Արէա-ի խոսքերից
Լուրջ խնդիր չկա, Աթեիստ ջան: Ուղղակի նորմալ մանկաբույժ եմ ուզում, որը կկարողանա լսել քեզ, մուննաթ չի գա վրադ, ստիպված չես լինի կես ժամ դաստիարակչական աշխատանքներ տանես հետը մինչև վերջապես փորձի հասկանալ թե ինչի համար ա ինքը էդտեղ նստած:
Այսինքն պիտի որ լինի չէ տենց հաստատություն, որտեղ կարելի ա ստանալ պլանային պատվաստումները, պարբերաբար հետազոտություն անցնել, դիմել երեխայի առողջության հետ կապված հարցրեով ու նարմալ պատասխան ու վերաբերմունք ստանալ:
Անվճար չեմ ուզում, կվճարեմ թեկուզ թանկ, բայց ուզում եմ զգամ թե իբր սովետական միությունում չեմ ապրում, ու երեխայիս առողջությունը ապահով ձեռքերում ա:
Նոր ենք պոլիկլինիկայից եկել, 40 րոպե հերթ ենք կանգնել երեխայի հետ, բժիշկը մեզ հետազոտելու ընթացքում պարբերաբար հեռախոսով հիստերիկ ելույթներ էր ունենում, երեխային էլ իր հետ հիստերիկայի հասցնելով, չի լսում դու ինչ ես ասում, մուննաթ ա գալիս: Վերջը դուռը շրխկացրեցի դուրս եկա:
Նորմալ մանկաբույժ եմ ուզում:
Էջանիշներ