Երբ գրկիդ բույրը հիշեցնի ինձ դրախտի բուրմունքը,
Ես կփաթաթվեմ պարանոցիդ,
Ու իրանդ կդառնա կյանքում իմ հենարանը:
Երբ շուրթերիդ համը համբուրի
Բիբերիս մեջ ապրող դրախտի զույգ խնձորները,
Ես բույնս կկառուցեմ սրտումդ՝
Թիկունքիդ ապահով ամրոցի մեջ:
Երբ հսկա ձեռքերիդ մեջ կշոյես ձեռքերիս դողէրոցքը,
Ափերս կդառնան ընկնող համբույրներդ հավաքող զամբյուղներ,
Ու իրենց խաչակապ պատերի մեջ կամրոցեն
Երանության և քնքուշ լուսինների
Հույս, Հավատ ու անհուն Սերեր:
Էջանիշներ