Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, ես ներքաշվեցի այս խոսակցության մեջ մածունը մածուն ա, կաթը` կաթ, սպիտակը` քարը տրաքի ճերմակ, և դու ստեղծագործողի անկյունում թեմաներ ես բացում
Եթե երկուսին գումարած երկու հավասար է ընդամենը չորսի, ու՞մ են պետք բոլոր Պիկասոները, Բեթհովենները, Սարոյանները Բառարանում այսպես է գրված և վե՞րջ, ես կարծիքներից որևէ մեկին իմ համակրությունը չեմ արտահայտում այս գրառմամբ, պարզապես «Գրականություն» բաժնում ստեղծագործող մարդկանց քննարկման վերաբերյալ այս համեմատությունդ ավելին քան ոչ տեղին եմ համարում:
Շին, նույնն ա: Նույն սխալ գործածության արդյունքն ա, որ բառն ուրիշ իմաստով են հասկանում շատերը: Ես կոնկրետ էդ օրինակը բերեցի, որ ակնհայտ լինի: Իսկ քո հարցը կարելի ա ուրիշ կերպ ձևակերպել. պրոֆեսիոնալ գրողը ճի՞շտ բան ա, թե՞ չէ: Որոշ ռոմանտիկներ կասեն, որ գրողը չպիտի փողի համար գրի, որ պիտի հոգուց գրի... Լավ էլի: Էդ խնդիրն իմ մասնագիտության մեջ էլ կա, ասում են՝ բժիշկը չպիտի փողի համար աշխատի: Ու նորից կասեմ. լավ էլի:

Ասածս ինչ ա. պրոֆեսիոնալ գրողը փող աշխատող գրողն ա: Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք: Դա կարա համընկնի լավ գրող լինելու հետ, կարա և չհամընկնի, կարա նաև մեր սուբյեկտիվ ընկալումը տարբեր լինի: