User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Խենթություններ

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խենթություններ

    Ի՞նչ տեսակի խենթություններ եք արել ձեր կյանքում և ի՞նչ կանայեք ընդհանրապես: Ի՞նչն ա ձեզ դրդել տվյալ խենթությունն անել և ի՞նչ հաճույք եք ստացել դրանից (կամ, միգուցե, փոշմանել եք…):
    Ես կյանքում էդքան էլ շատ խենթություններ չեմ արել, բայց, օրինակ, եթե մի բան ասում եմ, ապա անպայման անում եմ, կամ եթե մտքիս մի բան եմ դնում, ապա նույնպես պիտի անեմ: 9 տարեկան էի, երբ որոշեցի քիթս ծակել ու գնացի լողարանում փակվեցի, 20 րոպե անց դուրս եկա ծակած քթով: Մի տարի առաջ որոշեցի ականջիս վերևի մասը ծակել. գիշերվա ժամը 00:30 էր, վեր կացա, նույնիսկ սենյակի լույսը չմիացրեցի, հենց հեռուստացույցի լույսի տակ ականջս ծակեցի: Ցավոք, այդ ծակը երկար չմնաց, բորբոքումներ առաջացան, ականջս դառել էր Չեբուրաշկայի ականջի պես և ծակելուց 4 ամիս անց օղը հանեցի և ծակը փակվեց: Այսօր գիշերը, չգիտեմ, թե ինչու, այդ ցանկությունը կրկին այցելեց ինձ: Բայց բացի ականջս ծակելու ցանկությունից, նաև քիթս կրկին ծակելու ցանկություն առաջացավ : Գիշերվա կեսին որևէ տեղս ծակելու մտքի ինձ հետ պահեց էն հանգամանքը, որ օղերը ննջարանում էին, որտեղ քնած էին տնեցիք ու որոշեցի թողնել այդ գործն առավոտվա վրա: Առավոտ զարթնեցի, և ինչպես որոշել էի, ականջս ծակեցի (քիթս ծակելու ցանկությունն արդեն անցել էր): Դե, հիմա ականջիս 4 ծակ կա (մյուսին ընդամենը 3) : Բայց ոնց-որ թե անհաջող եմ ծակել…ցավում ա
    Չեմ կարող բացատրել իմ նման խենթությունը… Միգուցե որևէ տեղ ցակելն իմ մոտ հոբբի՞ ա
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Եսել մի օր գիշերը որոշեցի դանակով ինձ ծակեմ, ծակեցի ու... մեռա

  3. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Խենթություններ

    Վայ, Նարե ջան, երևի չես հավատա, բայց հենց էսօր ես էլ էի մտածում էսպիսի թեմա բացելու մասին : Ուղղակի ինձ թվաց, որ ուրիշները չեն գրի էդ թեմայում, մենակ կլինեմ ու էդ գլուխգովանության պես մի բան կդառնա : Բայց քանի որ թեմայի հեղինակը ես չեմ, «արխային» կգրեմ :

    «Խենթություն» ասելով, եթե քեզ ճիշտ հասկացա, էստեղ հասկանում ենք այնպիսի բան, որը ստանդարտից դուրս ա, քչերը կանեին կամ ոչ ոք չէր անի:

    Պարզվում ա, որ մենք իրար նման ենք. ես էլ չեմ կարող հանգիստ լինել, եթե մտքովս անցածը չանեմ: Հենց էդ պատճառով էլ աշխատում եմ մտքովս շատ ճոխ բաներ չանցկացնել :

    Հիմա անցնեմ «խենթություններս» պատմելուն:

    Եթե մի օր տեսնեք, որ դրսում մի աղջիկ ձյուն-ձմեռվա ցրտին կուրտկան հանել, բռնել ա ձեռքին ու կարճաթև սև մայկան հագին՝ իր համար «ֆռֆռում» ա, մի՛ շտապեք նրան գժի տեղ դնել. հետո որ իմանաք՝ ես եմ եղել, կարող ա խղճներդ տանջի

    Իսկ տաք եղանակներին ես երբեմն ոտաբոբիկ եմ քայլում Երևանի փողոցներով: Դա ավելի հաճախ լինում ա այն դեպքերում, երբ բնության պակաս եմ զգում. գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Երևանում բնության «դեֆիցիտ» կա, ու քանի որ «բախտի բերմամբ» գրեթե դուրս չեմ գալիս քաղաքից, դրա համար էլ երբեմն մոտս նման ոչ սովորական ցանկություններ են առաջանում: Ուզում եմ զգալ «հողը» ոտքերիս տակ, զգալ, թե ինչպես են ճանապարհի խորդուբորդերը ծակում ոտքերս… ու թքած, թե մարդիկ ինչ են մտածում ինձ տեսնելով… Ես արդեն սովոր եմ նրանց դեմքերի զարմացած կամ «էսսսո՞վ էր, արա…» արտահայտություններին:

    Մյուս խենթություններիս մասին կպատմեմ հետո, եթե հավես լինի :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. #4
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Վայ, Անի : Բա չե՞ս վախեցել հանկարծ ապակի կամ նման մի բան ոտքդ ծակեն : Մի քիչ զգույշ եղիր…

    Հա, ի դեպ հիշեցի, որ երկու օր ա մոտս ցանկություն ա առաջանում դեմքիս նկարել, բայց քանի որ աշխատում եմ ու չեմ կարող նման «шикарный» բան ինձ թույլ տամ, որոշեցի գոնե նկարներիս վրա դեմքիս նկարել :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #5
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    35
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Այսօր մի խենթություն եմ արել: Նստած էի ինձ համար ու միտքս ընկավ եղունգներս կտրեմ Եվ արեցի այդ խենթությունը: Հաջորդ խենթությունս կպատմեմ... հետո...)))

  6. #6
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    հաջորդն էլ երևի լողացել ես պատկերացնում եմ երրորդը` ատամներդ ես լվացել, պաաահոոո
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  7. #7
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    35
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Մեջբերում Anul-ի խոսքերից
    հաջորդն էլ երևի լողացել ես պատկերացնում եմ երրորդը` ատամներդ ես լվացել, պաաահոոո
    Իսկ բալկոնից բալկոն թռնելու մասին ինչ կմտածես? կամ 6-րդ հարկից իրար հետ թռնենք առանց պարաշյուտ, թեւերը լայն բացած, պպզած:
    Կամ կռեստիկ նոլիկ խաղանք, էլի վատ խենթություն չի!

    Կամ կարելի է ծով? չտեսած բոբլիկնանքքքք!!!!!!!)))

    Ավելացվել է 2 րոպե անց
    Կամ իրար ծեծենք թաց սրբիչով
    Կամ էլ բռնիր ձեռքս անցնեմ ուլիցը... էէէէ էս ինչ խենթություններ են էէէ

    Լավ կներեք օֆֆթոփի համար!
    Վերջին խմբագրող՝ Vahe: 31.01.2007, 17:17: Պատճառ: Գրառման ավելացում։

  8. #8
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Խենթություններ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ի՞նչ տեսակի խենթություններ եք արել ձեր կյանքում և ի՞նչ կանայեք ընդհանրապես: Ի՞նչն ա ձեզ դրդել տվյալ խենթությունն անել և ի՞նչ հաճույք եք ստացել դրանից (կամ, միգուցե, փոշմանել եք…):
    Ես կյանքում էդքան էլ շատ խենթություններ չեմ արել, բայց, օրինակ, եթե մի բան ասում եմ, ապա անպայման անում եմ, կամ եթե մտքիս մի բան եմ դնում, ապա նույնպես պիտի անեմ: 9 տարեկան էի, երբ որոշեցի քիթս ծակել ու գնացի լողարանում փակվեցի, 20 րոպե անց դուրս եկա ծակած քթով: Մի տարի առաջ որոշեցի ականջիս վերևի մասը ծակել. գիշերվա ժամը 00:30 էր, վեր կացա, նույնիսկ սենյակի լույսը չմիացրեցի, հենց հեռուստացույցի լույսի տակ ականջս ծակեցի: Ցավոք, այդ ծակը երկար չմնաց, բորբոքումներ առաջացան, ականջս դառել էր Չեբուրաշկայի ականջի պես և ծակելուց 4 ամիս անց օղը հանեցի և ծակը փակվեց: Այսօր գիշերը, չգիտեմ, թե ինչու, այդ ցանկությունը կրկին այցելեց ինձ: Բայց բացի ականջս ծակելու ցանկությունից, նաև քիթս կրկին ծակելու ցանկություն առաջացավ : Գիշերվա կեսին որևէ տեղս ծակելու մտքի ինձ հետ պահեց էն հանգամանքը, որ օղերը ննջարանում էին, որտեղ քնած էին տնեցիք ու որոշեցի թողնել այդ գործն առավոտվա վրա: Առավոտ զարթնեցի, և ինչպես որոշել էի, ականջս ծակեցի (քիթս ծակելու ցանկությունն արդեն անցել էր): Դե, հիմա ականջիս 4 ծակ կա (մյուսին ընդամենը 3) : Բայց ոնց-որ թե անհաջող եմ ծակել…ցավում ա
    Չեմ կարող բացատրել իմ նման խենթությունը… Միգուցե որևէ տեղ ցակելն իմ մոտ հոբբի՞ ա
    Հարգելի Arisol շատ լավ է, որ ուժեղ կամքի ուժ ունես, բայց իմ կարծիքով վատ է, որ չգիտես որ ուղղությամբ ու հանուն ինչի դա օգտագործես Հա, իմիջիայլոց, արդեն ժամանակը չէ ծակելու ու բան կախելու, տոնածառի նման զարդարվելու՝ նոր տարին անցել է
    CactuSoul-ի խոսքից - Իսկ տաք եղանակներին ես երբեմն ոտաբոբիկ եմ քայլում Երևանի փողոցներով: Դա ավելի հաճախ լինում ա այն դեպքերում, երբ բնության պակաս եմ զգում.... Ուզում եմ զգալ «հողը» ոտքերիս տակ,...
    CactuSoul լիովին կիսում եմ քո այդ զգացողություններն՝ այնքան ենք հեռացել բնությունից, որ ասես մեզ շրջապատող արհեստականը դարձել է մեզ համար բնական, իսկ բնականը՝ խորթ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. #9
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    շատ խենթ բաներ եմ արել, բայց հիմա մի բանա միտքս եկել, մի աղջկա համար իրանց տան մոտերը պատին բան եմ գրել բալոնչիկով:

    պ.ս.էտ աղջկան չէի սիրում, ընկերուհիս չէր, ու ոչ էլ ներողություն էի խնդրում

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Վա՜յ, էս ի՜նչ լավ թեմա է։ Նար, բացածդ թեման քեզ նենց էլ սազում է։
    Գուցե շատերը զարմանան ինձ էս թեմայում տեսնելով, քանի որ մարդկանց մեծ մասի մոտ ես շատ լուրջ, խիստ ու երբեմն չափից դուրս «ճիշտ» մարդու տպավորոթյուն եմ թողնում, որը հեռու է ամեն տեսակ խենթություններից։ Բայց ովքեր որ ինձ շատ լավ են ճանաչում, դժվար թե զարմանան։

    Էս պահին չեմ կարող բոլոր խենթություններս մտաբերել, բայց ինչ հիշում եմ, կգրեմ։
    Ընդհանրապես անկումային տրամադրությունների ժամանակ հաճախ արտաքինիս մեջ ինչ-որ ակնառու փոփոխություն մտցնելու անդիմադրելի ցանկություն եմ ունենում։ Ավելի լավ է՝ չասեմ, թե այդպես քանի անգամ եմ մազերիս գլխին օյիններ խաղացել, որովհետև մազերն այդ առումով ամենահարմարն են, դե, իմ մազերն էլ հիմնականում երկար են եղել, այնպես որ այդպիսի հոգեվիճակների ժամանակ միշտ պահի տակ որոշում էի մազերս կտրել ու հենց սեփական ձեռքերով իրականացնում էի այդ գործընթացը... Մի անգամ էլ, քննությունս անհաջող հանձնելուց հետո, երբ ինձ այնպես էի զգում, ասես աշխարհը գլխիս շուռ եկած լիներ, տանը հանկարծ որոշեցի երկար մազերս շատ կարճ կտրել տալ (այս անգամ վարսավիրի մոտ)։ Այդ որոշումը կայացրեցի մի երկու րոպեի ընթացքում, իսկ քիչ անց մամայիս հետ արդեն վարսավիրանոցի ճանապարհին էի։ Վարսավիրը սկզբում նույնիսկ համոզում էր, որ չկտրեմ, քանի որ, ինչպես ինքն էր ասում, ափսոս է այդքան երկար մազերը միանգամից այդքան կարճ կտրելը, բայց դե ես անսասան մնացի։ Իսկ վերջում ուրախ-ուրախ ու թեթևացած տուն գնացի։

    Անկումային հոգեվիճակներում, իսկ ավելի շատ՝ կատաղած ժամանակ, բացի մազերիս գլխին օյիններ խաղալուց, մի ժամանակ նաև այսպիսի սովորություն ունեի. կանգնում էի հայելու առաջ, վերցնում կոսմետիկայիս պարագաները, մեջից ընտրում ամենաճչացող, ամենամուգ գույները և դրանցով հավեսով «պռտվում»։ Օրինակ, կարող էի շատ մուգ շագանակագույն շրթներկ քսել, էնքան մուգ, որ սևին էր խփում, աչքերիս շատ հաստ շերտով մի ուրիշ ձևով սև մատիտ էի քսում, նաև շատ մուգ երանգների ստվերաներկ (тень), մի խոսքով, որ էդ պահին ինձ տեսնեին, կարող է չճանաչեին, էլի, որովհետև նորմալ ժամանակ ոչ մի դեպքում նման ձևով չէի դիմահարդարվի... Ու այդպես, ասենք, կարող էի խանութ գնալ։ Ավելի լուրջ ու ավելի երկարատև ուղևորությունների չէի գնում, որովհետև ինչքան էլ գիժ լինեմ, զգոնությունս երբեք մինչև վերջ չէի կորցնում, էլի։ Պատահում էր, որ այդպես դուրս գալուց հետո ճանապարհին այդ տրամադրությունն անսպասելիորեն անցնում էր, էն հեքիաթներում որ մարդիկ կախարդանքի ազդեցությամբ կերպարանափոխվում են կամ էլ դրանից հետո իրենց նախկին կերպարանքը վերագտնելով՝ շոկի մեջ ընկնում, ես էլ այ տենց վիճակի մեջ էի ընկնում ու նույնիսկ սկսում էի ամաչել տեսքիցս... Նման դեպքերում կարող է արագ-արագ մաքրեի դիմահարդարանքս, դե, գոնե ինչքան որ հնարավոր էր լինում։

    Մի խոսքով, այդպիսի բաներ...
    Հետո էլի կգրեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Վա՜յ, էս ի՜նչ լավ թեմա է։ Նար, բացածդ թեման քեզ նենց էլ սազում է։
    Շնորհակալ եմ :

    Վայ, ինչ վիճակ էլ լինի մոտս՝ մազերիս երբեք չեմ կպնի, իմ մազերն իմ համար չեմ կարող նույնիսկ բացատրել, թե ինչ են, անգամ կես սանտիմետր կտրելուց սրտիս վրա մի մեծ քար ա ընկնում , բայց դու իրոք խենթ ես, ռազ ուժ նման բաներ անում ես ու հետո էլ գոհ-գոհ քայլում :

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Անկումային հոգեվիճակներում, իսկ ավելի շատ՝ կատաղած ժամանակ, բացի մազերիս գլխին օյիններ խաղալուց, մի ժամանակ նաև այսպիսի սովորություն ունեի. կանգնում էի հայելու առաջ, վերցնում կոսմետիկայիս պարագաները, մեջից ընտրում ամենաճչացող, ամենամուգ գույները և դրանցով հավեսով «պռտվում»։ Օ
    Հա՜, ճի՜շտ ա, ես էլ եմ տենց բաներ անում, մոռացել էի լրիվ : Մի քանի անգամ երեսս ամբողջությամբ սպիտակ պուդրա էի քսել, աչքերս ճապոնացու պես սարքել, շրթունքներիս շրթներկն այնպես քսել, ոնց-որ ճապոնացիների ազգային ոճով ա, մազերս էլ փայտիկով իրանց պես հավաքել էի: Մի որոշ ժամանակ տենց մնացի, հետո բռնեցի ծաղրածուի պես ներկեցի շրթունքներս (լղոզել էի), թուշիկներիս էլ եքա կարմիր կլորներ էի արել : Իհարկե էդ վիճակով դուրս չեմ եկել, բայց հարևաններին հասցրել եմ վախեցնել :
    Սպասում ենք հաջորդ խենթություններիդ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Մի որոշ ժամանակ տենց մնացի, հետո բռնեցի ծաղրածուի պես ներկեցի շրթունքներս (լղոզել էի), թուշիկներիս էլ եքա կարմիր կլորներ էի արել : Իհարկե էդ վիճակով դուրս չեմ եկել, բայց հարևաններին հասցրել եմ վախեցնել :
    Ես էլ եմ մի անգամ տենց ծաղրածուի պես ներկվել։ Բացի ներկվելուց, համ էլ մազերս էի կարգին գզել։ Տանը մեկ էլ մամաս էր, ինձ տեսավ, վախեցավ։
    Հավեսս տվեց, կարելի է կրկնել։
    Վա՜յ, հենց նոր մի հետաքրքիր միտք ծագեց. կարելի է այդպես ներկվել, նկարվել ու նկարը դնել ակումբի համապատասխան թեմայում։ Այնպես որ սպասեք, ես դեռ կպատկերվեմ այնտեղ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Վա՜յ, հենց նոր մի հետաքրքիր միտք ծագեց. կարելի է այդպես ներկվել, նկարվել ու նկարը դնել ակումբի համապատասխան թեմայում։ Այնպես որ սպասեք, ես դեռ կպատկերվեմ այնտեղ...
    Դզում ա էլի, որ մարդ մի քիչ ցնդում ա մեկ-մեկ : Ես էլ մեծ հաճույքով կանեի, բայց նման բաներից հետո ահավոր քոր ա առաջանում, մաշկս կոսմետիկա չի ընդունում
    Անուկ, դե քեզ տեսնենք , սրանից հետո ամեն օր ասելու եմ «նկարվեցի՞ր» :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  14. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    «Պռտվել» մեկ-մեկ ինձ հետ էլ ա պատահում, բայց էդպես «պռտված» ինձ ոչ ոք չի տեսնում: Գիշերներն եմ անում, որ ոչ մեկին չվախացնեմ … ախր ես շատ պուպուշ ու հոգատար մարդ եմ
    *
    Ժող, իսկ ձմռանը պաղպաղակ ուտելը հո խենթություն չե՞ք համարում : Թե համարում եք, հենա ասեք՝ «գնա քցվի՛», էլի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #15
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խենթություններ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Ժող, իսկ ձմռանը պաղպաղակ ուտելը հո խենթություն չե՞ք համարում : Թե համարում եք, հենա ասեք՝ «գնա քցվի՛», էլի
    Դա երևի մենակ Հայաստանում կարա համարվի խենթություն, հատկապես Կապանում, որտեղ հոկտեմբերից հետո պաղպաղակ չեն բերում
    Երբ Ռուսաստան էի, օրը 2 հատ ուտում էի ու ոչ էլ հիվանդանում էի, իսկ հիմա… սաղ ձմեռ պաղպաղակ եմ ուզում, բայց ոչ մի տեղ թարմ չկա, որ առնեմ :
    Հ.Գ. Տատիկս եթե իմանա, որ ձմեռը պաղպաղակ եմ կերել… լավ չի լինի :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •