Սեփական փորձիցս ասեմ: Բոլգ չեմ ունեցել, դրա համար էդ պահով չեմ կարող խորհուրդ տալ: Կարող ես ակումբում օրագիր բացել, ընդեղ մենակ դու կարաս գրես, քանի որ քո սեփական օրագիրն ա: Եթե չես ուզում օրագիր հիմա բացել, կարող ես այս թեմայում գրել՝
http://www.akumb.am/showthread.php/5...%D5%AB%D6%80-5
ստեղ ում մտքին ինչ գալիս ա գրում ա՝ սահմանափակում համարյա չկա: Ցենզուրան ու ակումբի կանոնադրության մեջ մտնող կետերը պիտի պահես, բայց ժանրային ինչ-որ սահմանափակում չկա՝ թե շատ հավեսդ տա, կարաս նույնիսկ քո տրամադրության մասին գրես:
Սեփական օրագիրդ ավելի քիչ կկարդան, եթե իհարկե առաջին իսկ գրառումովդ չգրավես կարդացողին: Իսկ անկապ օրագրում շատ կկարդան, որովհետև պարապ մարդիկ ավելի շատ ըտեղ են նախընտրում մտնել, քան ինչ-որ մեկի սեփական օրագիր:
Իսկ ինչ վերաբերվում է ուղղագրական սխալներիդ՝ չեմ ասի գիրք կարդա, կամ գնա ինչ-որ մեկի մոտ սովորելու, որովհետև կարծում եմ ռեալ չի:
Մի բառը որ գրում ես ու կասկածում ես, թե ոնց ա գրվում (օրինակ, ճիշտը ո՞րն ա՝ "արթեն", թե "արդեն") մի հատ փորձի ինքդ հիշես, չհիշելու դեպքում մտի, ուրիշ գրառումներում նայի էդ բառից երևու՞մ ա: Դու մեծ մասը շատ գործածվող բառերն ես սխալ գրում, դրա համար հեշտ կգտնես քո ուզածը: Չգտնելու դեպքում էլ, ակումբում գրի, կարծում եմ քեզ մեծ սիրով կօգնեն
Մի քանի բառ հենց էս գրառմանդ մեջից ասեմ, դու էլ փորձի հիշես (Ի դեպ, կարաս կոմպիդ դեմը մի հատ թուղթ ու գրիչ դնել ու ամեն մի նոր բառի ուղղագրությունը իմանալուց իրա ճիշտ տարբերակը գրես)
գիտեմ
համար
ուղղագրական
արդեն
մի քիչ
...
Ընդհանուր առմամբ պարտադիր չի, որանթերի լինի, ստեղ համարյա ոչ մեկ էլ ըտենց չի գրում

Էջանիշներ