Ի՞նչ տեսակի խենթություններ եք արել ձեր կյանքում և ի՞նչ կանայեք ընդհանրապես: Ի՞նչն ա ձեզ դրդել տվյալ խենթությունն անել և ի՞նչ հաճույք եք ստացել դրանից (կամ, միգուցե, փոշմանել եք…):
Ես կյանքում էդքան էլ շատ խենթություններ չեմ արել, բայց, օրինակ, եթե մի բան ասում եմ, ապա անպայման անում եմ, կամ եթե մտքիս մի բան եմ դնում, ապա նույնպես պիտի անեմ: 9 տարեկան էի, երբ որոշեցի քիթս ծակել ու գնացի լողարանում փակվեցի, 20 րոպե անց դուրս եկա ծակած քթով: Մի տարի առաջ որոշեցի ականջիս վերևի մասը ծակել. գիշերվա ժամը 00:30 էր, վեր կացա, նույնիսկ սենյակի լույսը չմիացրեցի, հենց հեռուստացույցի լույսի տակ ականջս ծակեցի: Ցավոք, այդ ծակը երկար չմնաց, բորբոքումներ առաջացան, ականջս դառել էր Չեբուրաշկայի ականջի պես և ծակելուց 4 ամիս անց օղը հանեցի և ծակը փակվեց: Այսօր գիշերը, չգիտեմ, թե ինչու, այդ ցանկությունը կրկին այցելեց ինձ: Բայց բացի ականջս ծակելու ցանկությունից, նաև քիթս կրկին ծակելու ցանկություն առաջացավ : Գիշերվա կեսին որևէ տեղս ծակելու մտքի ինձ հետ պահեց էն հանգամանքը, որ օղերը ննջարանում էին, որտեղ քնած էին տնեցիք ու որոշեցի թողնել այդ գործն առավոտվա վրա: Առավոտ զարթնեցի, և ինչպես որոշել էի, ականջս ծակեցի (քիթս ծակելու ցանկությունն արդեն անցել էր): Դե, հիմա ականջիս 4 ծակ կա (մյուսին ընդամենը 3) : Բայց ոնց-որ թե անհաջող եմ ծակել…ցավում ա …
Չեմ կարող բացատրել իմ նման խենթությունը… Միգուցե որևէ տեղ ցակելն իմ մոտ հոբբի՞ ա …
Էջանիշներ