Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Լրագրող Պողոսի օրինակը տեղին չի. գոյություն ունի կոնտեսքտ, գոյություն ունի մասնագիտական ժարգոն, գոյություն ունեն լեզվական նորմեր, ու ընդհանրապես՝ հազար ումի բան գոյություն ունի, որոնք մի լեզվական իրադրությունում քեզ կպարտադրեն ասել «լրագրող ա աշխատում», իսկ մյուսում՝ «պրոֆեսիոնալ լրագրող ա»: Համաձայնվիր, որ «պորֆեսիոնալ» բառը շատ ավելի նեղ շրջանակներում կարող է գործածվել, քան «էսինչ է աշխատում» արտահայտությունը. գրեթե բոլորի ասելը դեռ ոչ մի բան չի նշանակում, բառերը կիրառելիության օբյեկտիվ ցուցիչներ ունեն, որոնք դրանց ճիշտ ու սխալ, կամ հնացած ու նոր լինելու վրա բնավ չեն ազդում: Բառը «լավ մասնագետ» իմաստով օգտագործողների մեծագույն մասը նույնիսկ չի էլ կասկածում էդ բառի առաջին իմաստի մասին, ինչպես որ «համբյուր» երգող երգիչների մեծ մասը համոզված են, որ էդ բառը հենց «համբյուր» է, ոչ թե «համբույր»: Սխալը էս է: Ես երբ սխալ եմ տեսնում, չեմ համակերպվում դրա հետ, չեմ ասում՝ «մեծամասնություն, լեզվի մեջ մտնել, էլ ոչ մի բան չենք կարող անել» և այլն: Շատ լավ էլ կարող ենք, անկասկած՝ կարող ենք, ու համակերպվելը հաստատ լուծում չի:
Հայկ, բառը հայերեն բառ չի ու բնականաբար իրա առաջնային իմաստը մեզ միլիոն տարի պետք չի:
Իսկ այ որակական հատկանիշ իմաստով կիրառության մտել ա հայերենում: Հայերենում պրակտիկորեն որևէ այլ իմաստով չի գործածվում:
Օրինակս տեղին էր, ճիշտ էր