Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
Ուռենու ճյուղն օրորվեց,
Ու ինձ թվաց` քամու տեղ դու ես իրանս գրկել,
Կակաչը արևից գլխիկը շրջեց.
Ինձ թվաց` ամոթից հալվեցի քո գրկում,
Գետը հալվելով ծոր տվեց սարերից,
Ինձ թվաց` թույլ մարեցի ափերիդ մեջ,
Անձրևը համբույրով ողջունեց արևին,
Ինձ թվաց` հայացքս հալվեց աչքերիդ մեջ:
Մեջբերում Ohanyan-ի խոսքերից Նայել գրառումը
Բոկոտն կանցնեմ ճակատագրիդ արահետի կողքով,
Ու կրունկներիս հետքերն էլ հետո չես գտնի սրտիդ բաբախումներին:
Կփայլեմ բիբերիդ հոգիներում ու կանցնեմ,
Կանցնեմ հպարտ, ու կրունկներով ես կավիրեմ ամենը,
Ինչ կար աչքերիդ լույսի մեջ,
Ու իմ անհետ հետքերի հետ միասին դու քո հայացքը կփնտրես…
Կանցնեմ լույսից էլ նուրբ, ակնթարթային,
Ու մի վայրկյանում չեմ թողնի ոչինչ,
Ու ոչինչ էլ չես գտնի քո կուրացած հեքիաթի կերպարից,
Կրունկներով կկոխկրտեմ սիրտդ ու կանցնեմ,
Կանցնե'մ, կանցնե'մ, կանցնե'մ ու կմնա~մ…
Կմնամ խենթի՛ երազ… Դու՛ չես իմանա`
Ինչ է սիրո նվիրումն ու մաքրազերծումը:


Բարև Օհանյան ջան,շաաատ լավ ես գրում,ապրես,շաատ հավանեցի,նամանավանդ էս երկուսը....երևի ուշացել եմ,շուտ ես գրել,նոր եմ կարդում,բայց լավն էին......Շնորհակալ եմ,շարունակի,էլի գրի,միշտ կկարդամ