Չգիտեմ՝ բոլոր հայերը ինչի մասին են երազում, ես երազում եմ, որ ՀԱՅ ազգի բոլոր ներկայացուցիչները ամբողջ աշխարհից հետ վերադառնան իրենց հայրենիքից մնացած վերջին կտորը ու փորձեն իրենց բոլոր ուժերը ներդնել այն ծաղկացնելու համար: Բայց ոչ թե գան հատ-հատ, առանձին-առանձին, այլ բոլորով: Ու գան ոչ թե միայն ներդրումներ անելու համար, այլ գան ու իրենց հայրենիքի լիիրավ անդամները դառնան՝ իրավունքներով ու պարտավորություններով, պահանջեն իրենց իրավունքները, պահանջեն օրենք, ուժ ստեղծեն:
Եթե Հայաստանը հզորանա, պատկերացրեք, որ հնարավոր է, որ մի օր հայկական հողերի վերադարձման հարցը մի օր դադարի երազանք լինելուց ու դառնա իրականություն;
Երազում եմ, որ հայերը դադարեն իրար միս ուտել ու համախմբվեն ընդհանուր գաղափարի շուրջ;
Երազում եմ, որ ինչպես ամերիկացիները, ընդունեն ու հարգեն միմյանց հավասար իրավունքները ու հասկանան, որ քանի դեռ մեր երկրում կան աղքատներ, լքվածներ ու տառապյալներ, ոչ մեկը լիարժեք ունևոր, երջանիկ, բախտավոր չի լինելու:
Գիտեմ՝ որ շատերը կծիծաղեն ու կմտածեն՝ որ լավ տեղավորվել են, իրենք իրենց ապահովել են, բարեկեցիկ կյանքով են ապրում, էլ ուրիշի խնդիրները իրենց պետք չեն...
Բայց երևի, երազանքս էլ հենց դա է. որ հայերը թքած չունենան իրենց հայրենիքի ու հայրենակիցների վրա, այլ սրտացավ լինեն ամեն մեկի խնդրի համար;
Էջանիշներ