Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե եթե ընդհանրապեսի մասին խոսք բացվեց, դուք՝ ադմիններդ, մի շատ հետաքրքիր հոբբի ունեք. լեզվի հիշում եք միայն այն, որ լեզուն կենդանի օրգանիզմ ու զարգացող երևույթ է (ու թքած մնացած բոլոր տեսությունների վրա՝ պարուրաձևից սկսած մինչև էպիկուրյան ու մինչև ֆյուսեյ ու թեսեյ), ու դա մեջբերում եք ամենաանհարմար պահին: Կարժաճամկետ կտրվածքում ամեն փոփոխություն չի, որ զարգացում է. որոշ բաներ ուղղակի թյուրիմացության արդյունք են: Դու ի՞նչ չափանիշներով ես որոշում՝ որն է սխալը, իսկ որը՝ զարգացումը: Շատերի գործածելը դեռ որոշիչ գործոն չի: Եվ որտե՞ղ է այստեղ զարգացումը, եթե բառի առաջնային ու ճիշտ իմաստն անհետ կորում է՝ իր տեղը զիջելով հոմանիշների երկար շարքում հերթական մի բառի: Ես այստեղ միայն հետընթաց եմ տեսնում:
Չէ, ես սիրող եմ. ինձ փող չեն տալիս դրա համար:
Իսկ եթե ամեն բառի, կանոնի սխալ գործածություն համարենք լեզվի զարգացում, ու˜ր կհասնի: Էդ դեպքում կստացվի, որ գրական հայերենից կիլոմետրերով հեռու մարդիկ խոսում են ամենաժամանակակից հայերենով, իսկ անպաճույճ բառն անպայման իմաստով ամենաժամանակակից բառն է:
Ես պրոֆեսիոնալ ադմին չեմ ու ընդահանրապես մասնագիտությամբ ադմին չեմ
Հայկ ջան, ի տարբերություն շատ լեզվաբանների (իրականում իմ կողմից մեղք կլինի բոլորին այդպես անվանել) ես լեզվին որպես կաղապարված երևույթ չեմ նայում ու կանոններից դուրս ոչ մի բանի չնայում: Առաջընթա՞ց: Ես նման բան չեմ ասել: Զարգացումը պարտադիր չի առաջընթաց լինի: Կարելի է օրինակներ գտնել բազում բառերի, որոնք կորցրել ենք, գործածությունից հանել ենք, առաջնային իմաստն ենք կորցրել և այլն: Սա լա՞վ է: Ես նման բան չեմ ասել: Բայց եղելություն է: Կոնկրետ «պրոֆեսիոնալ» բառը... հմմմ... անկեղծորեն հուսով եմ, որ ժամանակն էս բառը ուղղակի սրբելու ու տանելու ա, բայց ներկայիս իր կարգավիճակը առավելապես իր որակական հատկանիշ ցուցանող իմաստն ա: Դու դա չե՞ս տեսնում: Ուսումնասիրի: Հեռու գնալ պետք չի, բոլորովին պատահական չի, որ բառը թարգմանվել ու մեզ հրամցվել ա արհեստածին «արհեստավարժ» բառով, պատահական չի, որ մեծամասնությունը որակական իմաստով են կիրառում, երբ ինչ-որ մեկի պրոֆեսիոնալությունից են խոսում, նկատի են ունենում ոչ թե իր աշխատանքը, այլ իր՝ տվյալ գործում վարպետությունը, ու լսողներն էլ հենց դա են հասկանում: Եղելությունը սա ա: Ու եղելությունն էն ա, որ նման դեպքերում բառարանից մեջբերումներ բերելը իրավիճակը չի շտկում:
Գրեթե բոլորս եթե նկատի ենք ունենում, որ Պողոսը լրագրությամբ փող ա աշխատում, բայց նրան այդ գործի վարպետ չենք համարում, ասում ենք «Պողոսը լրագրող ա աշխատում» կամ նման ուրիշ տիպի նախադասություն, բայց ոչ «Պողոսը պրոֆեսիոնալ լրագրող ա»: Սա ա եղելությունը: Չնկատելու՞ տանք իրականությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լրագրող Պողոսի օրինակը տեղին չի. գոյություն ունի կոնտեսքտ, գոյություն ունի մասնագիտական ժարգոն, գոյություն ունեն լեզվական նորմեր, ու ընդհանրապես՝ հազար ումի բան գոյություն ունի, որոնք մի լեզվական իրադրությունում քեզ կպարտադրեն ասել «լրագրող ա աշխատում», իսկ մյուսում՝ «պրոֆեսիոնալ լրագրող ա»: Համաձայնվիր, որ «պորֆեսիոնալ» բառը շատ ավելի նեղ շրջանակներում կարող է գործածվել, քան «էսինչ է աշխատում» արտահայտությունը. գրեթե բոլորի ասելը դեռ ոչ մի բան չի նշանակում, բառերը կիրառելիության օբյեկտիվ ցուցիչներ ունեն, որոնք դրանց ճիշտ ու սխալ, կամ հնացած ու նոր լինելու վրա բնավ չեն ազդում: Բառը «լավ մասնագետ» իմաստով օգտագործողների մեծագույն մասը նույնիսկ չի էլ կասկածում էդ բառի առաջին իմաստի մասին, ինչպես որ «համբյուր» երգող երգիչների մեծ մասը համոզված են, որ էդ բառը հենց «համբյուր» է, ոչ թե «համբույր»: Սխալը էս է: Ես երբ սխալ եմ տեսնում, չեմ համակերպվում դրա հետ, չեմ ասում՝ «մեծամասնություն, լեզվի մեջ մտնել, էլ ոչ մի բան չենք կարող անել» և այլն: Շատ լավ էլ կարող ենք, անկասկած՝ կարող ենք, ու համակերպվելը հաստատ լուծում չի:
Օրինակդ գիտե՞ս՝ ինչին էր նման: Ոնց որ ասես՝ մեծամասնությունը փայտի գործ անող Պողոսին ասում է «մեբելշիկ», ու մենակ մեր հարևան պրոֆեսորն է ասում «հյուսն», ուրեմն «հյուսն» բառը սխալ է: Ցանկացած բառ իր տեղն ու իր գործածողը ունի, էլի եմ ասում, էնպես չի, էլի, որ ով շատ է, նա է ճիշտը:
Հայերեն բառ չլինելն ու առաջնային իմաստի անկարևոր լինելը իրար հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն, պատճառահետևանքային կապի նշույլ անգամ չկա էդ երկու երևույթների միջև, բնավ չեն պայմանավորված միմյանցով, ու չգիտես ինչու՝ ինձ թվում է, որ դու դա լավ էլ հասկանում ես: Ի՞նչ «բնականաբար», ի՞նչ բան: Ես նյարդայնանում եմ, երբ ամեն քայլափոխի էդ բառի անտեղի գործածությանն եմ հանդիպում, բայց ավելի եմ նյարդայնանում, երբ փորձում ես էդ սխալ գործածությունը արդարացնել: Եթե դու, երկրորդը, երրորդը, ովքեր դեռ ունակ են հասկանալու, որ էդ բառը ուրիշ իմաստ ունի, փորձեք գոնե դուք ճիշտ էդ օգտագործել (չեմ ասում՝ ուրիշներին էլ հասկացնել), ինչ-որ շանս կարող է դեռ լինի: Բայց դու ասում ես՝ հա, հասկանում եմ՝ ինչն ինչոց է, բայց արդեն «մտել ա լեզվի մեջ» ու բոլորը ուրիշ բան են հասկանում էդ ասելով, ուրեմն ջհանդամ իմ էն սկզբում հասկացածը, ոնց բոլորը, տենց էլ ես: Տենց հո չի՞ ախր:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 05.10.2010, 23:41:
Վախ մամա ջան:
Էս էլ եմ ասում ու թեման հուսահատված լքեմ:
Հայկ, էդ բառի՝ ոչ հայերեն բառի, օտարալեզու արմատ ունեցող բառի առաջնային իմաստի կիրառությունը ինձ երբևէ պետք չի եկել ու երբևէ չի կարող պետք գալ: Ես դրա փոխարեն կարող եմ ասել, որ «էսինչ մարդը լրագրությամբ է իր փողն աշխատումը», «մասնագիտությամբ լրագրող է», «լրագրող է աշխատում», «Լրագրություն է անում» ու նման բազում ուրիշ արտահայտություններ: Ինձ իր առաջնային իմաստը երբևէ պետք չի գա: Եթե երբևէ կարիք ունենամ խոսելու օրինակ անգլերենով, ապա խնդիր չկա, կարող եմ օգտագործել նաև այդ իմաստը:
Բայց բառն ունի նաև որակական իմաստ, բառաններով ամրագրված ու դրա էդ իմաստով կիրառելը երբեք չի կարող սխալ լինի: Ես նորից մշտապես կձգտեմ օտարալեզու բառի փոխարեն օգտագործել հայերեն բառեր, այդ թվում հմուտ, վարպետ, հրաշալի և այլն, բայց կարիքի դեպքում առանց վարանելու կօգտագործեմ նաև պրոֆեսիոնալ բառը, որովհետև այդ բառն այդ իմաստը ունի, լայնորեն տարածված է, սխալ չի, ու ավելին, սխալ է որևէ մեկին ասել, որ այդ իմաստով չի կարելի կիրառել:
Ոչ մեկն, օրինակ, իրավունք չունի քեզ ասել, որ առաջնային իմաստով չկիրառես, որովհետև էդ բառն էդ առաջնային իմաստը չունի:
Բայց դու կամ որևէ ուրիշ մեկն էլ չեք կարող ասել, որ որևէ մեկն այդ բառի այդ որակական իմաստը չկիրառի, որովհետև այդ իմաստը ճիշտ է, գոյություն ունեցող է, մեր մոտ տարածված է:
Կրկնում եմ, փաստում եմ, պնդում եմ: Պրոֆեսիոնալ բառը ունի որակական իմաստ արտահայտող իմաստ ու յուրաքանչյուրի որոշելիքն է այդ իմաստը կիրառել, թե ոչ: Այդ իմաստի կիրառությունը լրիվ ճիշտ ա, հակառակ պնդողները՝ սխալ պնդում կանեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուլուանա (06.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ