Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ես հոգեբան չեմ, բայց ժամանակին դեյթինգին վերաբերող ահռելի գրականություն եմ կարդացել։ Իրականում դեյթինգն ահագին պարզ բան ա, ու ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի։

Հիմա էս դեպքում անկասկած ինչ-որ բան սխալ ա։ Թե ինչն ա սխալ, չենք կարող ասել, որովհետև տղայի ուղեղի մեջ չենք կարող մտնել։ Բայց նման վարքը մի շարք պատճառներով կարա պայմանավորված լինի․
1. Տղան աղջկան չի սիրում
2. Տղան ամուսնացած ա
3. Տղան ուրիշի ա սիրում
4. Տղան աղջկա հետ ա սեքսի համար
․․․
Իհարկե, էս չորս կետերն իրար չեն հակասում, ու կարան մեկից ավելի կետեր կիրառելի լինեն էս դեպքի համար։ Բայց էլի․ դեյթինգում ամեն ինչ մաթեմատիկական ճշգրտություն ունի, ու իսկապես սիրահարված տղան իրա ընկերուհուն ուզում ա ամեն տեղ ցույց տալ, ոչ թե սենց գաղտնի պահել։
Շնորհակալություն: Գիտեք, ես էլ մինչ այդ երկրոդ կետի շուրջ էի մտածում: Չորորդ կետը՝ հաստատ: Դե հիմի...հեյ գիդի ջահելություն: Միլիոն անգամ ասել էի՝ գոնե ֆիզիանոմիան տեսնեմ, նկարը ցույց տուր, հիմի սովորական տղա է, փողոցում իմ ու նրա նմանններին ամեն վայրկյանի ես հանդիպում, ինչ կա դրա մեջ, ուղղակի նկարը ցույց տուր, տեսնենք ով է քո "ընտրությունը": Չէ ու չէ: Վսյո: Կարող է գեշ է, թզուկ է, եսիմ իննչ է, այ մարդ ինչն է պատճառը: Չի ասում:

Բայց ես դրան գտնելու եմ, ու աչքիս, վերջը լավ չի լինելու ))