Ժող,
բացառապես ամեն տեղ ամրագրված ա, որ պրոֆեսիոնալ եսիմինչը էն մարդն ա, ով իր էդ եսիմինչությամբ փո՛ղ ա աշխատում: Ախր սրանից պարզ ու հասարակ բան չկա, պետք ա ուղղակի ընդունեք, որ էդ մի բանն էլ չեք իմացել կամ սխալ եք իմացել, անցնենք առաջ, էդքան բան

: Ի՞նչ կապ ունի, թե քանի հոգի են էդ բառը հիմնականում սխալ օգտագործում: Հայերի մեծ մասը համոզված ա, որ «մեղանչել» նշանակում ա «զղջալ, մեղա գալ». բռնենք մենք էլ սկսենք էդ իմաստով օգտագործել, մեկ ա, արդեն ուզենք թե չուզենք, մտել ա ժողովրդի մեջ, չէ՞: Էսօր փորձի համար երկու բանասերի էլ եմ տվել էս ցավոտ հարցը, երկուսն էլ չգիտեին էս պարզ ճշմարտությունը: Խնձորին ինչքան ուզում ես՝ տանձ ասա, դրանից տանձ չի դառնա ախր:
Ինձ հետ բանավիճելիս խնդրում եմ զերծ մնալ «լավ, հանճարեղ, իր գործի գիտակ, գրագետ, ճանաչված, տաղանդավոր» և այլ՝ որակ ցույց տվող բառերից. ես լրիվ ուրիշ դաշտում եմ խաղում

: «Վարպետ» բառը կարելի է օգտագործել, բայց բացառապես որպես հատուկ անուն:
Էջանիշներ