Կա: Կիրառվում ա: Բայց չկա հստակ սահմանում, թե ով է «պրոֆեսիոնալ գրողը» (professional writer/профессиональный писатель):
Ըստ հիմնական սահմանումների պրոֆեսիոնալ գրող անվանում են էն մարդկանց, ովքեր գրելով փող են աշխատում: Ընդ որում ըստ ընդլայնված սահմանման հեչ պարտադիր չի, որ գրական գործ գրի, այսպես պրոֆեսիոնալ գրող կարող են համարվել գրքեր հրատարակելով փող աշխատող գրողները, լրագրողները, սցենարիստները, բլոգերները և այլն:
Ըստ մեկ այլ սահմանման պրոֆեսիոնալ գրող են բոլոր գեղարվեստական գրքերի հեղինակները:
Մեկ ուրիշ սահմանումն ասում է, որ պրոֆեսիոնալ գրող են որոշակի հմտությունների տիրապետող գրողները, հմտությունների շարքին դասելով լեզվի ճկունությունը, գրվածքի խորության աստիճանը, սահուն անցումներ կազմակերպելու կարողությունը և այլն:
Էջանիշներ