ չենք ունենա խնդիրներ հաղթահարելու, դժբախտություններին ու տխրություններին դիմակայելու խնդիր… Մենք կլինենք մենք ու վերջապես կսկսենք անել այն, ինչի համար կարծում ենք լույս աշխարհ ենք եկել՝ ԱՐԱՐԵԼ: Ու եթե արարումը շատերին ձանձրալի թվա, թող այդպես էլ լինի… Ես այդպիսի կյանք եմ ուզում ու դրան եմ ձգտում:
Էջանիշներ