User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ես մազոխիստ եմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես մազոխիստ եմ

    Չնայած որոշել էի այլևս երբեք չափածո բանաստեղծություններ չգրել, բայց էս մեկն ինքինրեն անցյալ գիշեր ծնվեց: Ուզում էի առավոտյան գրի առնել, բայց քնել չէի կարողանում: Ստիպված թուղթ ու գրիչ վերցրի ու գրի առա: Շարունակությունն էլ էր մտքիս մեջ պտտվում պառկած ժամանակ, բայց մնացածը թող հենց այնտեղ էլ մնա, թղթին չեմ հանձնելու: Գիտեմ, թույլ է ստացվել Ավելի շատ ժամանակակից ոճով է, երբ ոչ մի հանգ ու ոչ մի չափ չեն պահում: Եթե ուզեի, կարող էի մի քիչ գոնե մշակել, բայց ձեր դատին հանձնում եմ հենց այնպիսին, ինչպիսին ծնվել է:

    Ես մազոխիստ եմ.
    Ինձ ծակծկում եմ Բյուր ասեղներով,
    Բարձս փշից է, իսկ գիշերանոցս՝
    Վայրի գազանի հսկա երախ է,
    Որն ինձ հոշոտում, մաս-մաս է անում:

    Եվ ես պառկած եմ արյան լճակում,
    Արյուն է կաթում իմ էությունից,
    Իսկ ես քամում եմ,
    Դուրս մղում հոգիս,
    Անգամ մի կաթիլ չեմ պահում ներսում,
    Որ կյանքս մարի,
    Ես էլ չլինեմ,
    Ու ինձնից մնա ծակծկված մարմին,
    Մասնատված հոգի:

    Քեզ ուղարկած Բյուր ասեղները
    Տե՛ս, հետ են եկել,
    Ինձ ծակծկում են:
    Իսկ ես հրճվում եմ.
    Ես մազոխիստ եմ:

    Երկու մեծ դանակ խրել եմ սիրտս:
    Ցավում է, գիտե՞ս,
    Բայց հոգ չէ, կանցնի,
    Մի քանի վայրկյան,
    Եվ իմ ծակծկված սիրտը կկանգի:
    Բայց չէ՛, չեմ մեռնի.
    Ես առանց սիրտ էլ դեռ երկար կապրեմ:

    Գիտե՞ս, քաղցած եմ:
    Ես բուսակեր չեմ,
    Ես մսակեր չեմ,
    Ես կշտանում եմ,
    Երբ իմ սեփական արյունն եմ ծծում.
    Ես եսակեր եմ:

    Ու խեղդվումեմ այս կարմիր ծովում,
    Փորձում եմ խմել
    Մի քիչ մակարդված,
    Մի քիչ էլ սառած,
    Հոգուցս քամված թանձր հեղուկը:

    Եվ ես գրում եմ իմ վերջին շնչով,
    Իմ էությունից քամված արյունով.
    «Ես մազոխիստ եմ»:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (23.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •