User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Մազերի խնամք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լվանալու ընթացքում և լվանալուց անմիջապես հետո մազերը սանրելու վնասակարությունն իր բացատրությունն ունի. էդ ժամանակ գլխամաշկը, բնականաբար, տաքացած է լինում, մազարմատներն էլ տաքությունից թուլացած են լինում, որի հետևանքով հեշտությամբ կարող են պոկվել ու թափվել, դրա համար էլ խորհուրդ չի տրվում էդ ժամանակ սանրել։ Ես, օրինակ, տարիներ շարունակ լվանալու ընթացքում սանրում էի, ու ահավոր շատ էին թափվում մազերս, հետո տարբեր մարդկանցից լսեցի, որ լվանալու ժամանակ սանրել չի կարելի, դրանից հետո էլ չեմ սանրել ու իսկապես զգացի փոփոխությունը. շատ ավելի քիչ էին թափվում մազերս։

    Ի դեպ, մի խորհուրդ, հատկապես խուճուճ մազեր ունեցողներին, որոնք մազերը հազվադեպ են սանրում, բայց ընդհանուր առմամբ բոլորին էլ վերաբերում է։ Մազերը սանրելն ընդհանրապես ոչ միայն դրանք հարդարելու ու կոկիկ տեսք տալու համար է, այլև գլխամաշկի մերսում է ապահովում, ինչը շատ կարևոր է մազերի առողջ ու նորմալ աճի համար։ Հետևաբար հարկավոր է օրական առնվազն մեկ անգամ գլխամաշկի մերսում անել, բայց ցանկալի է՝ մի քանի անգամ։ Սանրի միջոցով էլ կարելի է մերսել գլխամաշկը՝ առանց մազերը սանրելու, ուղղակի գլխի տարբեր հատվածներին սանրի ատամները քսելով։

    Բայց հիմնական մերսումը կատարվում է հետևյալ կերպ. երկու ձեռքի բոլոր մատների ծայրերով սկսում եք մանր շրջանաձև շարժումներով մերսել գլխամաշկի բոլոր հնարավոր հատվածները՝ սկսած ճակատային մասից, քունքերով մինչև ծոծրակ, մի խոսքով՝ փորձում եք ընդգրկել գլխի ամբողջ մակերեսը։ Ի դեպ, դրանից հետո բավական հաճելի զգացողություն է լինում սովորաբար. գլխամաշկը մի տեսակ հանգստանում է, դե, մազերի համար էլ, բնականաբար, օգտակար է։

    Մյուս մերսումը կատարվում է հետևյալ կերպ. երկու ձեռքով բռնում եք մազերը տարբեր մասերից՝ արմատներից մի երկու սմ վերևից, ու գլխամաշկը հետ ու առաջ շարժում, հետո՝ նույնը գլխի բոլոր հատվածներում։ Կարող է տպավորություն լինել, որ այդպիսով ահագին մազեր կպոկվեն, բայց մի վախեցեք, էս պրոցեդուրայի ընթացքում պոկվում են միայն արդեն տեղից թույլ ու հիվանդ մազերը, որոնք էսպես թե էնպես շուտով պոկվելու էին սանրելուց կամ ուղղակի՝ ինքնիրեն։

    Պարզ ու հեշտ գործողություններ են, որոնք իսկապես օգտակար են։ Ընդամենը մի քիչ հավես է պետք, նույնիսկ ժամանակ համարյա չի ծախսվում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.07.2010, 22:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.07.2010), Արևածագ (07.07.2010), Արևհատիկ (07.07.2010), Մանուլ (07.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաշկի խնամք և կոսմետոլոգիա
    Հեղինակ՝ docart, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.09.2023, 15:07
  2. Մազերի կտրվածք, սանրվածք
    Հեղինակ՝ Shah, բաժին` Նորաձևություն և ոճ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.11.2016, 17:55
  3. Հեծանիվի խնամք, վերանորոգում
    Հեղինակ՝ insider, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 5
    Վերջինը: 01.08.2015, 01:44
  4. Մազերի բուժում և խնամք
    Հեղինակ՝ vansed, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.10.2011, 21:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •