Որոշեցի մի քիչ կենդանություն տալ էս թեմային
Ըստ Ե. Չարենցի
Ես իմ անուժ Հայաստանի «Ազատ», «Անկախ» բառն եմ սիրում,
Առաջ երգելն ու խնդալը, հիմա միայն լալն եմ սիրում,
Որպես ՀԱԿ-ի ծրագրի կենսագործման փորձված միջոց,
Վերևներից հույսս կտրած, ես «Վերվերի» պարն եմ սիրում:
Սիրում եմ այս կյանքը դաժան, ուր ամեն կողմ՝ ալան-թալան,
Նրանց, որոնք մեր փողերը արտերկրի բանկեր տարան,
Իսկ շատերն այստեղ չունեն ի՞նչ շաքարի, հացի դրամ,
Որոնց հետ ես ըմբռնումով, արդեն թեյը … դառն եմ սիրում;
Կամենամ էլ, չեմ մոռանա հովհարաձև լույսերը մեր,
Մթնում կորած սենյակներում արհեստավարժ մրսելը մեր,
Եվ ազգընտիր պառլամենտի, որ խորտակեց հույսերը մեր,
Ամբիոնից անվերջ հոսող երկար-բարակ ճառն եմ սիրում;
Կաթվածահար սրտիս համար լավի հույս ու հավատ չկա,
Ավերեցինք, ինչ ունեինք, սրանից էլ հո վատ չկա՞,
Վառարանը ինչո՞վ վառենք, ճրագի մեջ երբ նավթ չկա,
Ավա~ղ, դարձած վառելափայտ` մեր ծիրանի ծա՛ռն եմ սիրում…
Էջանիշներ