նույն խնդիրը ուրիշ կոմպի վրա է, դա էլ եմ փորձել, բայց ուրիշ չիպով չեմ փորձել(ձեռքի տակ չկա), որ վստահ պնդեմ, թե չիպից չի, հնարավոր է՝ ում մոտ եղել է, չիպը կոպիտ հանել է, թե ինչ, արդյունքում վնասվել է ու խափանումներով է աշխատում, բայց քանի որ թեմայում չկամ, ռիսկ չեմ անում ինքս եզրակացություններ անել ու լուծումներ գտնել...
ո՞վ գիտի, ՌԴ-ի նոր միգրացիոն օրենքով ՌԴ-ի քաղաքացիություն ընդունած և Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված անձը նորից կարո՞ղ է հետ վերադառնալ Հայաստան: Եթե այո,ապա ինչ պայմաններով (նորից քաղաքացիություն կտան թե ոչ) և ինչքան ժամանակ հետո կարող է հետ գալ:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Կարող է վերադառնալ որպես օտարերկրյա քաղաքացի, խնդիր չեմ տեսնում, սա հո Հյուսիսային Կորեա՞ն չէ )
Հետո, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը դեռ չի նշանակում քաղաքացիության դադարեցում. քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով:
Մեջբերեմ օրենքի համապատասխան հոդվածը.
ՕրենքՀոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն իր դիմումի համաձայն կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13 հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերը եւ եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Բացի այդ, այս ամիս ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ "մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից":
Բայց քանի որ յուրաքանչյուր առանձին դեպքում կարող են որոշ նյուանսներ լինեն, խորհուրդ կտամ կապվել ոստիկանության անձնագրային բաժնի հետ:
հ.գ. եթե քաղաքացիությունը իրոք դադարեցվել է, տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է անցնի այն նույն ընթացակարգերով, ինչն անցնում են օտարերկրյա քաղաքացիները՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար: Այսօր ավելի դյուրացված գործընթաց է, տևում է մոտ երեք ամիս՝ նախկին վեց ամսվա փոխարեն:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 19.07.2014, 13:20:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
V!k (19.07.2014)
Հնարավո՞ր ա ինչ-որ ձևով հեռախոսի հաշիվը կանխիկացնել՝ կոնկրետ վիվասելի: Օրինակ գումարը փոխանցել ինտերնետի որևէ վճարման համակարգի, հետո կանխիկացնել, կա՞ եդպիսի բան.
Խնդրում եմ եթե որևէ տարբերակ գիտեք, ասեք.
Ինձ ակումբի կանոնադրությունը կուղարկե՞ք: Շնորհակալություն:
Vitam regit fortuna, non sapientia.
GriFFin (27.07.2014)
Ժող տենցել չջոկեցի որտեղ հարցնեմ: ՈՒզում եմ Վրաստան գնամ ու պետքա գազալցակայանների տեղերը իմանամ: Քարտեզ ունեի մի ժամանակ որտեղ նշված էին բոլորի տեղերը բայց կորցրել եմ: Կա նման կայք կամ ինչ որ մեկը եթե ունի տենց քարտեզ կխնդրեի նկարեր ուղղարկեր: Կանխավ շաատ շնորհակալ եմ:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Քարտեզ չգիտեմ, բայց եթե Ախլցխեում լրիվ լցնես, հաստատ Խաշուրի կհասնես, դեպի Թբիլիսի գնացող ճանապարհով հետ կգնաս, էնտեղ կա, եթե ճանապարհին ուրիշ նորը չեն բացել, իսկ խաշուրից հետո արդեն Զեստաֆոնիում կա, դրանից հետո Քութաիսի, գնացքի գծերը չհասած աջի վրա Wiss Oil-ի լցակայանն ա, դրանից հետո էլ Բաթում կհասնես հաստատ![]()
Պոզիտրոն (29.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ