Դե եթե ընդհանրապեսի մասին խոսք բացվեց, դուք՝ ադմիններդ, մի շատ հետաքրքիր հոբբի ունեք. լեզվի հիշում եք միայն այն, որ լեզուն կենդանի օրգանիզմ ու զարգացող երևույթ է (ու թքած մնացած բոլոր տեսությունների վրա՝ պարուրաձևից սկսած մինչև էպիկուրյան ու մինչև ֆյուսեյ ու թեսեյ), ու դա մեջբերում եք ամենաանհարմար պահին: Կարժաճամկետ կտրվածքում ամեն փոփոխություն չի, որ զարգացում է. որոշ բաներ ուղղակի թյուրիմացության արդյունք են: Դու ի՞նչ չափանիշներով ես որոշում՝ որն է սխալը, իսկ որը՝ զարգացումը: Շատերի գործածելը դեռ որոշիչ գործոն չի: Եվ որտե՞ղ է այստեղ զարգացումը, եթե բառի առաջնային ու ճիշտ իմաստն անհետ կորում է՝ իր տեղը զիջելով հոմանիշների երկար շարքում հերթական մի բառի: Ես այստեղ միայն հետընթաց եմ տեսնում:
Էջանիշներ