Է ես կասեմ, միշտ եմ ասել: Էդ բառի՝ իմ նշած իմաստը իմ մեջ չափազանց խորն է նստած՝ ուրիշների օրինակներին հետևելով փոխվելու համար: «Լավ մասնագետ» իմաստն էլ կա, բայց երբ ինձ մոտ ասում են «պրոֆեսիոնալ դզող-փչող ա», ես հասնակում եմ, որ էդ մարդուն ժեշտ ուղղելու համար փող են տալիս, իսկ երբ ասում են «թույն դզող-փչող ա», հասկանում եմ, որ լավ մասնագետ ա:
Բառի իմաստը առաջին անգամ հայրս է բացատրել, երբ դեռ շատ փոքր էի, երևի հենց էդ պատճառով է, որ ինձ համար «պրոֆեսիոնալը» համարժեք է «մասնագիտությամբ փող աշխատողին»: Ինձ բացատրում էր, որ սովետում բոլոր ֆուտբոլիստները, ներառյալ Արարատի ու հավաքականի խաղացողները, պաշտոնապես համարվում էին սիրող սպորտսմեններ, որովհետև Սովետում ֆուտբոլիստն իրավունք չուներ ֆուտբոլ խաղալու համար փող ստանալու. դա կապիտալիստական խայտառակություն էր: Սովետի իսկական քաղաքացին պիտի բանվոր ու գյուղացի լիներ, ոչ թե գնդակ տշող. պրոֆեսիոնալների լիգա չկար:
Էջանիշներ