Ժող, բայց ինչի՞ եք մտածում, որ եթե գրողը պրոֆեսիոնալ չէ, ուրեմն անգրագետ ա, կամ էլ խելքը ոչ մի բանից չի հասնում
Օրինակի համար մեր հարևան Վալոդը էլեկտրիկ ա, բայց ամբողջ կյանքը գիրք ա կարդացել ու ինքն էլ շատ հետաքրքիր դետեկտիվ պատմվածքներ է գրում: Էդ պատմվածքներն էլ ֆինանսներ չունենալու պատճառով չի տպագրում, փոխարենը տալիս է ընկեր, բարեկամներին, որ կարդան: Հիմա ինչի՞ եք մտածում, որ մեր հարևան էլեկտրիկ Վալոդը, ով պետք է գրող դառնար, բայց բախտի բերմամբ դարձել ա էլեկտրիկ, ավելի անտաղանդ ա, քան մեր Գրողների Միության գրող ու ցավերը: Հայաստանում էլ պրոֆեսիոնալ գրողների բանը բուրդ ա, խեղճերը իրենք գրում են, իրենք կոմպով գրածները հավաքում են, իրենք գիրքը ձևավորում են, իրենց միջոցներով տպագրում են, վերջում էլ իրենք իրենց գրքերը ծախում են, որ մի կերպ տպագրության ծախսերը հոգան...
Էջանիշներ