[ծանր բանով ընկել ա Rhayader-ի հետևից] Եթե իրենց ապրուստը գրելով չեն վաստակել, ուրեմն պրոֆեսիոնալներ չեն: Ասում եմ, էլի, «պրոֆեսիոնալ» բառի ընկալումն ինձ համար ուրիշ է, քեզ համար՝ ուրիշ: Էն կեղծ թարգմանված «արհեստավարժը» չի, կոպիտ ասած: Ու ընդհանրապես՝ պրոֆեսիոնալ գրողի գաղափարը էդքան էլ վաղուց չի, որ հայտնվել է: Պրոֆեսիոնալ գրողների կայանալու համար հարկավոր էր, որ գրելով փող աշխատելու ամբողջ միկրոստրուկտուրան կայանար. գրական գործակալներ, հրատարակչություններ, գրախանութներ, գրքի համար վճարող հասարակություն, գրական պրոդյուսերներ, ամսագրեր, թեմատիկ ժողովածուներ, դրամաշնորհներ, գրական մրցանակներ. մի խոսքով՝ ձևավորվեր մի այնպիսի միջավայր, որտեղ փողեր են պտտվում:
Էջանիշներ