Իսկ ես պրոֆեսիոնալ դեմագոգ եմ, Հայկ ջան, չնայած դրանով երբևէ փող չեմ աշխատել:
Էդ «սխալ եք իմացել, հիմա հասկացեքն»-երը թարգեք ու հասկացեք պարզագույն ճշմարտություն: Աշարհում մի օր ստեղծվել է պրոֆեսիոնալ բառը, որը նշանակում է մասնագիտությամբ փող աշխատող մարդը (թեև դրա բացատրությունների մեջ կան նաև բնութագրումներ, որ պրոֆեսիոնալ անվանում են նաև իրենց մասնագիտությանը լավ տիրապետողներին, կամ որոշակի ատեստատավորում անցածներին և այլն): Բայց բառը ստեղծվել է մասնագիտություն ունեցող ու էդ մասնագիտությամբ փող աշխատող իմաստով: Հետո եկել ա մեզ ա հասել, ուրիշներին էլ ա հասել: Հետո աշխարհի տարբեր տեղերում, էդ թվում Հայաստանում էդ բառին տվել են նրբերանգ՝ որակական բնութագիր, ու հիմա ով ուզում ա պնդի բառարանայինը, քանի ֆորումում քննարկում արվի, քանի հարյուր բառարանից մեջբերվի դրա առաջնային իմաստը, էս բառը էս նշանակությամբ արդեն իսկ մտել ա լեզվի մեջ ու ոչ մեկը ի զորու չի հանելու
---------- Ավելացվել է՝ 23:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:18 ----------
հ.գ. Ասածս էն ա, որ իմ «պրոֆեսիոնալ դեմագոգ» կոչումին վայիս մի եղեք![]()
Էջանիշներ