Կներեք նվաստ էլեկտրոնշիկիս, բայց զզվցրիք

Չուկի հետ 100 տոկոսով համաձայն եմ: Բառն ու էդ 2 իմաստներն էլ: Իմաստներն էլ իրարից կիլոմետրերով հեռու չեն՝ այսինքն
եթե մարդը դրանով փող ա աշխատում, ենթադրվում ա, որ իրա գործը լավ գիտի պրոֆեսիոնալ ա (էդ բառի 4-րդ իմաստով): Կախված կոնտեքստից դժվար չի կռահել, թե որ իմաստով ա բառը օգտագործվել՝ եթե ասում ենք պրոֆեսիոնալ լրագրող, ավելի շուտ հասկանում ենք լրագրող, որն ունի որոշակի մասնագիտական հմտությունների մակարդակ, քան մարդ, որն իր հանապազօրյա հացն է վաստակում որպես լրագրող, իսկ եթե ասում ենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հասկանում են մի մարդ, որը հանդես է գալիս ֆուտբոլային ակումբներից մեկում ու վարձատրվում է դրա համար, ոչ թե տաղանդավոր ֆուտբոլիստ:
Բայց էս սաղ օֆտոպ ա:
Թեմայի մասին: Երբ հարցադրում է արվում թե ո՞վ է համարվում պրոֆեսիոնալ գրող, առաջին հերթին ենթադրվում է, որ խոսքը գրողի որոշակի հատկությունների մասին է, այլ ոչ թե նրա եկամուտի աղբյուրի, քանի որ հակառակ դեպքում թեմա բացելը իմաստ չէր ունենա:
Էջանիշներ