User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ

  1. #1
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ



    Այս կայքում դուք կարող եք գտնել հայկական ամենատարբեր ապրանքներ, գրքեր, սկավառակներ (երաժշտություն, գեղարվեստական ֆիլմեր, ֆիլմեր հայաստանի մասին եվ այլն), հուշանվերներ, հագուստ եվ այլ հայկական ապրանքներ:
    Առաքում կատարվում է ամբողջ աշխարհում, անմիջապես հայաստանից:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 24.06.2010, 13:29:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (24.06.2010), երեքնուկ (27.06.2010), ԿԳԴ (25.06.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ed2010

    ՇՆորհակալություն հետաքրքիր կայքի համար։ Հատկապես շնորհակալություն եմ հայտնում, որ ընձեռել եք հնարավորություն մի կայքում գտնելու միայն հայկական ապրանքներ։ Անչափ գովելի է, ուրախալի և հաճելի

    Մի քանի բաներ նայեցի և հատկապես դուր եկավ այն, որ յուրաքանչյուր բաժին ունի ենթաբաժիններ։ Այսինքն դուք չեք վերցրել ու օրինակ բոլոր գրքերը կամ սեղմապնակները դրել մի բաժնում ու վերջ։ Այդ բաժնում ստեղծել եք նաև ենթաբաժիններ, ինչը հեշտացնում է ուզածդ ապրանքը շուտ գտնելը։

    Նաև լավ է, որ այբբենական կարգով եք դասավորել ապրանքները։ Դա էլ օգնում է, որ օրինակ եթե փնտրում եմ երաժշտական ալբոմ, տեսնեմ միևնույն հեղինակի բոլոր գործերը միասին ու ոչ թե ցիրուցան եղած։

    Հետո ընթացքում էլի կնայեմ ու կգրեմ կարծիքս։

    Բայց ունեմ մի քանի հարցեր։ Shopping Cart բաժնում երևում է այսպիսի հաղորդագրություն։
    SHIPPING
    Orders <$30 = $5.99
    Orders >$30 = FREE
    Սա վերաբերում է բոլո՞ր տեսակ ապրանքներին։
    Սա վերաբերում է բոլո՞ր երկրներ ուղարկելուն։
    Չի՞ գործում քաշային տարբերակը։ Այինքն եթե ես պատվիրեմ 10 CD, դրանց shipping-ի համար պիտի վճարեմ միայն $5.99, թե՞ նման դեպքերում ավելանում է ծախսերը։
    Ի՞նչ տիպի փոստային ծառայությամբ եք ուղարկում ապրանքները։
    Ապրանքը հասցեատիրոջը չհասնելու դեպքում onlinearmenianstore.com-ը կրո՞ւմ է որևէ պատասխանատվություն։ Կամ տալի՞ս է երաշխիքներ, որ ապրանքը անպայման կհասնի գնորդին։

    Ունեմ նաև մի առաջարկ։ Եթե հնարավոր է երաժշտությությու CD/DVD/BLU-RAY բաժնում ավելացրեք ավելի շատ հայկական դասականների գործեր՝ Կոմիտա, Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան, Առնո Բաբաջանյան....

    Նախապես շնորհակալություն հարցերիս պատասխանելու համար

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (27.06.2010)

  5. #3
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն Jarre

    Ցանկացած պատվերի առաքման գինը կազմում է $5.99, եթե պատվերի գինը չի գերազանցում $30-ը, անկախ ապրանքների քանակից և քաշից:
    Եթե պատվերի գինը գերազանցում է $30-ը, պատվերը առաքվում է անվճար, անկախ ապրանքների քանակից և քաշից:
    Սա վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին և գործում է բոլոր երկրների համար:
    Ապրանքներն ուղարկվում են Հայփոստի միջոցով, tracking number-ի կիրառմամբ, որն իրենից ներկայացնում է հատուկ կոդ, որի օգնությամբ փոստային ծառայության օգնությամբ ցանկացած ժամանակ կարող է ստուգվել ապրանքի գտնվելու վայրը, ստուգել իրականում ապրանքը հասել է պատվիրատուին թե ոչ:
    Դեռևս չի գրանցվել ապրանքը պատվիրատուին չհասնելու որևէ դեպք, սակայն այդպիսի դեպքերում կայքը իր վրա է վերցնում պատասխանատվությունը և ապրանքի կորստի դեպքում հնարավորինս սեղմ ժամկետներում կառաքի ապրանքը ևս մեկ անգամ:

    Շնորհակալություն նաև առաջարկների համար, կցանկանայի նշել, որ կայքում դեռևս շատ ապրանքներ են ավելանալու, այդ թվում նաև մեր դասականների ստեղծագործությունները:

    Ուրախ կլինեմ պատասխանել նոր հարցերի:

    Շնորհակալություն

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (27.06.2010)

  7. #4
    Սկսնակ անդամ երեքնուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2009
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև...
    ed ջան ես արդեն ասել եմ կարծիքս այս կայքի մասին. ինձ դուր է գալիս դիզայնը, ամենակարևորը, որ շատ պարզ է, հարմար օգտվելու հարմար: Համաձայն եմ Jarre -ի առաջարկի հետ` << Կոմիտա, Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան, Առնո Բաբաջանյան....
    Գիտեք, ես այնքան էլ շատ չեմ ուսումնասիրել նման բնույթի կայքերը, բայց ինձ անչափ ուրախացրեց այն, որ կայքում իրենց տեղն ունեն ԳՐՔԵՐԸ ........ Շնորհակալություն ed2010 :
    Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ և ԿԳԴ-ի անունից, որ <<Երեքնուկ>> -ը նույնպես ներկայացրել ես www.onlinearmenianstore.com - ում

    Մոռացա ասել ed2010 բարի գալուստ Ակումբ .....
    Արվեստը բնության զուգահեռն է և ոչ թե նրա շարունակությունը...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (27.06.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Jarre

    Ցանկացած պատվերի առաքման գինը կազմում է $5.99, եթե պատվերի գինը չի գերազանցում $30-ը, անկախ ապրանքների քանակից և քաշից:
    Եթե պատվերի գինը գերազանցում է $30-ը, պատվերը առաքվում է անվճար, անկախ ապրանքների քանակից և քաշից:
    Սա վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին և գործում է բոլոր երկրների համար:
    Շատ շնորհակալ եմ պատասխանների համար

    Ուրախալի է, որ բոլոր տեսակ ապրանքները ուղարկվում են այդքան էժան, իսկ եթե $30-ը անցնում է ապրանքի գինը, ապա անվճար։ Իրոք շատ լավ է։ Թող ebay-ը, amazon-ը և այլ կայքեր սովորեն ճիշտ աշխատելու ձևը


    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրանքներն ուղարկվում են Հայփոստի միջոցով, tracking number-ի կիրառմամբ, որն իրենից ներկայացնում է հատուկ կոդ, որի օգնությամբ փոստային ծառայության օգնությամբ ցանկացած ժամանակ կարող է ստուգվել ապրանքի գտնվելու վայրը, ստուգել իրականում ապրանքը հասել է պատվիրատուին թե ոչ:
    Լավ գաղափար է tracking number-ով ուղարկելը։ Իսկ մի հարց։ Հնարավո՞ր է այդ կոդը օնլայն ստուգել, թե՞ պետք է զանգահարել փոստ և այդպես ճշտել։


    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռևս չի գրանցվել ապրանքը պատվիրատուին չհասնելու որևէ դեպք, սակայն այդպիսի դեպքերում կայքը իր վրա է վերցնում պատասխանատվությունը և ապրանքի կորստի դեպքում հնարավորինս սեղմ ժամկետներում կառաքի ապրանքը ևս մեկ անգամ:
    Ընտիր է։ Ձեզ մաղթում եմ հաջողություններ և որ այդպիսի դեպքեր չգրանցվեն


    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ կլինեմ պատասխանել նոր հարցերի:
    Միակ նոր հարցը, ed2010։ Նախատեսվո՞ւմ է կայքի հայերեն տարբերակը, թե՞ սա հիմնականում նախատեսված է արտասահմանի հայերի և արտերկրացիների համար, ու հետևաբար իմաստ չկա թարգմանելու հայերեն։




    Մեջբերում երեքնուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ և ԿԳԴ-ի անունից, որ <<Երեքնուկ>> -ը նույնպես ներկայացրել ես www.onlinearmenianstore.com - ում
    Հա, իրոք, ես էլ շատ ուրախացա, որ տեսա Երեքնուկի աշխատանքները ձեր կայքում ու նաև այն, որ Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքը գտնվում է Friends բաժնում։ Ապրե՛ք

    Չգիտեմ, ռեալ ցանկություն է, թե ոչ, բայց շատ կցանկանայի, որ սկսեիք նաև նկարների վաճառք ձեր կայքում։

    ed2010, քեզ, ձեր ողջ թիմին ու onlinearmenianstore.com-ին մաղթում եմ հաջողություններ ձեր պրոեկտում։ Ապրե՛ք, լավ գործ եք անում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (27.06.2010)

  11. #6
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն Jarre, հարցերի և բարեմաղթանքների համար :-)

    Ինչ վերաբերում է tracking number-ին, ասեմ որ Հայփոստը դեռևս այդպիսի հնարավորություն չունի, ապրանքի տեղը կարելի է ստուգել միայն իրենց դիմելու միջոցով, և պատասխանում են ոչ անմիջապես, այլ 1-2 օրվա ընթացքում... Առաջին անգամ որ հարցրեցի Հայփոստի աշխատակցուհուն օնլայն ստուգելու մասին, այնպիսի զարմացած հայացք ընդունեց... :-) :-) :-)

    Կայքի հայերեն տարբերակն ունենալու իմաստ դեռևս չենք տեսնում, քանի որ այն նախատեսված է արտասահմանից առևտուր կատարելու համար: Եթե ավելացնենք լեզուներ, ըստ երևույթին դրանք կլինեն ֆրանսերենը և ռուսերենը: Հետագայում, եթե Հայաստանում նույնպես մարդիկ սկսեն վստահել օնլայն առևտրին, այդ դեպքում մենք կքննարկենք նաև ՀՀ շուկայի համար աշխատելու տարբերակը:

    Նկարների վաճառքով դեռևս որոշել ենք չզբաղվել, քանի որ դրանց ուղարկելն ունի որոշակի փաստաթղթային դժվարություններ: Որքանով որ հետաքրքրվել ենք, ուղարկվող նկարի համար պետք է ունենալ թույլտվություն մշակույթի նախարարությունից:

    Եվս մեկ անգամ շնորհակալություն!!

    ---------- Ավելացվել է՝ 12:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:45 ----------

    Շնորհակալություն նաև երեքնուկին բարի խոսքերի համար :-) :-) :-)

  12. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2010
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ կայք է , ուղակի այքան են ՀՀ TV-ները աստղերին ցույց տալիս արդեն մարդ Ձանձրանում է, լավ կլինի առաջին էջում լինեն Նուռ, կարպետ այդպիսի տեսականի

  13. #8
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն james_arm

    Կայքում առաջին էջի ապրանքները պատահական սկզբունքով են երևում: Իսկ ինչ վերաբերում է Նուռ, կարպետ և նմանատիպ տեսականիին, շուտով կավելացվեն նաև այդպիսի ապրանքներ և դրանք էլ մարդիկ անպայման կտեսնեն առաջին էջում:

  14. #9
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.onlinearmenianstore.com կայքում արդեն վաճառվում է "Շարմ" ընկերության ողջ արտադրանքը:

  15. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.onlinearmenianstore.com կայքում արդեն վաճառվում է "Շարմ" ընկերության ողջ արտադրանքը:
    Շատ ուրախ եմ, ed2010

    Իմ կարծիքով Շարմը միակ կազմակերպություններից է, որը ներկայացնում է քչից շատից ճաշակով գործեր։ Տեսա, որ արդեն ունեք հայկական ջազի DVD-ներ ու մի քանի լավ CD-ներ։ Իրոք ուրախ եմ։ Կարծում եմ, որ մեր արտասահմանցի հայրենակիցներին, ովքեր սիրում են ճաշակով երաժշտություն, սա շատ կուրախացնի։

    Իսկ մի առաջարկ։ Մտածե՞լ եք CD/DVD-ները ներկայացնել ըստ լեյբըլների։ Օրինակ ինձ հետաքրքիր են միայն Շարմի արատադրանքները, կամ Բարսեղյանց ռեկորդսի։ Գուցե գործնակա՞ն լինի նման հնարավորություն ընձեռելը։

    Սա պարզապես առաջարկ է։ Ուրախ եմ ձեր առաջընթացի համար ու մաղթում եմ հաջողություններ

  16. #11
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Jarre,

    Կայքում հնարավոր է փնտրել ըստ ստուդիայի, աջ կողմում, ներքևում կա Manufacturers/Publishers բացվող ցուցակ, որտեղից կարելի է փնտրել դիսկերն ըստ ստուդիաների կամ գրքերն ըստ հրատարակչությունների:
    Այլ պարամետրերով փնտրման համար ուղղակի կարելի է օգտվել փնտրումից:

    Շնորհակալություն, և ուրախ կլինեմ լսել այլ առաջարկներ:

  17. #12
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելիներս՝ գները թանկ չ՞են

    Օրինակ՝ սա 2500 դրամ, 7$: Մի քիչ թանկ է ինձ թվում է:

  18. #13
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Apeh Jan,

    Չեմ կարծում որ գները թանկ են, քանի որ մենք պարբերաբար ուսումնասիրում ենք շուկան և գրեթե բոլոր ապրանքներն առաջարկում ենք ավելի ցածր գնով, քան ներկայացված է նմանատիպ այլ կայքերում:

    Ինչ վերավերում է կոնկրետ այդ սկավառակին, ճիշտն ասած ինձ չի հանդիպել ավելի էժան տարբերակ:

    Հարգանքներով`
    http://www.onlinearmenianstore.com
    Վերջին խմբագրող՝ ed2010: 21.07.2010, 08:24:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (21.07.2010)

  20. #14
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.onlinearmenianstore.com կայքում արդեն վաճառվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթները:
    Գրքերի մեծ մասի մեջ տեղադրված են "Ներկիր ինքդ" ներդիրներ:

  21. #15
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կայքում ավելացել է նոր բաժին` Լուսանկարներ և բացիկներ , որտեղ վաճառվում են հայկական թեմայով լուսանկարներ, բացիկներ, ալբոմներ, նմանատիպ այլ ապրանքներ:
    Շուտով կայքի միջոցով հնարավոր կլինի գնել տարբեր հայկական թեմաներով խաղեր և փազլներ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական օնլայն գրախանութներ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.11.2012, 19:32
  2. Օնլայն Խաղեր (նրանց համար, ում հայկական տրաֆիկը անվճար է)
    Հեղինակ՝ isoedo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 31
    Վերջինը: 08.07.2008, 01:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •